ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շարունակական հաղթանակների գաղտնիքը...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Նորություն չենք լինի բացահայտած, եթե ասենք, որ հայկական սպորտի վերածննդի մեջ ազգային մեծ բարերար, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ներդրած ավանդը, պարզապես, անգնահատելի է. հենց այս մարդու անվան հետ են կապված այն անօրինակ ձեռքբերումները, որոնք թույլ են տալիս մեզ՝ վստահ հայտարարելու, որ Հայաստանը համաշխարհային սպորտային գերտերություն է՝ ընդունակ ոտք մեկնելու ցանկացած գերզարգացած երկրի հետ, իր մարզիկների ցույց տված արդյունքներով դասվելու առաջատարների շարքին:

Բայց ասել, թե Ծառուկյանի՝ այս ամենում ներդրած ավանդը մեծ է, կնշանակի ոչինչ չասել, քանի որ այն ինչ անում է Ծառուկյանը ոչ միայն հայկական, այլև համաշխարհային սպորտի զարգացման գործում, ուղղակի անգնահատելի է, ինչի ապացույցը նրա՝ ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում ունեցած բարձր վարկն է, հարգանքը, որ լավագույն գնահատականն է՝ նրա նվիրվածությանը, առատաձեռնությանն ու խիստ բարձր մարդկային հատկանիշներին. Գագիկ Ծառուկյանը բացարձակ հեղինակություն է համաշխարհային սպորտի բարձրագույն ատյաններում, ինչպիսիք, օրինակ, նույն Միջազգային օլիմպիական կոմիտեն է, մի շարք սպորտային գերտերությունների ազգային օլիմպիական կոմիտեներ և այլն:

Այն, որ օլիմպիական մեդալակիրների պարգևատրման ու մեծարման արարողությունն իսկապես շքեղ ստացվեց, առանձնակի ապացույցների կարիք չի զգում. ՀԱՕԿ-ի կողմից արվել էր ամեն բան, որպեսզի մեր օլիմպիական հերոսներն իրենց գնահատված զգան, մի բան, որն ուղղակի առնչություն ունի ոչ միայն նրանց ներկայի, այլև ապագայի հետ, քանի որ ամենևին էլ գաղտնիք չէ՝ միայն գնահատված մարդն է ընդունակ նորանոր հաղթանակների, ձեռքբերումների. ձեռքբերումներ, որոնք այս պարագայում ոչ միայն, կամ ոչ այնքան անձնական են, որքան համընդհանուր՝ հանդիսանալով արգասիքն այն հսկայական թիմային աշխատանքի, որ թույլ է տալիս գլուխներս բարձր ներկայանալ համաշխարհային սպորտային հանրությանը. Ծառուկյանի՝ սեփական միջոցների հաշվին սպորտսմեններին ու նրանց մարզիչներին հանձնված պարգևներն, իրոք, տիտանական են:

Առանց չափազանցության՝ աշխարհի որևիցե երկրում օլիմպիականներն այնպիսի փառքի չեն արժանացել, որքան՝ Հայաստանում, մոլորակի որևիցե գերզարգացած տերության որևիցե մարզիկ իր պարգևներով չի կարող նույնիսկ համեմատվել մերոնց հետ, քանի որ որքան էլ կարող է անսպասելի հնչել, փաստ է, որ անգամ ԱՄՆ-ն ու Ռուսաստանն, Անգլիան ու Սինգապուրը սեփական մարզիկների նկատմամբ չեն դրսևորում այնպիսի հոգատարություն, ինչպես դա անում են մեզ մոտ՝ Հայաստանում՝ ի դեմս ՀԱՕԿ-ի (ԱՄՆ-ում, օրինակ, օլիմպիական ոսկե մեդալակիրները պարգևատրվում են 25 հազ., արծաթե մեդալակիրները 15 հազ., բրոնզե մեդալակիրները 10 հազ. դոլարով: Ռուսաստանում ոսկե մեդալակիրներին պարգևատրել են 60 հազարական դոլարով, իսկ ահա Անգլիայում, առհասարակ, ոչնչով չեն պարգևատրում):

Ուստի՝ վստահ ենք՝ հայկական սպորտի հաղթարշավը շարունակական է լինելու, անկասելի, քանի որ դրա համար կա համապատասխան կամք, ներուժ ու ցանկություն՝ մինչև վերջ հասցնելու այն գործը, որ տարիներ ի վեր իրականացնում է ՀԱՕԿ-ն ու նրա նվիրյալ ղեկավար Գագիկ Ծառուկյանը. հաղթանակները դեռևս առջևում են:

Դավիթ Բաբանով

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular