ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այստեղ հեծանիվ հորինելու բան չեմ տեսնում. Թորոսյանը՝ պարգեւավճար ստանալու մասին

ՎԻԴԵՈ

Առողջապահության նախարարության աշխատակիցներն անխտիր ստանում են պարգեւավճար՝ տարբեր չափաբաժիններով։ Այս մասին այսօր՝ հունվարի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«2019 թվականի բյուջեում արդեն որոշված 2018 թվականի աշնանը մի պարգեւավճարային ֆոնդ է առաջացել բոլոր պետական կառավարման մարմինների պահպանման ծախսերում, որը տարբեր սկզբունքներով բաշխվում է աշխատակիցներին։ Այստեղ հեծանիվ հորինելու բան չեմ տեսնում, մենք պատասխանել ենք մամուլի հարցմանը, որի մեջ ներկայացրել ենք այն թվերը, որոնք կան իրականում, որը հայտարարագրվում է։ Եթե բացեք 2018-ի հայտարարագիրը, կտեսնեք իմ եկամուտը, եւ շուտով կտեսնեք՝ 2019 թվականի իմ եկամուտը»։

Նշենք, որ antifake.am-ը գրել էր՝ Արսեն Թորոսյանը 2019 թվականի 10 ամիսների ընթացքում ստացել է 14.834.904 դրամ պարգեւավճար։

Անդրադառնալով նախարարի թանկարժեք մեքենա ունենալու վերաբերյալ տարածված լուրերին, Թորոսյանն ասաց. «Ես անձնական մեքենաներ ունեմ, բայց ուրիշ մեքենաների մասին եթե հստակեցնեք, ապա կասեմ՝ ինչի մասին է խոսքը»։

Հարցին՝ արդյոք որեւէ բուժ. հիմնարկից մեքենա փոխանցե՞լ են նախարարությանը, Թորոսյանն ասաց. «ՀՀ Սահմանադրության համաձայն պետական գույքը տնօրինում է Կառավարությունը։ Ցանկացած մեքենա Կառավարության որոշմամբ կարող է տեղափոխվել մի հաստատությունից մեկ այլ։ Անցած նիստին 10 մեքենա փոխանցեցինք Պետական գույքի կառավարման կոմիտե։ Մեր մեքենաների պարկը շատ փոքր է, եթե չեմ սխալվում, 4 կամ 5 մեքենա է»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular