ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երեք ընկեր դպրոցից փախել էին, որ գնան պատերազմ, նրանց գտել են Գորիսի ճանապարհին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Օրերս մեզ հայտնի դարձավ, որ դպրոցահասակ մի քանի տղաներ փախել են դպրոցից ու տնից եւ ճանապարհվել Արցախ, որտեղ ակտիվ մարտական գործողություններ էին սկսվել: Նրանք վճռել էին իրենց նպաստը բերել հայրենիքի պաշտպանության գործին:

Միայն թե երեխաները նախանշած վայր հասնելու հնարավորություն չեն ունեցել եւ ճանապարհից վերադարձվել են Երեւան: Երեկ պարզեցինք, որ երեքով են եղել՝ երեք ընկերներով՝ Հայկ Հովհաննիսյան, Ժորա Բադալյան եւ Բաբկեն Սիմոնյան: Առաջին երկուսը 16 տարեկան են, Բաբկենը՝ 17: Ապրիլի 2-ին, երբ լսել են ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում պատերազմական իրավիճակ ստեղծվելու մասին, որոշել են՝ անպայման մեկնելու են: Մանրամասն ծրագրել են, կազմակերպել եւ օրեր անց սուս ու փուս ճամփա ընկել: Բաբկենը պատմեց, որ մինչ այդ գնացել են զինկոմիսարիատ, հայտնել, որ ցանկանում են կամավորական ջոկատներում ընդգրկվել, բայց մերժում են ստացել: Նրանց բացատրել են, որ փոքր տարիք ունեն: Դրանից հետո ընկերները որոշել են սահման հասնել պատահական ավտոմեքենաներով կամ ոտքով: Այդպես էլ արել են: Ճանապարհի մի մասը անցել են բարի մարդկանց օգնությամբ՝ նրանց ասելով, թե Գորիս են գնում, մի մասը՝ 70-80 կմ, ոտքով: Բայց դեռ Գորիս չհասած, Հայկի հայրը գտել է նրանց ու հետ բերել:

Մեզ հաջողվեց զրուցել պատանիներից միայն երկուսի հետ՝ Հայկի ու Բաբկենի: Երկուսն էլ բավական քչախոս էին, իրենց քաջագործությունների մասին պատմելու գործը մեկը մյուսի վրա էր գցում: Ասում էին՝ նախընտրում են գործ անել: Հաստատում էին, որ լավ պատկերացրել են, թե ինչ է իրենց սպասվում, բայց եւ համոզմունք ունեն, որ հայրենիքի պաշտպանության գործը բոլորինն է: Հայկի փոխանցմամբ, իրենց՝ երեք ընկերներին, հաջորդ օրը միանալու էին ավելի քան տասը: «Մյուսները հաջորդ օրը պիտի գային, բայց որ զինադադար եղավ, չեկան: Մեր գնալու օրը ասացին՝ դեռ պատրաստ չենք եւ այլն, եւ այլն, ասի՝ յոթ օր ա, ասում եք՝ պատրաստվում ենք: Ու էդպես միանգամից եկա տուն, բան վերցրի հետս, գնացինք»,- մանրամասնեց նա: Մայրը՝ տիկին Աննան, որ ներկա էր մեր զրույցին, հավելեց. «Ճանապարհին զանգել եմ, ասում է՝ մենք առաջին գիծ չենք գնում: Գիտենք, որ թույլ չեն տա, բայց գոնե չորրորդ գծում կարտոֆիլ կմաքրենք, առաջին գծում կանգնածների համար ճաշ կեփենք: Ասացի՝ խնդրում եմ, Երեւանում բազմաթիվ ակցիաներ կան, մասնակցեք այդ ակցիաներին, օգնեք զինվորներին ինչ-որ բաներ ուղարկել, տե՛ս, այդքան սիգարետները, այդքան քաղցրավենիքը հավաքեցիք, ուղարկեցիք: Շարունակեք այդ ակցիաները, ավելի օգնած կլինեք: Իսկ այնտեղ խանգարելու եք»: Մայրը հպարտանում է որդով, բայց եւ նշում, որ նրա հայրենասիրությունը մի քիչ վախեցնող է: Ասում էր, որ շատ անգամներ են արտերկրում բնակության մեկնելու հնարավորություն ունեցել, բայց Հայկի համար դա արգելված թեմա է ի սկզբանե:

Հարցին, թե ինչ մասնագետ է որոշել դառնալ, Հայկը կատակով է պատասխանում. «Ես ինչ գիտեմ: Պսակվենք՝ կիմանանք»:

Բաբկենն ասում է, որ սովորում է ինֆորմատիկայի պետական քոլեջում: Ապագա ծրագրավորող է: Անդրադառնալով Ղարաբաղի ճանապարհից իր վերադառնալուց հետո ծնողների արձագանքին՝ նա պատմեց. «Մեր տանը նույնպես երկա՜ր, մոտ մի երեք-չորս ժամ բացատրում էին, որ ավելի լավ է այստեղից օգնենք, քան գնայինք այնտեղ: Իսկ պապան էդ ամեն ինչին հումորով էր վերաբերվում: Ասում էր՝ որ գնում էիր, ինչի ինձ չէիր ասում, ես էլ կգայի: Նախկինում կռվել է, Շուշիի ազատագրմանն է մասնակցել: Հիմա չէր գնացել, ասում էր սա ո՛չ մեծամասշտաբ կռիվ է, ո՛չ էլ մեջն ինչ-որ իմաստ կա, անիմաստ կրակոցներ են: Ես էլ ասում եմ՝ որ անիմաստ կրակոցներ են, մեր տղերքը պոստում կանգնած զոհվում են, ինչու պիտի իրենք զոհվեն: Երբ որ ժամանակը գա, ես գնալու եմ ծառայելու: Իմ երկրին էլ պետք լինի, կռիվ լինի, հաստատ էլի կգնամ: Մեր երկիրն է, մենք չպաշտպանենք, ո՞վ պիտի պաշտպանի»,- ասաց Բաբկենը:

Ավելի վաղ, երբ հայրենիքի այս պաշտպաններին փնտրելիս այցելեցինք նաեւ Երեւանի թիվ 118 դպրոց, տնօրեն Կարինե Հովակիմյանը ոչ հերքում, ոչ էլ հաստատում էր, որ նրանց մեջ իրենց աշակերտներից էլ կա: Միայն ասաց, որ երեխաների շրջանում Արցախ մեկնելու ցանկություններ էին նկատվել, եւ այդ թեմայի շուրջ ինքը նրանց հետ զրույց է ունեցել: Ի դեպ, այս դպրոցի բարձր դասարանցիներից շատերը մեր զրույցում ասում էին, որ իրենք էլ պատրաստ են սահման մեկնել: «Այդպիսի կոնկրետ պաշտոնական ինֆորմացիա չունեմ, բայց ձեզ նման ես էլ եմ լսել: Եվ քանի որ լսել եմ ու տեսել բարձր դասարանների աշակերտների ե՛ւ ոգեւորվածությունը, ե՛ւ հայրենասիրությունը, ե՛ւ այդ մղումը՝ գնալ, ինչ-որ բանով օգնել, հարկ համարեցինք զրույց անցկացնել իրենց հետ: Բացի նրանից, թե որքան են զրուցել ուսուցիչներ, դասղեկներ, տնօրենի տեղակալներ, ես ինքս անձամբ զրուցել եմ իրենց հետ եւ զրույցի թեման եղել է դա: Ասել եմ, որ հպարտանում եմ, որ այդքան հայրենասեր ու նաեւ անձնազոհ երեխաներ ունենք, որովհետեւ իրենք վտանգը պատկերացնում էին, բայց այո, յուրաքանչյուրը կուզենար այնտեղ լինել: Քննարկել ենք թեման: Նույնիսկ այդ զրույցի ընթացքում եղել են հարցեր, որ ինչով կարող ենք օգնել, մենք շատ կուզենանք գնալ, թեկուզ ռազմական առումով պատրաստ չենք եւ չենք պատրաստվում ռազմական գործողությունների մասնակցել, բայց կարող ենք ջուր տանել եւ այլն, եւ այլն: Բացատրական աշխատանքներ տարվեցին, որ հենց դրա կարիքը լինի, մեր պետությունը եւ կառավարությունը կոչով կարող են դիմել նաեւ խաղաղ բնակիչներին, ասացի, որ ես ինքս պատրաստ եմ ձեզ հետ միասին գնալ, բայց առայժմ չի կարելի խանգարել: Այսպիսի զրույց է եղել, եւ երեխաները ըմբռնումով են մոտեցել»,- նշեց տնօրենը:

Հարցին, թե աշակերտների նման պահվածքը սպասելի՞ էր իր համար, նա արձագանքեց. «Այսպես կարող եմ պատասխանել. հույս ունեի, բայց ընդամենը հույս ունեի, եւ այն, ինչ իրականում եղավ, գերազանցեց իմ բոլոր սպասելիքները: Դուք չեք կարող պատկերացնել՝ ես ինչ հպարտություն եւ հուզմունք եմ զգացել այդ շրջանում: Ես հիշում եմ, որ այդ զրույցի ժամանակ իմ ձայնը բավական կերկերուն էր, որովհետեւ անկախ նրանից, որ դպրոցի հենց առաքելությունն ու խնդիրն է այդպիսի քաղաքացիներ դաստիարակելը, միեւնույն է, երբ տեսնում ես, որ իրենք հենց այդպիսին են, հպարտության ու հուզմունքի զգացումը պատում է: Գոնե ես այդպես եմ վերաբերվել»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular