ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԵՏԱԿԱՆ ՏՈ­ՆԵՐ ԵՎ ՀԻ­ՇԱ­ՏԱ­ԿԻ ՕՐԵՐ-2020

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ամանոր և Ծննդյան տոներ-նշվում են դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ (Ամանոր), հունվարի 3-ին, 4-ին և 5-ին (նախածննդյան տոներ) և հունվարի 6-ին (Սուրբ Ծնունդ և Հայտնություն), ոչ աշխատանքային օրեր:

Սուրբ Ծննդյան և Հայտնության տոնին հաջորդող` Մեռելոց հիշատակի օր- նշվում է հունվարի 7-ին, ոչ աշխատանքային օր: Բանակի օր- նշվում է հունվարի 28-ին, ոչ աշխատանքային օր: 

Մայրենի լեզվի օր- նշվում է փետրվարի 21-ին: Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օր- նշվում է փետրվարի 28-ին: 

Կանանց տոն- նշվում է մարտի 8-ին, ոչ աշխատանքային օր: Մայրության և գեղեցկության տոն- նշվում է ապրիլի 7-ին: Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր- նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը: Մայիսի 1-ը շաբաթ օրվա հետ համընկնելու դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը նշվում է ապրիլի վերջին կիրակի օրը:

 Հայ կինոյի օր- նշվում է ապրիլի 16-ին: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր- նշվում է ապրիլի 24-ին, ոչ աշխատանքային օր:

Աշխատանքի օր- նշվում է մայիսի 1-ին, ոչ աշխատանքային օր:

Երկրապահի օր- նշվում է մայիսի 8-ին: Հաղթանակի և խաղաղության տոն- նշվում է մայիսի 9-ին, ոչ աշխատանքային օր: Ընտանիքի օր- նշվում է մայիսի 15-ին: Ուսանողների և երիտասարդների օրնշվում է մայիսի 16-ին:

Հանրապետության տոն- նշվում է մայիսի 28-ին, ոչ աշխատանքային օր: Երեխաների իրավունքների պաշտպանության օր- նշվում է հունիսի 1-ին:

Բռնադատվածների հիշատակի օր- նշվում է հունիսի 14-ին:

Սահմանադրության օր- նշվում է հուլիսի 5-ին, ոչ աշխատանքային օր: Նույն օրը նշվում է նաև որպես պետական խորհրդանիշների օր:

Գիտելիքի և դպրության օր- նշվում է սեպտեմբերի 1-ին:

Անկախության տոն- նշվում է սեպտեմբերի 21-ին, ոչ աշխատանքային օր: Ուսուցչի օր- նշվում է հոկտեմբերի 5-ին: Թարգմանչաց տոն- նշվում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը:

Տեղական ինքնակառավարման օր- նշվում է նոյեմբերի 10-ին: Երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետներին դիմակայունության օր- նշվում է դեկտեմբերի 7-ին:

Ցեղասպանությունների դատապարտման և կանխարգելման օր- նշվում է դեկտեմբերի 9-ին:

Սուրբ Վարդանանց տոն- բարի գործի և ազգային տուրքի օր- նշվում է Սուրբ Զատիկից 8 շաբաթ առաջ- հինգշաբթի օրը: Սուրբ Էջմիածնի տոն- նշվում է Սուրբ Զատիկից 64 օր հետո- կիրակի օրը:

Հայաստանի Հանրապետությունում կարող են նշվել նաև ավանդական և եկեղեցական տոներ, միջազգային օրեր, իսկ կառավարության որոշմամբ՝ մասնագիտական և այլ տոներ ու հիշատակի օրեր:

ՀՀ կառավարության որոշումներով` Հայաստանի Հանրապետությունում նշվում են նաև հետևյալ մասնագիտական և այլ տոներ ու հիշատակի օրերը....

1999թ. հոկտեմբերի 27-ի նահատակների հիշատակի օր - նշվում է հոկտեմբերի 27-ին:

Անհայտ կորած ազատամարտիկի հիշատակի օր - նշվում է հունիսի 29-ին: Մարդու իրավունքների միջազգային օր նշվում է դեկտեմբերի 10-ին:

Օդերևութաբանի օր - նշվում է մարտի 23-ին: Երկրաբանի օր - նշվում է ապրիլի առաջին կիրակի օրը:

Բնապահպանի օր - նշվում է հունիսի 5-ին: Հողաշինարարի և գեոդեզիստի օր նշվում է հունիսի 30-ին:

Հանքագործի և մետալուրգի օր - նշվում է հուլիսի երրորդ կիրակի օրը:

Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օր - նշվում է դեկտեմբերի 20-ին:

Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր նշվում է հոկտեմբերի 12-ին:

ստղագիտության օր - նշվում է սեպտեմբերի 18-ին:

Քաղաքացիական ավիացիայի օր - նշվում է սեպտեմբերի 30-ին:

Դոնորի օր - նշվում է հունվարի 8-ին

Ոստիկանության օր - նշվում է ապրիլի 16-ին: 

Սահմանապահի օր - նշվում է ապրիլի 26-ին: 

Բուժաշխատողի օր - նշվում է հունիսի 21-ին: 

Դատախազության աշխատողի օր - նշվում է հուլիսի 1-ին:

Գրադարանավարի օր - նշվում է հոկտեմբերի 7-ին: Հայ մամուլի օր - նշվում է հոկտեմբերի 16-ին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular