ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Խոպանչու» կինը «Օդնոկլասնիկի»-ով գտել ու հանդիպել է անծանոթի հետ, և այդ պահից ամեն ինչ խառնվել է իրար

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Վիրաբ Միրանյանի և Վրեժ Մաթևոսյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործը քննվել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Բալայանի նախագահությամբ:

24-ամյա Վիրաբն ու 22-ամյա Վրեժը պայմանագրային զինծառայողներ էին, կոչումով՝ շարքային:

Նրանց մեղադրանք էր առաջադրվել տուժողի առողջությանը դիտավորությամբ միջին ծանրության վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Վիրաբ Միրանյանն իրեն մեղավոր չի ճանաչել ու հայտնել է, թե 2015 թվականի մայիսի 10-ին ինքը տանն է եղել, երբ ժամը 17-ն անց 30-ի սահմաններում իրեն զանգահարել է ընկերուհին՝ Մարոն (անունը փոխված է): Մարոյի հետ ինքը ծանոթացել էր «Օդնոկլասնիկի« կայքի միջոցով:

Մարոն ասել է, թե ամուսինը վերադարձել է Ռուսաստանից ու պահանջում է, որ իրենք նորից միասին ապրեն, մինչդեռ ինքը չի ցանկանում ամուսնու հետ ապրել, ավելին, վախենում է նրանից:

Վիրաբը խոստացել է Երևան ժամանել ու խոսել ծանոթուհու ամուսնու հետ: Դրանից հետո նա զանգել է մորաքրոջ որդուն՝ Վրեժին, ու ընկերոջը՝ Արթուրին: Վերջինիս մեքենայով իրենց գյուղից ժամանել են Երևան:

Ըստ Վիրաբի՝ ճանապարհին ինքը ուղեկիցներին տեղյակ է պահել, թե ինչու են գնում մայրաքաղաք:

Հասել են Երևանի Մայիսի 9-ի փողոցում գտնվող շենքին, մեքենան կայանել են բակում, երեքով բարձրացել են այն բնակարան, որտեղ Մարոն ապրում էր ընկերուհու հետ:

Վրեժն ու Արթուրը Մարոյի ընկերուհու հետ են մնացել, իսկ ինքը Մարոյի հետ առանձնացել է մյուս սենյակում: Մարոն լաց է եղել ու պատմել, որ վիճել է ամուսնու՝ Մհերի հետ, քանի որ չի ուզում այլևս ապրել նրա հետ:

Ինքը Մարոյին հորդորել է, որ հանգիստ լուծի ընտանեկան հարցերը ու ցանկացել է դուրս գալ բնակարանից: Բայց մուտքի դռան մոտ՝ դրսում, նկատել է մի տղամարդու, ով նստած էր աթոռին: Ինքը հարցրել է՝ Մհերը դո՞ւ ես: Նա պատասխանել է՝ հա: Հետո ասել է. «Մտեք ներս, ծանոթանանք»:

Նորից մտել են բնակարան, մտել է նաև Մհերը՝ Վրեժի հետևից: Վրեժն էլ իր հետևից էր գալիս: Ինքը բնազդաբար շրջվել ու տեսել է, որ Մհերը ցանկանում է գարեջրի շշով հարվածել Վրեժին: Ինքը հրել է Մհերին, նա կորցրել է հավասարակշռությունը, բայց վայր չի ընկել, այլ նորից փորձել է հարվածել: Ինքը նրան մի քանի անգամ հարվածել է, ու Մհերը վայր է ընկել:

Այդ պահին Վրեժն ու Արթուրը բռնել են իրեն, թույլ չեն տվել, որ ինքը շարունակի հարվածել: Հետո բոլորը մտել են հյուրասենյակ: Այդ պահին դուռը թակել են: Ոստիկաններն էին, ովքեր տեսնելով Մհերի վնասվածքները, իրենց բերման են ենթարկել:

Բաժնում ինքն է Վրեժին ասել, որ հայտնի՝ իբր իրենք երկուսով են Մհերին ծեծել:

Դեպքից երկու օր հետո ինքն ու Արթուրը հանդիպել են Մհերին, որպես բուժման ծախսեր՝ նրան տվել են 160 հազար դրամ: Մհերը ստացական է գրել: Բայց նաև ասել է, որ եթե իրենք ոստիկաններին ասեն, թե ինքը փորձել է շշով հարվածել, ինքը կպնդի բողոքը: Այդ պատճառով նախաքննության ժամանակ չեն ասել, թե Մհերը ցանկանում էր գարեջրի շշով հարվածել Վրեժին:

Նախաքննության ժամանակ ինքն ասել է, թե Մհերին վնասվածքներ է պատճառել Վրեժի հետ, բայց իրականում բոլոր վնասվածքները միայն ինքն է պատճառել:

Նախաքննական ցուցմունքում Վիրաբն ասել է, թե բնակարանում ինքը Մհերին հորդորել է, որ նա այլևս «աղջիկներին չանհանգստացնի»: Բայց Մհերը կոպիտ պատասխան է տվել: Դրա պատճառով իրենք վիճել են, ինքն ու Վրեժը Մհերին հարվածներ են հասցրել, իսկ Արթուրը միայն բաժանողի դերում էր:

Վրեժ Մաթևոսյանը նույնպես իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, որ մորաքրոջ որդին զանգել ու ասել է, թե ընկերուհու ամուսինը Ռուսաստանից վերադարձել է, նեղացրել է Մարոյին, շենքում հայհոյանքներ է տվել, սպառնացել է:

Վիրաբն առաջարկել է գնալ Մարոյի ամուսնու հետ խոսելու՝ որպես Մարոյի ընկերուհու եղբայրներ:

Բնակարանում Վիրաբն առանձնազրույց է ունեցել Մարոյի հետ, իրենց ասել է՝ ամեն բան նորմալ է, իրենք ցանկացել են դուրս գալ ու վերադառնալ իրենց գյուղ: Շքամուտքում աթոռին նստած մի տղամարդու են տեսել: Պարզվել է՝ Մարոյի ամուսին Մհերն է:

Իրենք էլ ներկայացել են որպես Մարոյի հետ ապրող ընկերուհու եղբայրներ: Մհերն իրենց ներս է հրավիրել: Իրենք ներս են մտել, ու, ըստ Վիրաբի, Մհերը ցանկացել է գարեջրի շշով հարվածել իրեն:

Վիրաբը հարվածել է Մհերին, նա ընկել է, իսկ ինքն ու Արթուրը չեն թողել, որ Վիրաբը շարունակի հարվածներ հասցնել: Իրենք Մհերին բարձրացրել են գետնից, տարել են հյուրասենյակ, դեմքի արյունը մաքրել են: Այդ պահին դուռը թակել են, եկել են երկու ոստիկան: Ինքը նրանց ասել է, թե հարվածել է Մհերին, բայց իրականում ինքը չի հարվածել: Նախաքննության ժամանակ ճիշտ չի ասել՝ ցանկանալով մեղմել Վիրաբի վիճակը: Հիմա նոր է հասկանում, որ նման ցուցմունք տալով՝ հակառակը, բարդացրել է իրենց վիճակը, ստացվել է, որ Մհերի առողջությանը միջին ծանրության վնաս են հասցրել խմբով:

Տուժող Մհերի ներկայությունը դատարանում հնարավոր չի եղել ապահովել: Պարզվել է, որ նա 2015 թվականի օգոստոսին հատել է ՀՀ սահմանը ու մեկնել է երկրից:

Նախաքննական ցուցմունքում Մհերը հայտնել է, թե 2015 թվականի հունվարին մեկնել է Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի: Կինը խնդրել է, որ իր բացակայության ժամանակ մենակ չապրի, գնա ընկերուհու հետ բնակվի: Իր մեկնելու հաջորդ օրը կինը տեղափոխվել է ընկերուհու տուն:

Ռուսաստանից ինքը միշտ հեռախոսով խոսել է կնոջ հետ: Հայաստան է վերադարձել 2015 թվականի մայիսի 10-ին:
Օդանավակայանից միանգամից գնացել է կնոջ ընկերուհու տուն՝ կնոջն անակնկալ մատուցելու համար:

Հանդիպել է կնոջը, ասել է, որ բնակարան է վարձելու՝ իրենք միասին ապրեն, առաջարկել է, որ նա հավաքի իրերը: Բայց կինն ասել է, թե այլևս չի ցանկանում իր հետ ապրել:

Ինքը նրան խորհուրդ է տվել մտածել, ասել է՝ մի քանի ժամից կվերադառնա:

Մի քանի ժամ հետո վերադարձել, տեսել է բնակարան են մտնում երեք-չորս երիտասարդներ: Ինքը գնացել է ոստիկանություն, խնդրել է, որ իր ասած հասցեով գնան ու ճշտեն, թե անծանոթ երիտասարդները ինչո՞ւ են մտել այն բնակարան, որտեղ իր կինն ու երեխան են: Ոստիկանությունում ասել են, թե դա իրենց խնդիրը չէ: Ինքը վերադարձել է այդ բնակարան: Ճանապարհին երկու շիշ գարեջուր է գնել, խմելով հասել է բնակարանի դռան մոտ: Անհարմար է զգացել շիշը ձեռքին ներս մտնել, որոշել է դռան մոտ խմել ու նոր մտնել բնակարան:

Այդ ժամանակ բնակարանի դուռը բացվել է, երկու երիտասարդ է դուրս եկել: Նրանք պարզել են, որ ինքն է Մհերը, իրեն ներս են հրավիրել: Հենց ինքը ներս է մտել, նրանք սկսել են իրեն հարվածել: Ինքը վնասվածքներ է ստացել հիմնականում դեմքի շրջանում: Դուռը հանկարծ թակել են, եկել են ոստիկանները:

Գործով վկա Մարոն հայտնել է, թե տուժող Մհերն իր ամուսինն է, ինքը նրա ու իրենց երեխայի հետ ապրել է Երևանում:

Ամուսինը մեկնել է ՌԴ, ինքը նրա համաձայնությամբ տեղափոխվել է ընկերուհու վարձակալած բնակարան:

Ինքը «Օդնոկլասնիկի» կայքով ծանոթացել է Վիրաբ Միրանյանի հետ, սկսել են շփվել ու հանդիպել:

Մայիսին ամուսինը անակնկալ վերադարձել է Ռուսաստանից, ասել է, որ ինքը հավաքի իրերը, գնան միասին տուն վարձեն ու ապրեն: Բայց ինքը մերժել է, ասել է, որ նա ալկոհոլ է օգտագործում, ինքն այլևս չի ուզում նրա հետ ապրել: Մհերն ագրեսիվացել ու հեռացել է:

Մի քանի ժամ հետո նա խմած վերադարձել է, ուժեղ թակել է դուռը, հայհոյել է: Ինքը դուռը չի բացել, նա հեռացել է:

Դրանից հետո ինքը զանգել է Վիրաբին, լաց լինելով պատմել է տեղի ունեցածը: Կարճ ժամանակ անց Վիրաբը երկու տղաների հետ եկել է: Իրենք առանձնացել են, ինքը պատմել է կատարվածը: Նրանք Մհերին սպասել են մոտ քառասուն րոպե, հետո որոշել են հեռանալ: Երբ դուրս են եկել, մուտքի մոտ հանդիպել են Մհերին: Նա նստած էր մուտքում՝ գարեջրի շշերը կողքին…

Երբ նորից բնակարան են մտել, Մհերը ցանկացել է գարեջրի շշով հարվածել տղաներին: Վիրաբը հրել է, Մհերը վայր է ընկել ու ցանկացել է նորից հարվածել շշով: Վիրաբը մի քանի հարված էլ է հասցրել նրան: Մյուս երկու տղաները բաժանում էին: Հետո նրանք հանդարտվել են, ինքը ամուսնուն սրբիչ է տվել, որ մաքրի դեմքի արյունը:

Մարոն ասել է, թե հաշտվել է ամուսնու հետ:

Դատարանը Վիրաբ Միրանյանին ու Վրեժ Մաթևոսյանին մեղավոր է ճանաչել տուժողի առողջությանը խմբի կազմում դիտավորությամբ միջին ծանրության վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Վիրաբ Միրանյանը դատապարտվել է 6 ամիս ազատազրկման:

Վրեժ Մաթևոսյանը դատապարտվել է 4 ամիս ազատազրկման:

Դատավճիռը պատժի մասով բողոքարկել են ամբաստանյալները՝ խնդրելով իրենց նկատմամբ պայմանական դատապարտություն կիրառել, սահմանել փորձաշրջան, իրենց իրական, թեկուզ՝ մի քանի ամսով, ազատազրկման չդատապարտել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular