ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անչափահաս երեք երեխաների հետ դրսում հայտնված կինը ինքնահրկիզման փորձ է արել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

34-ամյա Մանուշ Շահբազյանը սեպտեմբերի 13-ին, փորձել է ինքնահրկիզվել, երբ ոստիկանները գնացել են իրեն, ամուսնուն եւ երեք անչափահաս երեխաներին հանրակացարանի նկուղային հարկում գտնվող սենյակից վտարելու: NEWS.am-ի հետ զրույցում կինը պատմեց, որ այդ օրը ոստիկանները առանց նախազգուշացնելու մտել են տուն, որտեղ ժամանակավորապես բնակվում են իրենք եւ բռնի ուժով ցանկացել են դուրս հանել իրենց:

«Հիմա ինձ ասեք` ինչ անեմ ես, ուր տանեմ ես իմ հիվանդ երեխային, մյուս երեխաներիս: Եկան առանց նախազգուշացնելու եւ փորձում էին դուրս հանել մի տարածքից, որը երկար ժամանակ լքված տարածք էր, ոչ ոք չէր ապրում ու հենց անելանելիությունից սկսեցինք ապրել` միանգամից սեփականատերը հայտնվեց ու ուզում է դուրս հանել մեզ: Մեր շենքի բնակիչները բոլորն էլ ասումե ն, որ պատրաստ են մեզ պաշտպանել` հանուն մեր երեք անչափահաս երեխաների»,-ասաց նա:

Մանուշ Շահբազյանը նշեց, որ իրենց ժամանակ են տվել մինչեւ սեպտեմբերի 29-ը «բնակարանն» ազատելու. «Եթե գան, ես բենզին եմ լցնելու իմ, երեխաներիս ու մեզ դուրս հանել ցանկացողների վրա, թող այրվենք ու ընդհանրապես մոռանան մեր գոյության մասին, որ եղել ենք, ապրել ենք: Թե չէ ում է էլ պետք այսպես ապրելը»:

Մանուշ Շահբազյանի ամուսինը` Կարո Շահբազյանն էլ նշեց, որ արդեն չորս օր է`երեխաներին դպրոց չեն ուղարկում, քանի որ այս պահին հարցականի տակ է իրենց ապրելու տեղի հարցը. «Այնքան խդիրներ ունենք, որ չենք կարողանում երեխաներին ուղարկել դպրոց: Ոստիկաններն եկել էին տարածքից մեզ հանելու, վախեցել էին, փաթաթվել էին մեզ: Հիմա մենք ո՛չ գումար ենք խնդրում, ո՛չ հագուստ, ո՛չ էլ սնունդ, խնդրում ենք, որ մեզ թողնեն գոնե այդ նկուղում բնակվենք, մինչեւ հասկանանք`ինչպես է մեր հարցը լուծվելու: Ես շատ եմ աշխատում, ինչ գործ լինում է` անում եմ, որ իմ երեխաները սոված չմնան, բայց մենք ի վիճակի չենք տուն վարձելու»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Շահբազյան ամուսինները, իրենց երեք անչափահաս երեխաների հետ ապրելու տեղ չունեն: Մանուշ Շահբազյանը NEWS.am-ի հետ զրույցում պատմել էր, որ իրենց 10-ամյա տղայի` Սարգիսի մոտ 6 տարի առաջ հայտնաբերվել է Երեւանյան հիվանդություն եւ նրանք ստիպված են եղել նրա բուժման համար տոկոսով գումար վերցնել, ավելի ուշ` չեն կարողացել գումարը վճարել եւ զրկվել են Նոր Նորքում գտնվող հանրակացարանի մեկ սենյականոց բնակարանից: Նա նշել էր, որ այժմ ամուսնու եւ 8, 10 եւ 13 տարեկան երեխաների հետ բնակվում են հանրակացարանի շենքում գտնվող նկուղում, որտեղից իրենց նույնպես դուրս են հանում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular