ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ինքն է, մեր էրեխեն է». Արգիշտիի հայրն ու հորեղբայրները ճանաչել են նրա դին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Ադրբեջանից փոխանցված դին բերեցին, մենք ճանաչեցինք, ինքն է, մեր էրեխեն է». քիչ առաջ Ստեփանակերտի դիահերձարանի մոտից մեզ հայտնեց անհետ կորած Արգիշտի Գաբոյանի հորեղբայրը՝ Սեյրան Գաբոյանը:

Մեր հարցին՝ դին խոշտանգվա՞ծ է, թե ոչ՝ Գաբոյանը պատասխանեց, որ կարող է ասել միայն, որ մարմնի բոլոր մասերը տեղն են, դին ճանաչելի է, սակայն մյուս հարցերը պետք է պարզի դատաբժշկական փորձաքննությունը: Գաբոյանը նշեց նաեւ, որ Արգիշտիի մարմնի վրա հրազենային վնասվածք կա: «Հիմա շտապօգնության մեքենայով Երեւան կբերեն, դատաբժշկական փորձաքննություն կարվի, կպարզվի, թե մահն ինչից է վրա հասել»,- ասաց Սեյրան Գաբոյանը:

16:45 Կարմիր խաչի միջազգային կոմիտեի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ ադրբեջանական կողմն այսօր ժամը 16․00-ին Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում ԼՂՀ-ին է հանձնել զոհված զինծառայողի մարմինը: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը:

Դեռեւս պարզ չէ, սակայն, հանձնված դիակի ինքնությունը: Հայտնի է, որ ԼՂՀ-ից անհետ կորած է համարվում Արգիշտի Գաբոյանը: Նրա հորն ու հորեղբայրներին թույլ չի տրվել մասնակցել դիակի ընդունման արարողությանը: Նրանք Ստեփանակերտի քաղաքացիական դիահերձարանի մոտ սպասում են՝ ճանաչելու զոհի մարմինը:

12:20 Ադրբեջանական լրատվամիջոցները երեկ տեղեկատվություն տարածեցին, որ ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի ադրբեջանական կողմում հայտնաբերված հայ զինծառայողի մարմինը ապրիլի 20-ին ժամը 15:00-ին հանձնվելու է հայկական կողմին:

Ու չնայած երեկ մեզ հետ զրույցում ԼՂՀ գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանը պնդում էր, թե այդ հարցով որեւէ նորություն չկա՝ այսօր այլ լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել է ադրբեջանական կողմի տեղեկատվությունը:

Քոչարյանը միեւնույն ժամանակ ասել է, թե չի կարող նշել` արդյո՞ք ադրբեջանական կողմի մոտ անհետ կորած համարվող Արգիշտի Գաբոյանի մարմինն է, քանի որ ինքնությունը պարզվելու է դատաբժշկական փորձաքննության արդյունքում:

Քիչ առաջ մեզ հետ զրույցում Արգիշտի Գաբոյանի հորեղբայրը՝ Սեյրան Գաբոյանը փոխանցեց, որ Արգիշտիի հորը՝ Արցախում պայմանագրային զինծառայող, ազատամարտիկ Արծվի Գաբոյանին կանչել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակ: «3 եղբայրներով հիմա Թալիշից եկել ենք Ստեփանակերտ՝ Կարմիր խաչի գրասենյակում սպասում ենք: Մեզ կանչել ենք այստեղ՝ Ադրբեջանի կողմից փոխանցվող դին ճանաչելու»,- ասաց Սեյրան Գաբոյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի լույս 2-ի գիշերը սկսված ղարաբաղա-ադրբեջանական պատերազմի օրերին վաշտի հրամանատար, կապիտան Արգիշտի Գաբոյանը Թալիշի դիրքերում էր եղել: Հրադադարի պայմանավորվածությունից հետո մինչ այսօր նրա ընտանիքի անդամները նրանից ոչ մի լուր չունեն: Եվ քանի որ ադրբեջանական կողմը վերջերս հայտնել էր իր մոտ գտնվող մեկ հայ զինծառայողի դիակի մասին, ուստի ենթադրվում է, որ խոսքը Արգիշտիի մասին է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular