ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հիմա փոշմանել եմ, չէի անի...». Վիկտորյա Սահակյանը՝ «Երկուսով» սերիալում իր դերի և դաջվածքների մասին

«Երկուսով» սերիալում տարբերվող հայացքներով, աշխույժ աղջկան` Եվային, մարմանվորող դերասանուհի Վիկտորյա Սահակյանն այս շրջանում հանգստանալու ժամանակ չունի: 24-ամյա դերասանուհին սերիալից բացի, զբաղվածություն ունի միանգամից մի քանի ներկայացումներում: Վիկտորյան BRAVO.am-ին պատմել է իր եւ Եվայի նմանությունների, տրամադրության փոփոխությունների, դաջվածքների եւ թատրոնի մասին:

«Հեշտ ստացվեց»
Օրերից մի օր նամակ ստացա, որ Արամ Շահբազյանն ուզում է տեսնել ինձ Եվայի դերի համար: Գնացի այն մտադրությամբ, որ պետք է փորձնական նկարահանումներ անենք, բայց չարեցինք: Արամն ինձ հիշեց մեկ այլ նախագծի քասթինգից ու ասաց, որ ստեղծված եմ այս դերի համար: «Երկուսով»-ի անձնակազմի հետ հեշտ լեզու գտանք: Հրաշալի անձնակազմ է, արդեն ընկերացել ենք: Քանի որ Զիրոյանի հետ նույն թատրոնից ենք, ամեն ինչ ավելի հեշտ ստացվեց:

Վիկտորյա Սահակյանը


Կարծիքների մասին
Հետեւում եմ մեկնաբանություններին, կարդում եմ հաղորդագրություններն ու, բնականաբար, որպես դերասանուհի՝ ինձ շոյված եմ զգում: Երբ ձմռան ցրտին նկարահանվում ես ու սառչում, գալիս ես տուն, կարդում դրական կարծիքները, մոտիվացվում ես: Կան նաեւ բացասական կարծիքներ, դրանցից վատ չեմ զգում: Քանի դեռ կարծիքը վիրավորանք չի դարձել, սրտնեղել պետք չէ: Հեռուստադիտողի ցանկացած կարծիք պետք է ընդունել ու փորձել շտկումներ անել:

«Շատ նման ենք»
Սիրում եմ կերպարս, ուրախ եմ, որ ընդգծված բնավորություն ունի: Ես ու Եվան շատ նման ենք: Եվան երազանքներով աղջիկ է, ձգտում է ազատության, եկել է գյուղից ու  մտածում է, որ առաքելություն ունի այս աշխարհում: Ես էլ Կապանից եկա Երեւան, որ սովորեմ, կառուցեմ իմ կյանքը: Սկզբում շատ դժվար էր, չունեի ոչ մի ծանոթ, ով կարող էր օգնել, բայց հասա այն ամենին, ինչի մասին երազում էի: Ես չեմ էլ փորձում այլ կերպ խաղալ. նույնականանում եմ կերպարիս հետ: Ով ասում է, որ իր ու իր կերտած կերպարի մեջ նմանություն չկա՝ ստում է:

Վիկտորյա Սահակյանը եւ Մկրտիչ Արզումանյանը


«Տրամադրության մարդ եմ»
Սիրում եմ հաճախ փոփոխություններ անել, տրամադրության մարդ եմ: Կարող եմ շատ արագ որոշել ու փոխել մազերիս գույնը, կտրվածքը, նոր դաջվածք անել: Կարծում եմ՝ հասուն աղջկա համար այնքան էլ լավ հատկանիշ չէ: Կան որոշումներ, որոնք պետք է կայացնել միայն երկար մտածելուց հետո: Ունեմ երկու դաջվածք.  մեկը շատ փոքր է՝ ոտքիս, մյուսը ձեռքիս վրա է ու բավական մեծ է: Քանի որ ես համաստեղությամբ առյուծ եմ, մտածեցի՝ պետք է ձեռքիս առյուծ լինի: Հիմա փոշմանել եմ, չէի անի:

Թատրոնի մասին
Այս աշխարհում իմ ամենասիրելի կառույցը թատրոնն է: Թատրոնն այն վայրն է, որտեղ ես ինձ լիարժեք եմ զգում, կարողանում եմ ստեղծագործել: Հիմա զբաղվածություն ունեմ «Ռոմեո եւ Ջուլիետ» ներկայացման մեջ, խաղում եմ Դայայի դերում, «Չկա տղամարդ, չկա պրոբլեմ» ներկայացման մեջ չորս աղջիկներից մեկն եմ, խաղում ենք հենց մեր անուններով: Խաղում եմ նաեւ #saveմիլիոն ներկայացման մեջ, որի գլխավոր կերպարում Մկրտիչ Արզումանյանն է: Հանգստանալու ժամանակ չունեմ:

Զրուցեց`Մարիամ Խաչատրյանը/Bravo.am/
Լուսանկարները` Վիկտորյանի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular