Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Երիտասարդությունը մեր երկրի հիմքն է». Ահարոն Սահակյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Երիտասարդությունը մեր երկրի հիմքն է: Եթե ուզում ես երկրումդ ֆունդամենտալ փոփոխություններ իրականցնել, ապա պետք է սկսես երիտասարդությունից»:

Հոկտեմբերի 2-ին Կոտայքի մարզի մի շարք համայնքներում, ինչպես նաև Գառնիում ՏԻՄ ընտրություններ են սպասվում։ Առաջադրված թեկնածուներն ընդամենը 4-ն են՝ գործող համայնքապետ՝ Աշոտ Վարդանյանը, անկուսակցական՝ Արուսյակ Այվազյանը, ՀՅԴ-ի անդամ՝ Տիգրան Կարապետյանը և Ահարոն Սահակյանը, ում սատարվում է ՀՀ կուսակցությունը:

Այդ նպատակով mnews.am-ը զրուցեց Գառնի համայնքի ղեկավարի թեկնածու Ահարոն Սահակյանի հետ, ով մեծ հարգանք և սեր է վայելում երիտասարդության և Գառնիի բնակչության կողմից: Երիտասարդության խոսքով Ա. Սահակյանը իրենց համայնքի ապագա ղեկավարն է, նա է միշտ եղել մեր կողքին և սատարել մեր ցանկացած նախաձեռնությանը:

«Ցանկացած երկրի երիտասարդության դերը, ներառյալ հայ երիտասարդների, գնահատում եմ շատ բարձր: Յուրաքանչյուր երկրի ապագան տարբեր ոլոտներում կախված է տվյալ երկրի երիտասարդությունից: Երիտասարդների համընդհանուր ակտիվության մասին խոսելը փոքր- ինչ դժվար է: Սակայն, կարող եմ ասել, որ կա հայ երիտասարդների մի հատված, որի հետ մենք բավականին սերտորեն համագործակցում ենք: Նրանք իրապես շատ ակտիվ են եւ մտահոգված երկրի ապագայով, ընդհանրապես այս երկրում տեղի ունեցող գործընթացներով: Մենք ունենք նաև շատ ակտիվ ստեղծագործող, գիտնական երիտասարդներ: Նրանք հաջողությամբ մասնակցում են և՛ երկրի ներսում, և՛ դրսում տեղի ունեցող' իրենց ոլորտին վերաբերող որոշակի գործընթացների, որոնց մենք օժանդակում ենք»:

DSC04072

– Պարոն Սահակյան ինչու՞ ևս մեկ անգամ ցանկացաք առաջդրվել և ինչո՞վ է տարբերվում Ձեր ծրագրերը , նախորդ տարվա առաջադրման ծրագրերից, ինչպիսի՞ նորարարություն եք ներառել:

– Ծրագրերը գրեթե չեն տարբերվում, ասեմ ինչու, քանի որ վերջին չորս տարիների ընթացքում ոչինչ չի կատարվել համայնքում: Այսինքն եթե որևէ բան կատարվեր իմ ներառած ծրագրերից, արդեն նախընտրական ծրագրերիս ցուցակը փոփոխման կենթարկվեր: Հիմնականում չորս կարևորագույն խնդրի առաջ է կանգնած համայնքը, որոնք հրատապ լուծման կարիք ունեն, լուծումներն էլ շատ բարդ չեն, միայն թե պետք է աշխատել և կարողանալ ճիշտ հանգուցալուծում գտնել:

Խմելու ջուր
Ոռոգման ջուր
Աղբահանություն
Ճանապարհների վերանորոգում

Առաջնային խնդիրը խմելաջրի հարցն է: Այսօր Գառնի համայնքը սպասարկում է Արտաշատին, Երևանին և հարակից մի քանի համայնքներին, սակայն մատակարարելուց հետո կանգնում է կոտրած տաշտակի առջև և մնում է առանց ջրի: Այսօր թաղամասեր ունենք, որ օրերով ջուր չեն ունենում: Մեկ լուծում կա ընդամենը, որի կարիքը ժողովուրդը իսկապես զգում է, 24-ժամյա ջրամատակարարման առկայությունը: Պետք է վերանորոգում արվի, բացարձակ վերանորոգում չի արվել այս 20 տարիների ընթացքում:
Նմանատիպ խնդրի առաջ է մեզ կանգնեցրել նաև ոռոգման ջրի ոչ կայուն վիճակը: Գյուղացին իրեն կարող է ամսվա մեջ մեկ կամ երկու անգամ թույլ տալ ջուր անել, չէ՞ որ դա խոչընդոտում է համայնքում գյուղատնտեսական ոլորտի զարգացմանը: Դա ևս սխալ կառավարման արդյունքն է:
Աղբահանության հարցը որպես՝ տուրիզմի կենտրոն հանդիսացող համայնքում իրավունք չուներ այսպիսի բարձիթողի վիճակում գտնվելու: Շաբաթներով աղբը չի տարհանվում: Համայնքը նույնիսկ աղբահան մեքենա չունի, կողքի համայնքի մեքենան է մեզ սպասարկում: Ես վստահ եմ, որ ունենալու ենք մեր համայնքին պատկանող աղբահան մեքենա, քանի որ ունեմ հստակ պայմանավորվածություն այն ձեռք բերելու համար: Նույնիսկ սահմանված է մեքենայի հաճախականության գրաֆիկը, թե ե՞րբ և ինչպե՞ս կմոտենա փողոցներին և կիրականացնի մաքրումը:
Երկրոդային աշխատանքներից կարող եմ նշել համայնքի կանաչապատումը, որի համար երբևիցե լուծումներ չեն տարվել: Կարծում եմ այս բոլոր գործերը միայն մեկ դեպքում կարող է անտեսվել համայնքապետի աչքից, երբ արդեն ցանկություն չի ունենում աշխատելու, հետևաբար այպիսի անտարբերություն չէր դրսևորվի և Գառնին այսպիսի համայնքապատկեր չէր ունենա:

-Պարոն Սահակյան, նախորդ ընտրությունների արդյունքներից հետո, դժվար չէ՞ր ձեռնոց նետել պարտությանը և պատրաստակամորեն սկսել նոր գաղափարախոսությամբ հանդես գալ:

-Անցած ընտրությունները պարտվելուց հետո մեկ վայրկյան անգամ գյուղից չեմ հեռացել, ընդհակառակը՝ աշխատել եմ այնպես, ինչպես կաշխատեր հերթական համայնքի ղեկավարը: Սակայն ի՞նչ տարբերություն. դու անում ես նույն աշխատանքը պաշտոնով կամ առանց դրա: Ինչպե՞ս կարող եմ անտեսել երիտասարդությանը կամ մեր մնացած չարված գործերը, անտեսել են որ այս օրին են հասել: Այսօր Գառնիում տիրում է խառը ժամանակներ: Մարդիկ չեն հասկանում ի՞նչ է կատարվում, ապակողմնորոշիչ մտքերն ու քննարկումները լցրել են մարդկանց առօրյան, հարկավոր է ձեռբազատվել դրանից:

-Պարոն Սահակյան թեկնածուների մասով ի՞նչ կասեիք, արդյո՞ք համայնքում լարված է ընթանում քարոզչական պայքարը:

– Թեկնածուներս՝ չորսն ենք և մեզանից յուրաքանչյուրն էլ, բնականաբար, ունի որոշակի շանսեր: Հիմանական մրցակից ինձ համարում եմ գործող գյուղապետին: Ես չգիտեմ իր թիմում ովքեր են ներգրավված, քանի որ չեմ տեսնում նրանց աշխատանքը: Գյուղապետարանը նրանց համար հանդիսանում է շտաբ, որն օրենքի կողմից համարվում է խախտում:

Ինչու՞ չպիտի համայնքապետի թեկնածուն կարողանա իրեն լիովին դրսևորել կամ լուրջ քարոզչությամբ զբաղվել, իսկ գործող համայնքապետը ամեն սադրող քայլ ձեռնարկել նրա դեմ: Մի տեսակ ամեն ինչ ավաղաղվել է: Նախորդ տարում Ա. Վարդանյանը ամեն ջանք ու եռանդ գործադրեց, որպեսզի հայտնվեմ քրեակատարողական հիմնարկում, ճիշտ է ընդամենը 72ժամով, այնուհետ ազատ արձակվեցի:

Ես անկուսակցական եմ, բայց ՀՀԿ տեսնելով և հավանություն տալով իմ ծրագրերին սատարում է ինձ: Ըստ ինձ՝ իմ շանսերն ամենաբարձրն են, հուսով եմ հույսերս և նպատակներս կարդարանան:

– Ո՞րն է Ձեր քարոզչության հիմնական գաղափարախոսությունը:

– Հիմանական գաղափարը ճիշտ և ազնիվ աշխատելաոճն է: Մաքսիմում պետք է աշխատել գյուղացու և համայնքի շահերից ելնելով: Այսօր գյուղապետարանի բյուջեն ծածուկ է պահվում բնակչից, և նա իրազեկ չէ, թեև ինքս ստույգ ինֆորմացիա ունեմ, բայց դա էլ պետք է թափանցիկ արվի: Քաղաքականության մեջ դիվանագետ չլինել հնարավոր չէ:

Հանրությանը հայտնի եմ իմ էությամբ, իմ անուն ազգանունով, նախկինում աշխատել եմ ԱԱԾ-ում, իսկ հիմա բիզնեսով եմ զբաղվում, Ռուսաստանից տնտեսական ապրանքների ներմուծմամբ եմ զբաղվում, որտեղ գործադիր տնօրեն եմ:

Իմ կարգախոսը պիտի լինի մշտապես լինե՛լ համայնքի կողքին, ապրե՛լ համայնքի բնակիչների հոգսերով:

Կոչս է գառնեցիներիս, որպեսզի ճիշտ և ազնիվ ընտրություն կատարեն՝ անձնական շահերից վեր կանգնելով:

Գառնի համայնքի վաղվա օրը ես ուզում եմ տեսնել գեղեցիկ, մաքուր համայնքի կարգավիճակով: Եվ մենք՝ վստահորեն իմ թիմի քրտնաջան աշխատանքի աջակցությամբ կհասնենք սպասված բարձունքին…

Մոսկվայի դատարանը հեռակա կարգով կալանավորել է լրագրող Յուրի Դուդին Երևան-Մեղրի ավտոճանապարհին «DAF» մակնիշի կցորդով բեռնատարը բшխվել է ճամփեզրի հողաթմբերին ու քարերին և մկրատաձև փակել ճանապարհը․ կա վիրավnր ԵՄ առաջնորդներն այժմ անում են ամեն ինչ՝ իրենց երկրները ՌԴ-ի հետ hակամարտության մեջ ներքաշելու համար. Մեդվեդև Ղազախստանի Ալմաթի քաղաքում մի քանի ժամվա ընթացքում երեք երկրաշարժ է գրանցվել Իրանը պատրաստ է հայտարարել, որ երբեք միջուկային զինшմթերք չի ստեղծի. Թրամփ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով Եվրոպան պատերազմ է վարում Ռուսաստանի դեմ. Լավրով Երևանում վերամբարձ կռունկ է ընկել․ կան զnհեր ԱՄՆ-ի և Իրանի միջև լիարժեք բանակցություններ դեռևս չկան. Գրոսի ԵԱՏՄ-ի ֆիտոսանիտարական արգելքների պատճառով Հայաստանը գյուղատնտեսական արտահանման համար օգտագործում է ՎրաստանըԿռիլով. ԵՄ-ն պահանջում է, որ Հայաստանն ամբողջությամբ խզի կապերը Ռուսաստանի հետ Ռուսական ԶՈւ-ն գիշերը hարվածել է Կիևին և Օդեսային՝ կիրառելով բալիuտիկ hրթիռներ և ԱԹՍ-ներ Բերդավանում դիրքե՞ր են հանձնել․ ի՞նչ են պատմում գյուղում «Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան Կարծիք. «Հայաստանից ռուսական բանակի դուրսբերումը սպառնում է երկրի գոյությանը»Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և 7 մարզերում Ռուսաստանի հետ խզումը սպառնում է Հայաստանի ինքնիշխանությանը«Հրապարակ». Սասուն Միքայելյանի մտերիմ Արամ Վիրաբյանի հարցը դատարանը չի էլ քննել «Ժողովուրդ». Վահագն Արսենյանը պատրաստվում է առաջադրվել Ջերմուկի համայնքապետի պաշտոնում «Իրավունք». Վեհափառի դեմ նոր ալիք է նախապատրաստվում. թարմացված ուժերով արենա են դուրս գալու տիրադավ սրբազանները «Հրապարակ»․ Թիրախում Գեւորգ Փարսյանն է. իշխանությունները մի նենգ օպերացիա էլ այստեղ են ծրագրում «Հրապարակ»․ ՀՀԿ-ն կրկին ակտիվանում է «Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանի գործի գլխավոր վկան փախուստի մեջ է. դատարանում նրա անունն են տալիս, բայց ինքը չկա «Իրավունք». Քրեական աշխարհը խառն է, Զապի փեսայից «աչյոտ» պիտի ստանան «Հրապարակ»․ «Իշխանությունները փորձում են փակել անհետ կորածների ծնողների բերանները» «Ժողովուրդ». Փաշինյանը դուրս է գալիս փողոց․ հասկանալու՝ ինչ տրամադրություններ են մնացել ընտրություններից հետո Զեյթունի հանրակացարանների խաչմերուկում բախվել են 2 «Mercedes», կա վիրավnր Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ»Այս համակարգը նպատակ է դրել առավելագույնս պահել իշխանությունը, իսկ այդ ճանապարհն իր հետ բերել ու բերելու է նոր uպառնալիքներ և կենսական վտшնգներ. Տիգրան Աբրահամյան Կորոնավիրուսային վարակից վախճանվել է երաժիշտ Հայկոն՝ Հայկ Հակոբյանը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 29) Որ հասցեներում են այսօր վթարային ջրանջատումներ սպասվում «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ»«Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ»Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ»Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ»«Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ»Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ»Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ»Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ»Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմեր
Ամենադիտված