Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Երեք ընկեր դպրոցից փախել էին, որ գնան պատերազմ, նրանց գտել են Գորիսի ճանապարհին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Օրերս մեզ հայտնի դարձավ, որ դպրոցահասակ մի քանի տղաներ փախել են դպրոցից ու տնից եւ ճանապարհվել Արցախ, որտեղ ակտիվ մարտական գործողություններ էին սկսվել: Նրանք վճռել էին իրենց նպաստը բերել հայրենիքի պաշտպանության գործին:

Միայն թե երեխաները նախանշած վայր հասնելու հնարավորություն չեն ունեցել եւ ճանապարհից վերադարձվել են Երեւան: Երեկ պարզեցինք, որ երեքով են եղել՝ երեք ընկերներով՝ Հայկ Հովհաննիսյան, Ժորա Բադալյան եւ Բաբկեն Սիմոնյան: Առաջին երկուսը 16 տարեկան են, Բաբկենը՝ 17: Ապրիլի 2-ին, երբ լսել են ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում պատերազմական իրավիճակ ստեղծվելու մասին, որոշել են՝ անպայման մեկնելու են: Մանրամասն ծրագրել են, կազմակերպել եւ օրեր անց սուս ու փուս ճամփա ընկել: Բաբկենը պատմեց, որ մինչ այդ գնացել են զինկոմիսարիատ, հայտնել, որ ցանկանում են կամավորական ջոկատներում ընդգրկվել, բայց մերժում են ստացել: Նրանց բացատրել են, որ փոքր տարիք ունեն: Դրանից հետո ընկերները որոշել են սահման հասնել պատահական ավտոմեքենաներով կամ ոտքով: Այդպես էլ արել են: Ճանապարհի մի մասը անցել են բարի մարդկանց օգնությամբ՝ նրանց ասելով, թե Գորիս են գնում, մի մասը՝ 70-80 կմ, ոտքով: Բայց դեռ Գորիս չհասած, Հայկի հայրը գտել է նրանց ու հետ բերել:

Մեզ հաջողվեց զրուցել պատանիներից միայն երկուսի հետ՝ Հայկի ու Բաբկենի: Երկուսն էլ բավական քչախոս էին, իրենց քաջագործությունների մասին պատմելու գործը մեկը մյուսի վրա էր գցում: Ասում էին՝ նախընտրում են գործ անել: Հաստատում էին, որ լավ պատկերացրել են, թե ինչ է իրենց սպասվում, բայց եւ համոզմունք ունեն, որ հայրենիքի պաշտպանության գործը բոլորինն է: Հայկի փոխանցմամբ, իրենց՝ երեք ընկերներին, հաջորդ օրը միանալու էին ավելի քան տասը: «Մյուսները հաջորդ օրը պիտի գային, բայց որ զինադադար եղավ, չեկան: Մեր գնալու օրը ասացին՝ դեռ պատրաստ չենք եւ այլն, եւ այլն, ասի՝ յոթ օր ա, ասում եք՝ պատրաստվում ենք: Ու էդպես միանգամից եկա տուն, բան վերցրի հետս, գնացինք»,- մանրամասնեց նա: Մայրը՝ տիկին Աննան, որ ներկա էր մեր զրույցին, հավելեց. «Ճանապարհին զանգել եմ, ասում է՝ մենք առաջին գիծ չենք գնում: Գիտենք, որ թույլ չեն տա, բայց գոնե չորրորդ գծում կարտոֆիլ կմաքրենք, առաջին գծում կանգնածների համար ճաշ կեփենք: Ասացի՝ խնդրում եմ, Երեւանում բազմաթիվ ակցիաներ կան, մասնակցեք այդ ակցիաներին, օգնեք զինվորներին ինչ-որ բաներ ուղարկել, տե՛ս, այդքան սիգարետները, այդքան քաղցրավենիքը հավաքեցիք, ուղարկեցիք: Շարունակեք այդ ակցիաները, ավելի օգնած կլինեք: Իսկ այնտեղ խանգարելու եք»: Մայրը հպարտանում է որդով, բայց եւ նշում, որ նրա հայրենասիրությունը մի քիչ վախեցնող է: Ասում էր, որ շատ անգամներ են արտերկրում բնակության մեկնելու հնարավորություն ունեցել, բայց Հայկի համար դա արգելված թեմա է ի սկզբանե:

