Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

«Ինքն է, մեր էրեխեն է». Արգիշտիի հայրն ու հորեղբայրները ճանաչել են նրա դին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Ադրբեջանից փոխանցված դին բերեցին, մենք ճանաչեցինք, ինքն է, մեր էրեխեն է». քիչ առաջ Ստեփանակերտի դիահերձարանի մոտից մեզ հայտնեց անհետ կորած Արգիշտի Գաբոյանի հորեղբայրը՝ Սեյրան Գաբոյանը:

Մեր հարցին՝ դին խոշտանգվա՞ծ է, թե ոչ՝ Գաբոյանը պատասխանեց, որ կարող է ասել միայն, որ մարմնի բոլոր մասերը տեղն են, դին ճանաչելի է, սակայն մյուս հարցերը պետք է պարզի դատաբժշկական փորձաքննությունը: Գաբոյանը նշեց նաեւ, որ Արգիշտիի մարմնի վրա հրազենային վնասվածք կա: «Հիմա շտապօգնության մեքենայով Երեւան կբերեն, դատաբժշկական փորձաքննություն կարվի, կպարզվի, թե մահն ինչից է վրա հասել»,- ասաց Սեյրան Գաբոյանը:

16:45 Կարմիր խաչի միջազգային կոմիտեի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ ադրբեջանական կողմն այսօր ժամը 16․00-ին Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում ԼՂՀ-ին է հանձնել զոհված զինծառայողի մարմինը: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը:

Դեռեւս պարզ չէ, սակայն, հանձնված դիակի ինքնությունը: Հայտնի է, որ ԼՂՀ-ից անհետ կորած է համարվում Արգիշտի Գաբոյանը: Նրա հորն ու հորեղբայրներին թույլ չի տրվել մասնակցել դիակի ընդունման արարողությանը: Նրանք Ստեփանակերտի քաղաքացիական դիահերձարանի մոտ սպասում են՝ ճանաչելու զոհի մարմինը:

12:20 Ադրբեջանական լրատվամիջոցները երեկ տեղեկատվություն տարածեցին, որ ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի ադրբեջանական կողմում հայտնաբերված հայ զինծառայողի մարմինը ապրիլի 20-ին ժամը 15:00-ին հանձնվելու է հայկական կողմին:

Ու չնայած երեկ մեզ հետ զրույցում ԼՂՀ գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանը պնդում էր, թե այդ հարցով որեւէ նորություն չկա՝ այսօր այլ լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել է ադրբեջանական կողմի տեղեկատվությունը:

Քոչարյանը միեւնույն ժամանակ ասել է, թե չի կարող նշել` արդյո՞ք ադրբեջանական կողմի մոտ անհետ կորած համարվող Արգիշտի Գաբոյանի մարմինն է, քանի որ ինքնությունը պարզվելու է դատաբժշկական փորձաքննության արդյունքում:

Քիչ առաջ մեզ հետ զրույցում Արգիշտի Գաբոյանի հորեղբայրը՝ Սեյրան Գաբոյանը փոխանցեց, որ Արգիշտիի հորը՝ Արցախում պայմանագրային զինծառայող, ազատամարտիկ Արծվի Գաբոյանին կանչել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակ: «3 եղբայրներով հիմա Թալիշից եկել ենք Ստեփանակերտ՝ Կարմիր խաչի գրասենյակում սպասում ենք: Մեզ կանչել ենք այստեղ՝ Ադրբեջանի կողմից փոխանցվող դին ճանաչելու»,- ասաց Սեյրան Գաբոյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի լույս 2-ի գիշերը սկսված ղարաբաղա-ադրբեջանական պատերազմի օրերին վաշտի հրամանատար, կապիտան Արգիշտի Գաբոյանը Թալիշի դիրքերում էր եղել: Հրադադարի պայմանավորվածությունից հետո մինչ այսօր նրա ընտանիքի անդամները նրանից ոչ մի լուր չունեն: Եվ քանի որ ադրբեջանական կողմը վերջերս հայտնել էր իր մոտ գտնվող մեկ հայ զինծառայողի դիակի մասին, ուստի ենթադրվում է, որ խոսքը Արգիշտիի մասին է:

Հայոց լեզվի և մաթեմատիկայի գնահատականի պարտադիր շեմը կվերացվի բուհ ընդունելության համար․ մանրամասներՉԼ․ «Ռեալ»-ը հաղթել է «ՊՍՎ»–ին, «Լայպցիգ»-ը՝ «Լանս»-ինԻրազեկում. փորձարկվելու են էլեկտրաշչակներՎթար է․ ջուր չի լինելուԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրԵս կլինեմ առաջինը, ով կմենամшրտի նրանց հետ․ Ծառուկյանը՝ Իսլամ Մախաչևի և Ուսման Նուրմագոմեդովի դեմ մրցելու մասինՀորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ պայթել են ականների վրաԹրամփը հայտարարել է, որ չի ձգտում իշխանափոխության ԻրանումՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էԹուրքիայում ռшզմաօդային ուժերի ուղղաթիռի կnրծանման հետևանքով զnհվել է 5 զինծառայողՄիխեիլ Կղավելաշվիլին Գիորգոբայի տոնի առթիվ ներում է շնորհել 232 դատապարտյալիՁնաբքի և մերկասառույցի պատճառով Վերին Լարսի ճանապարհը փակվել է բեռնատարների համարՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերի 25/26-ինՄարտունիի տարածաշրջանում անձրև է տեղում․ հանրապետության ճանապարհները բաց ենՖրանսիայի նախկին նախագահին նոր մեղադրանքներ կներկայացնենՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՈւսումնական թռիչք կատարելու նպատակով օդ բարձրացած Eurocopter AS-532 ուղղաթիռը կործանվել է․ ԹուրքիաԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերինԷրդողան․ «Աշխատելու ենք Կովկասում խաղաղության և բարեկեցության հաստատման համար»Վանաձորում վրաերթի ենթարկված 8-ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր էԳազ չի լինելու․ հասցեներ2 միլիոն դրամ տուգանք՝ առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի հորատման համարՌԴ ԱԳՆ է կանչվել Լատվիայի գործերի ժամանակավոր հավատարմատարըTransfermarkt-ը ներկայացրել է տնային խաղերի ամենաբարձր հաճախելիություն ունեցող ակումբների տասնյակըՇվեյցարիայի Ժնև քաղաքում կանցկացվի 2026 թվականի շախմատի աշխարհի առաջնությունըԿարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը կմասնակցեն Տոկիոյի Գրան ՊրիինՊատմական փոփոխություն Հայաստանի Սահմանադրության մեջ. Թուրքիայի հետ վեճի պատճառ դարձած ձևակերպումը հանվել է. Քըլըչ«Սևան» ՔԿՀ-ի ատամնաբույժը դատապարտյալից պահանջել է ատամնաբուժական սարքՎերին Լարսը փակ է բեռնատարների համար. Արագածոտնի մարզում փակ է Քարի լիճ տանող ավտոճանապարհըԵվրամիությունը հիբրիդային ավտոմեքենաների ներմուծման սահմանափակումներ է մտցրել․ հայտնի են քվոտաներըԵզրաս արքեպիսկոպոսը Պատրիարք Կիրիլին է փոխանցել Վեհափառի շնորհավորանքներն ու եղբայրական ողջույնները նրա 80-ամյակի առթիվԲրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդՆոր Սահմանադրության նախագիծը վտանգում է դատավորների անկախությունը․ Դատավորների միությունԱրցախից տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության ժամկետը երկարաձգվել է մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ըԿենտրոնի որոշ հասցեներում մինչև 20։00-ն ջուր չի լինիԼՂ-ից տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության վկայականների ժամկետը երկարաձգվել էԱռեղծվածային դեպք, Երևանի «Հաղթանակ» զբոսայգում հայտնաբերվել է տղամարդու մարմին«Հաղթանակ» զբոսայգում հայտնաբերվել է տղամարդու մարմինԱվտովթար Կոտայքում․ վիրավոր կաՋերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով. ձյուն է սպասվումՌուսաստանն արգելել է ցուցադրել «Մnնթե» ֆիլմըԳլխավոր դատախազության հայցը բավարարվել է. հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի ավելի քան 1,27 միլիարդ դրամԳազայի ավելի քան 99 տոկոսը կարող է աղտոտված լինել քիմիկատներnվ Իսրայելի hարձակումների պատճառով. OxfamՌուս զբոսաշրջիկները սկսել են սառչել դեպի հանրաճանաչ երկիրը. Ի՞նչն է անկում ապրում ՀայաստանումՓորձագետ. Ինչու՞ «Ուժեղ Հայաստանի» բոյկոտը կարող է նվեր լինել Փաշինյանի համարՀայաստանում չեն հավատացել Փաշինյանի հրաժարակաինԿասեցվել է «Աշտարակ կաթ»-ի արտադրատեսակների արտադրությունըՌուսաստանին շրջանցել. Հայաստանի քաղաքական խաղերից դոլարների և պատերազմի հոտ են գալիսՀուանգի կարողությունն աճել է գրեթե 34 միլիարդ դոլարով Nvidia վերադառնալուց հետո. ForbesԷելկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և 9 մարզերում
Ամենադիտված