Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հիմա փոշմանել եմ, չէի անի...». Վիկտորյա Սահակյանը՝ «Երկուսով» սերիալում իր դերի և դաջվածքների մասին

«Երկուսով» սերիալում տարբերվող հայացքներով, աշխույժ աղջկան` Եվային, մարմանվորող դերասանուհի Վիկտորյա Սահակյանն այս շրջանում հանգստանալու ժամանակ չունի: 24-ամյա դերասանուհին սերիալից բացի, զբաղվածություն ունի միանգամից մի քանի ներկայացումներում: Վիկտորյան BRAVO.am-ին պատմել է իր եւ Եվայի նմանությունների, տրամադրության փոփոխությունների, դաջվածքների եւ թատրոնի մասին:

«Հեշտ ստացվեց»
Օրերից մի օր նամակ ստացա, որ Արամ Շահբազյանն ուզում է տեսնել ինձ Եվայի դերի համար: Գնացի այն մտադրությամբ, որ պետք է փորձնական նկարահանումներ անենք, բայց չարեցինք: Արամն ինձ հիշեց մեկ այլ նախագծի քասթինգից ու ասաց, որ ստեղծված եմ այս դերի համար: «Երկուսով»-ի անձնակազմի հետ հեշտ լեզու գտանք: Հրաշալի անձնակազմ է, արդեն ընկերացել ենք: Քանի որ Զիրոյանի հետ նույն թատրոնից ենք, ամեն ինչ ավելի հեշտ ստացվեց:

Վիկտորյա Սահակյանը


Կարծիքների մասին
Հետեւում եմ մեկնաբանություններին, կարդում եմ հաղորդագրություններն ու, բնականաբար, որպես դերասանուհի՝ ինձ շոյված եմ զգում: Երբ ձմռան ցրտին նկարահանվում ես ու սառչում, գալիս ես տուն, կարդում դրական կարծիքները, մոտիվացվում ես: Կան նաեւ բացասական կարծիքներ, դրանցից վատ չեմ զգում: Քանի դեռ կարծիքը վիրավորանք չի դարձել, սրտնեղել պետք չէ: Հեռուստադիտողի ցանկացած կարծիք պետք է ընդունել ու փորձել շտկումներ անել:

«Շատ նման ենք»
Սիրում եմ կերպարս, ուրախ եմ, որ ընդգծված բնավորություն ունի: Ես ու Եվան շատ նման ենք: Եվան երազանքներով աղջիկ է, ձգտում է ազատության, եկել է գյուղից ու  մտածում է, որ առաքելություն ունի այս աշխարհում: Ես էլ Կապանից եկա Երեւան, որ սովորեմ, կառուցեմ իմ կյանքը: Սկզբում շատ դժվար էր, չունեի ոչ մի ծանոթ, ով կարող էր օգնել, բայց հասա այն ամենին, ինչի մասին երազում էի: Ես չեմ էլ փորձում այլ կերպ խաղալ. նույնականանում եմ կերպարիս հետ: Ով ասում է, որ իր ու իր կերտած կերպարի մեջ նմանություն չկա՝ ստում է:

Վիկտորյա Սահակյանը եւ Մկրտիչ Արզումանյանը


«Տրամադրության մարդ եմ»
Սիրում եմ հաճախ փոփոխություններ անել, տրամադրության մարդ եմ: Կարող եմ շատ արագ որոշել ու փոխել մազերիս գույնը, կտրվածքը, նոր դաջվածք անել: Կարծում եմ՝ հասուն աղջկա համար այնքան էլ լավ հատկանիշ չէ: Կան որոշումներ, որոնք պետք է կայացնել միայն երկար մտածելուց հետո: Ունեմ երկու դաջվածք.  մեկը շատ փոքր է՝ ոտքիս, մյուսը ձեռքիս վրա է ու բավական մեծ է: Քանի որ ես համաստեղությամբ առյուծ եմ, մտածեցի՝ պետք է ձեռքիս առյուծ լինի: Հիմա փոշմանել եմ, չէի անի:

Թատրոնի մասին
Այս աշխարհում իմ ամենասիրելի կառույցը թատրոնն է: Թատրոնն այն վայրն է, որտեղ ես ինձ լիարժեք եմ զգում, կարողանում եմ ստեղծագործել: Հիմա զբաղվածություն ունեմ «Ռոմեո եւ Ջուլիետ» ներկայացման մեջ, խաղում եմ Դայայի դերում, «Չկա տղամարդ, չկա պրոբլեմ» ներկայացման մեջ չորս աղջիկներից մեկն եմ, խաղում ենք հենց մեր անուններով: Խաղում եմ նաեւ #saveմիլիոն ներկայացման մեջ, որի գլխավոր կերպարում Մկրտիչ Արզումանյանն է: Հանգստանալու ժամանակ չունեմ:

Զրուցեց`Մարիամ Խաչատրյանը/Bravo.am/
Լուսանկարները` Վիկտորյանի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի

Օրբանը Ուկրաինան մասամբ ընդունելու ԵՄ ծրագիրը համարել է Հունգարիայի դեմ պшտերազմ հայտարարելՔուրթ Քոբեյնի մահվան առեղծվածը. Դատաբժշկական փորձագետները կասկածում են, որ դա սպանություն է եղել Հնդկաստանը Ռուսաստանից աննշան ծավալով նավթ է ներկրում. Թրամփ Ռուսաստանն ակնկալում է, որ ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի հետ փոխգործակցությունը կշարունակվի. ՊեսկովՊրեմիերա. Արման Հովհաննիսյան-«Իմը քոնն է» Ուկրաինայի նախագահի աշխատակազմից հերքում են FT-ի հրապարակումը ընտրություններին պատրաստվելու մասինՀայաստանից մեկնող բեռնատարների հերթերը կկարգավորվեն սահմանին. նախագիծ Վենեսուելան վերսկսում է նավթի մատակարարումները Իսրայել Վենսը Բաքվում քննարկել է բանտարկյալների ազատ արձակման հարցը Ռուբեն Վարդանյանի խոսքը՝ Բաքվի բանտիցՔարաթափում Մյասնիկյան պողոտայումԹուրքիան չի ձգտում տարածաշրջանային ազդեցության․ Էրդողան Բաքուն և Երևանը ինքնիշխան են և ազատ են Վաշինգտոնի հետ հարաբերություններ կառուցելու համար․ Պեսկով Փաշինյանը չարաշահելու է «խաղաղության» խոսույթը Վենսը հայտնվել է քննադատության ներքո՝ գրառումը ջնջելու համար Փաշինյան-եկեղեցի հակամարտությունը նոր փուլ է մտնումՍտամբուլ – Երևան – Ստամբուլ երթուղով թռիչքները կիրականացվեն նաև ամեն օր Թոմաս Ֆրանկը հեռացվել է «Տոտենհեմ»-ից Բուք, ձյուն, ցածր հորիզոնական տեսանելիությունԾայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 13-ամյա աշակերտՎենսն Ադրբեջանում արել է բավականին առանցքային հայտարարություն. քաղաքական վերլուծաբան Որպես անհետ կորած որոնվող 19-ամյա Լիաննա Արաբյանը հայտնաբերվել է Կարգելվի պոլիէթիլենային տոպրակների ու պլաստիկից սպասքի օգտագործումը Պեսկովը մեկնաբանել է Ռուսաստանում Telegram-ի դանդաղեցման գործընթացը «Քաղաքական քողարկում. Փորձագետը ինքնիշխանության հարցում Հայաստանի աննախադեպ քայլի մասին»Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ռյունիար շամպայնԱԺ-ն ընդունեց զինծառայությունից խուսափած քաղաքացիներին պատասխանատվությունից ազատելու օրինագիծը 6 վիրավոր՝ Սպիտակում․ ինչ է հայտնի«Տրանսպորտային հանգուցալուծում. Ռուսաստանը պնդում է «Թրամփի երթուղուն» մասնակցելու վրա»Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզումՊլանային անջատումներ՝ փետրվարի 11-ին, 12-ին, 13-ին, 16-ին, 17-ին և 19-ինՔաղաքացիները Վենսին կոչ են արել պաշտպանել քրիստոնյաներին բռնապետությունից Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումԵրևանում Վենսին բողոքներ են փոխանցվել անլար ցանցով` wi-fi-ով Հայաստանը Մարգարայի կամրջով հումանիտար օգնություն է տեղափոխել Թուրքիա․ պատմության այս օրը (11 փետրվար)Ձյուն և բուք ՀՀ-ում․ մանրամասներՔՊ-ն Հռիփսիմե Հունանյանին փոխարինող չի ընտրել․ «Հրապարակ» 2021-ից հետո կոռուպցիան մեր երկրում շատացել է. թվեր. «Ժողովուրդ»Կլքի՞ արդյոք ՔՊ-ն․ «Հրապարակ» Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին արտակարգ է․ վիրավոր կաՈւգոչուկվու Իվուն վիրահատվել է Հայաստանում կխստացվի վարորդական իրավունքից զրկելու գործընթացը Կանադան մտադիր Է 10 հազար Բրաունինգի ատրճանակ փոխանցել Ուկրաինային․ Ottawa CitizenԱՄՆ-ը Լեհաստանին է մատակարարել Abrams տանկերի նորագույն տարբերակի խմբաքանակըՀարսնացուն՝ Birkenstocks-ով. 1300 դոլար արժողությամբ դիզայներական կոշիկները համացանցը բաժանել են երկու ճամբարիՍկսել են վճարել մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը Կրեմլը Թուրքիային հիշեցրել է միջուկային uպառազինnւթյան չտարածման ռեժիմի մասին Դավաճանության 8 անսպասելի նշանները Թրամփը պահանջել է ԱՄՆ-ն և Կանադան միացնող կամրջի կեսի սեփականությունը
Ամենադիտված