Հարցին, թե ինչ մասնագետ է որոշել դառնալ, Հայկը կատակով է պատասխանում. «Ես ինչ գիտեմ: Պսակվենք՝ կիմանանք»:

Բաբկենն ասում է, որ սովորում է ինֆորմատիկայի պետական քոլեջում: Ապագա ծրագրավորող է: Անդրադառնալով Ղարաբաղի ճանապարհից իր վերադառնալուց հետո ծնողների արձագանքին՝ նա պատմեց. «Մեր տանը նույնպես երկա՜ր, մոտ մի երեք-չորս ժամ բացատրում էին, որ ավելի լավ է այստեղից օգնենք, քան գնայինք այնտեղ: Իսկ պապան էդ ամեն ինչին հումորով էր վերաբերվում: Ասում էր՝ որ գնում էիր, ինչի ինձ չէիր ասում, ես էլ կգայի: Նախկինում կռվել է, Շուշիի ազատագրմանն է մասնակցել: Հիմա չէր գնացել, ասում էր սա ո՛չ մեծամասշտաբ կռիվ է, ո՛չ էլ մեջն ինչ-որ իմաստ կա, անիմաստ կրակոցներ են: Ես էլ ասում եմ՝ որ անիմաստ կրակոցներ են, մեր տղերքը պոստում կանգնած զոհվում են, ինչու պիտի իրենք զոհվեն: Երբ որ ժամանակը գա, ես գնալու եմ ծառայելու: Իմ երկրին էլ պետք լինի, կռիվ լինի, հաստատ էլի կգնամ: Մեր երկիրն է, մենք չպաշտպանենք, ո՞վ պիտի պաշտպանի»,- ասաց Բաբկենը:

Ավելի վաղ, երբ հայրենիքի այս պաշտպաններին փնտրելիս այցելեցինք նաեւ Երեւանի թիվ 118 դպրոց, տնօրեն Կարինե Հովակիմյանը ոչ հերքում, ոչ էլ հաստատում էր, որ նրանց մեջ իրենց աշակերտներից էլ կա: Միայն ասաց, որ երեխաների շրջանում Արցախ մեկնելու ցանկություններ էին նկատվել, եւ այդ թեմայի շուրջ ինքը նրանց հետ զրույց է ունեցել: Ի դեպ, այս դպրոցի բարձր դասարանցիներից շատերը մեր զրույցում ասում էին, որ իրենք էլ պատրաստ են սահման մեկնել: «Այդպիսի կոնկրետ պաշտոնական ինֆորմացիա չունեմ, բայց ձեզ նման ես էլ եմ լսել: Եվ քանի որ լսել եմ ու տեսել բարձր դասարանների աշակերտների ե՛ւ ոգեւորվածությունը, ե՛ւ հայրենասիրությունը, ե՛ւ այդ մղումը՝ գնալ, ինչ-որ բանով օգնել, հարկ համարեցինք զրույց անցկացնել իրենց հետ: Բացի նրանից, թե որքան են զրուցել ուսուցիչներ, դասղեկներ, տնօրենի տեղակալներ, ես ինքս անձամբ զրուցել եմ իրենց հետ եւ զրույցի թեման եղել է դա: Ասել եմ, որ հպարտանում եմ, որ այդքան հայրենասեր ու նաեւ անձնազոհ երեխաներ ունենք, որովհետեւ իրենք վտանգը պատկերացնում էին, բայց այո, յուրաքանչյուրը կուզենար այնտեղ լինել: Քննարկել ենք թեման: Նույնիսկ այդ զրույցի ընթացքում եղել են հարցեր, որ ինչով կարող ենք օգնել, մենք շատ կուզենանք գնալ, թեկուզ ռազմական առումով պատրաստ չենք եւ չենք պատրաստվում ռազմական գործողությունների մասնակցել, բայց կարող ենք ջուր տանել եւ այլն, եւ այլն: Բացատրական աշխատանքներ տարվեցին, որ հենց դրա կարիքը լինի, մեր պետությունը եւ կառավարությունը կոչով կարող են դիմել նաեւ խաղաղ բնակիչներին, ասացի, որ ես ինքս պատրաստ եմ ձեզ հետ միասին գնալ, բայց առայժմ չի կարելի խանգարել: Այսպիսի զրույց է եղել, եւ երեխաները ըմբռնումով են մոտեցել»,- նշեց տնօրենը:

Հարցին, թե աշակերտների նման պահվածքը սպասելի՞ էր իր համար, նա արձագանքեց. «Այսպես կարող եմ պատասխանել. հույս ունեի, բայց ընդամենը հույս ունեի, եւ այն, ինչ իրականում եղավ, գերազանցեց իմ բոլոր սպասելիքները: Դուք չեք կարող պատկերացնել՝ ես ինչ հպարտություն եւ հուզմունք եմ զգացել այդ շրջանում: Ես հիշում եմ, որ այդ զրույցի ժամանակ իմ ձայնը բավական կերկերուն էր, որովհետեւ անկախ նրանից, որ դպրոցի հենց առաքելությունն ու խնդիրն է այդպիսի քաղաքացիներ դաստիարակելը, միեւնույն է, երբ տեսնում ես, որ իրենք հենց այդպիսին են, հպարտության ու հուզմունքի զգացումը պատում է: Գոնե ես այդպես եմ վերաբերվել»:

«Նամակ ապագայից»․ երաժշտական ներկայացում՝ Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի նախաձեռնությամբ՝ ի աջակցություն ՅՈՒՆԻՍԵՖ-իՖրանսիայում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել է ավելի քան 860 բնակելի տունՎարդենյաց լեռնանցքում բուք էԲարսեղյանի գոլը հաղթանակ է բերել «Սլովանին»Երևանի ավտոբուսային երթուղիներում փոփոխություններ կլինեն․ «Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում էԳործադուլի պատճառով Բրյուսելի օդանավակայանում ավելի քան 400 չվերթ է չեղարկվելՆոյեմբերի 24-ին գազ չի լինելու․ հասցեներNVIDIA-ի տնօրենների խորհուրդը վերականգնել է Ջենսեն Հուանգին գլխավոր տնօրենի պաշտոնումՆոյեմբերի 24-ին և 25-ին՝ ժամը 8.00-ից մինչև 20.00, երթևեկության համար փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհըԻսրայելը հարվածներ է հասցրել ԼիբանանինՕդի ջերմաստիճանը կնվազի. ուժեղ քամիներ են սպասվումԱրարատի մարզում կառուցվել է օրվա կարգավորման երեք նոր ջրավազան«Նուբարաշեն»-ում ատամնաբուժական կլինիկայի սանհանգույցում հայտնաբերվել է մարիխուանային նմանվող բուսական զանգված. ՔԿԿոնստանտին Լյուբակովը նշանակվել է Հայաստանում Wildberries-ի տարածաշրջանային տնօրենԻ՞նչ պետք է անել` սատարել խորհրդարանական ընդդիմությանը ու թույլ չտալ 6 ընդդիմադիր մանդատների անցումը հակառակորդի ճամբար. Էդուարդ ՇարմազանովԱրտաշատի 44-ամյա բնակիչը անցել է Հաղթանակի կամրջի արգելապատնեշը և գումար շորթել 24-ամյա տղամարդուց. նա ձերբակալվել էՆոր Սահմանադրության նախագծի համաձայն՝ թույլատրվում է որոշ հանցագnրծությունների համար զրկել քաղաքացիությունից. գործող Սահմանադրությամբ՝ հնարավոր չէ զրկելՍևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի նոյեմբերի 16-22-ըՏաջիկստանը ՄԱԿ-ին տեղեկացրել է Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասինՏավուշի մարզի Չինարի բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակԵթե Սահմանադրության նախագիծն ի վերջո դրվի հանրաքվեի, ապա «այո»-ի ապահովման իշխանության ռազմավարությունը կառուցվելու է երեք հիմնական սյուների վրա․ Արփինե ՀովհաննիսյանՃապոնիայում գրեթե 4,000 ընտանիք մնացել է առանց էլեկտրաէներգիայի ձյան տեղումների պատճառովԾանոթ ու միարժամանակ անհայտ … «Միզող տղան» արձան«Դաշնության խորհուրդում գնահատել են Փաշինյանի մանևրը. Հրաժարական տալու խոստումը խաղ է հանրության հետ»Ջուր չի լինի մի քանի ժամԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակՑեղասպանությnւն ուրացող և հայ ժողովրդի դեմ ագրեսիш իրականացնողին արդարացնող ռեժիմը խնդիր չունի այս ադրբեջանցու հանցագործությnւնը մեղմացնելու. Տիգրան ԱբրահամյանԵթե «Արցախը Հայաստան է ու վերջ» գոռացողն ասում է, որ սխալվել է, ու Արցախը երբեք հայկական չի եղել, իմացեք, որ ոչինչ չի խանգարելու նրան նույնն ասել Հայաստանի մասին. Քրիստինե ՎարդանյանԸստ նոր Սահմանադրության նախագծի՝ ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեն 18 տարին լրացած քաղաքացիները, որոնք նախորդող 2 տարվա ընթացքում առնվազն 1 տարի մշտապես բնակվել են ՀՀ-ում«Վադեֆուլի այցը Բաքու և Երևան. Ազդանշան Մոսկվային և խաղաղության երաշխիքներ»Հողային շերտի փլուզման հետևանքով վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար. Երևանի որոշ հասցեներում գազ չկաՆԱՏՕ-ի ուղղակի ներգրավումը ուկրաինական hակամարտությանը կնշանակի երրորդ համաշխարհային պшտերազմի սկիզբ. Մարին Լը ՊենԽոշոր ու ողբերգական վթար, Աթոյան փողոցում բախվել են «Chery», «Kia» և «ՎԱԶ»ԱՄՆ-ում գազատարի վրա պայթյnւն է տեղի ունեցելԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՊահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչ կհայտարարվի․ մանրամասներՎախճանվել է թատրոնի և կինոյի հայ նշանավոր դերասան Կարպ Խաչվանքյանը. պատմության այս օրը (Նոյեմբերի 23)«Ինտեր»-ը Բերգամոյի «Ատալանտայի» հետ պայքարում ոչ ոքի է խաղացելԱՄՆ-ում հայտարարել են Եվրոպայի անվտանգության ճարտարապետության շուրջ բանակցություններ անցկացնելու մասինԱրշակունյաց պողոտայում շղթայական ավտnվթար է տեղի ունեցել. տnւժածներ չկանՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներՓաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության տեքստըՄահացել է Գրիգորի ԳաբրիելյանցըԱՄՆ-ի համար լավագույն տարբերակը կլինի Ջենսեն Հուանգի վերադարձը տեխնոլոգիական Nvidia ընկերություն. ԹրամփՎրաստանի կառավարությունը որոշել է արգելել փոխնակ մայրությունըԲալթիկ ծովում հարձшկման է ենթարկվել ռուսական «Sparta II» բեռնատար նավըՊարեկներն ու երիտասարդները մեքենայում բռնկված կրակից փրկել են ՌԴ քաղաքացուն ու ընտանիքի անդամներինԻնձ համար ամենակարևորն այն է, որ մեր նախագահն ինձ չնախատի. ՊեսկովԵՄ երկրներում կայանալիք ընտրությունների արդյունքները կարող են խաթարել միավորման կայունությունը և հանգեցնել առանցքային որոշումների ընդունման «կաթվածի». The GuardianԱդրբեջանից Հայաստան արտահանումը շուրջ 246 անգամ գերազանցում է հակառակ հոսքը. միակողմանի կախվածnւթյունը կարող է վերածվել տնտեսական և քաղաքական ճնշմшն լրացուցիչ գործիքի. Սուրենյանց
Ամենադիտված