ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Երիտասարդությունը մեր երկրի հիմքն է». Ահարոն Սահակյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Երիտասարդությունը մեր երկրի հիմքն է: Եթե ուզում ես երկրումդ ֆունդամենտալ փոփոխություններ իրականցնել, ապա պետք է սկսես երիտասարդությունից»:

Հոկտեմբերի 2-ին Կոտայքի մարզի մի շարք համայնքներում, ինչպես նաև Գառնիում ՏԻՄ ընտրություններ են սպասվում։ Առաջադրված թեկնածուներն ընդամենը 4-ն են՝ գործող համայնքապետ՝ Աշոտ Վարդանյանը, անկուսակցական՝ Արուսյակ Այվազյանը, ՀՅԴ-ի անդամ՝ Տիգրան Կարապետյանը և Ահարոն Սահակյանը, ում սատարվում է ՀՀ կուսակցությունը:

Այդ նպատակով mnews.am-ը զրուցեց Գառնի համայնքի ղեկավարի թեկնածու Ահարոն Սահակյանի հետ, ով մեծ հարգանք և սեր է վայելում երիտասարդության և Գառնիի բնակչության կողմից: Երիտասարդության խոսքով Ա. Սահակյանը իրենց համայնքի ապագա ղեկավարն է, նա է միշտ եղել մեր կողքին և սատարել մեր ցանկացած նախաձեռնությանը:

«Ցանկացած երկրի երիտասարդության դերը, ներառյալ հայ երիտասարդների, գնահատում եմ շատ բարձր: Յուրաքանչյուր երկրի ապագան տարբեր ոլոտներում կախված է տվյալ երկրի երիտասարդությունից: Երիտասարդների համընդհանուր ակտիվության մասին խոսելը փոքր- ինչ դժվար է: Սակայն, կարող եմ ասել, որ կա հայ երիտասարդների մի հատված, որի հետ մենք բավականին սերտորեն համագործակցում ենք: Նրանք իրապես շատ ակտիվ են եւ մտահոգված երկրի ապագայով, ընդհանրապես այս երկրում տեղի ունեցող գործընթացներով: Մենք ունենք նաև շատ ակտիվ ստեղծագործող, գիտնական երիտասարդներ: Նրանք հաջողությամբ մասնակցում են և՛ երկրի ներսում, և՛ դրսում տեղի ունեցող' իրենց ոլորտին վերաբերող որոշակի գործընթացների, որոնց մենք օժանդակում ենք»:

DSC04072

– Պարոն Սահակյան ինչու՞ ևս մեկ անգամ ցանկացաք առաջդրվել և ինչո՞վ է տարբերվում Ձեր ծրագրերը , նախորդ տարվա առաջադրման ծրագրերից, ինչպիսի՞ նորարարություն եք ներառել:

– Ծրագրերը գրեթե չեն տարբերվում, ասեմ ինչու, քանի որ վերջին չորս տարիների ընթացքում ոչինչ չի կատարվել համայնքում: Այսինքն եթե որևէ բան կատարվեր իմ ներառած ծրագրերից, արդեն նախընտրական ծրագրերիս ցուցակը փոփոխման կենթարկվեր: Հիմնականում չորս կարևորագույն խնդրի առաջ է կանգնած համայնքը, որոնք հրատապ լուծման կարիք ունեն, լուծումներն էլ շատ բարդ չեն, միայն թե պետք է աշխատել և կարողանալ ճիշտ հանգուցալուծում գտնել:

Խմելու ջուր
Ոռոգման ջուր
Աղբահանություն
Ճանապարհների վերանորոգում

Առաջնային խնդիրը խմելաջրի հարցն է: Այսօր Գառնի համայնքը սպասարկում է Արտաշատին, Երևանին և հարակից մի քանի համայնքներին, սակայն մատակարարելուց հետո կանգնում է կոտրած տաշտակի առջև և մնում է առանց ջրի: Այսօր թաղամասեր ունենք, որ օրերով ջուր չեն ունենում: Մեկ լուծում կա ընդամենը, որի կարիքը ժողովուրդը իսկապես զգում է, 24-ժամյա ջրամատակարարման առկայությունը: Պետք է վերանորոգում արվի, բացարձակ վերանորոգում չի արվել այս 20 տարիների ընթացքում:
Նմանատիպ խնդրի առաջ է մեզ կանգնեցրել նաև ոռոգման ջրի ոչ կայուն վիճակը: Գյուղացին իրեն կարող է ամսվա մեջ մեկ կամ երկու անգամ թույլ տալ ջուր անել, չէ՞ որ դա խոչընդոտում է համայնքում գյուղատնտեսական ոլորտի զարգացմանը: Դա ևս սխալ կառավարման արդյունքն է:
Աղբահանության հարցը որպես՝ տուրիզմի կենտրոն հանդիսացող համայնքում իրավունք չուներ այսպիսի բարձիթողի վիճակում գտնվելու: Շաբաթներով աղբը չի տարհանվում: Համայնքը նույնիսկ աղբահան մեքենա չունի, կողքի համայնքի մեքենան է մեզ սպասարկում: Ես վստահ եմ, որ ունենալու ենք մեր համայնքին պատկանող աղբահան մեքենա, քանի որ ունեմ հստակ պայմանավորվածություն այն ձեռք բերելու համար: Նույնիսկ սահմանված է մեքենայի հաճախականության գրաֆիկը, թե ե՞րբ և ինչպե՞ս կմոտենա փողոցներին և կիրականացնի մաքրումը:
Երկրոդային աշխատանքներից կարող եմ նշել համայնքի կանաչապատումը, որի համար երբևիցե լուծումներ չեն տարվել: Կարծում եմ այս բոլոր գործերը միայն մեկ դեպքում կարող է անտեսվել համայնքապետի աչքից, երբ արդեն ցանկություն չի ունենում աշխատելու, հետևաբար այպիսի անտարբերություն չէր դրսևորվի և Գառնին այսպիսի համայնքապատկեր չէր ունենա:

-Պարոն Սահակյան, նախորդ ընտրությունների արդյունքներից հետո, դժվար չէ՞ր ձեռնոց նետել պարտությանը և պատրաստակամորեն սկսել նոր գաղափարախոսությամբ հանդես գալ:

-Անցած ընտրությունները պարտվելուց հետո մեկ վայրկյան անգամ գյուղից չեմ հեռացել, ընդհակառակը՝ աշխատել եմ այնպես, ինչպես կաշխատեր հերթական համայնքի ղեկավարը: Սակայն ի՞նչ տարբերություն. դու անում ես նույն աշխատանքը պաշտոնով կամ առանց դրա: Ինչպե՞ս կարող եմ անտեսել երիտասարդությանը կամ մեր մնացած չարված գործերը, անտեսել են որ այս օրին են հասել: Այսօր Գառնիում տիրում է խառը ժամանակներ: Մարդիկ չեն հասկանում ի՞նչ է կատարվում, ապակողմնորոշիչ մտքերն ու քննարկումները լցրել են մարդկանց առօրյան, հարկավոր է ձեռբազատվել դրանից:

-Պարոն Սահակյան թեկնածուների մասով ի՞նչ կասեիք, արդյո՞ք համայնքում լարված է ընթանում քարոզչական պայքարը:

– Թեկնածուներս՝ չորսն ենք և մեզանից յուրաքանչյուրն էլ, բնականաբար, ունի որոշակի շանսեր: Հիմանական մրցակից ինձ համարում եմ գործող գյուղապետին: Ես չգիտեմ իր թիմում ովքեր են ներգրավված, քանի որ չեմ տեսնում նրանց աշխատանքը: Գյուղապետարանը նրանց համար հանդիսանում է շտաբ, որն օրենքի կողմից համարվում է խախտում:

Ինչու՞ չպիտի համայնքապետի թեկնածուն կարողանա իրեն լիովին դրսևորել կամ լուրջ քարոզչությամբ զբաղվել, իսկ գործող համայնքապետը ամեն սադրող քայլ ձեռնարկել նրա դեմ: Մի տեսակ ամեն ինչ ավաղաղվել է: Նախորդ տարում Ա. Վարդանյանը ամեն ջանք ու եռանդ գործադրեց, որպեսզի հայտնվեմ քրեակատարողական հիմնարկում, ճիշտ է ընդամենը 72ժամով, այնուհետ ազատ արձակվեցի:

Ես անկուսակցական եմ, բայց ՀՀԿ տեսնելով և հավանություն տալով իմ ծրագրերին սատարում է ինձ: Ըստ ինձ՝ իմ շանսերն ամենաբարձրն են, հուսով եմ հույսերս և նպատակներս կարդարանան:

– Ո՞րն է Ձեր քարոզչության հիմնական գաղափարախոսությունը:

– Հիմանական գաղափարը ճիշտ և ազնիվ աշխատելաոճն է: Մաքսիմում պետք է աշխատել գյուղացու և համայնքի շահերից ելնելով: Այսօր գյուղապետարանի բյուջեն ծածուկ է պահվում բնակչից, և նա իրազեկ չէ, թեև ինքս ստույգ ինֆորմացիա ունեմ, բայց դա էլ պետք է թափանցիկ արվի: Քաղաքականության մեջ դիվանագետ չլինել հնարավոր չէ:

Հանրությանը հայտնի եմ իմ էությամբ, իմ անուն ազգանունով, նախկինում աշխատել եմ ԱԱԾ-ում, իսկ հիմա բիզնեսով եմ զբաղվում, Ռուսաստանից տնտեսական ապրանքների ներմուծմամբ եմ զբաղվում, որտեղ գործադիր տնօրեն եմ:

Իմ կարգախոսը պիտի լինի մշտապես լինե՛լ համայնքի կողքին, ապրե՛լ համայնքի բնակիչների հոգսերով:

Կոչս է գառնեցիներիս, որպեսզի ճիշտ և ազնիվ ընտրություն կատարեն՝ անձնական շահերից վեր կանգնելով:

Գառնի համայնքի վաղվա օրը ես ուզում եմ տեսնել գեղեցիկ, մաքուր համայնքի կարգավիճակով: Եվ մենք՝ վստահորեն իմ թիմի քրտնաջան աշխատանքի աջակցությամբ կհասնենք սպասված բարձունքին…

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular