Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շարունակական հաղթանակների գաղտնիքը...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Նորություն չենք լինի բացահայտած, եթե ասենք, որ հայկական սպորտի վերածննդի մեջ ազգային մեծ բարերար, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ներդրած ավանդը, պարզապես, անգնահատելի է. հենց այս մարդու անվան հետ են կապված այն անօրինակ ձեռքբերումները, որոնք թույլ են տալիս մեզ՝ վստահ հայտարարելու, որ Հայաստանը համաշխարհային սպորտային գերտերություն է՝ ընդունակ ոտք մեկնելու ցանկացած գերզարգացած երկրի հետ, իր մարզիկների ցույց տված արդյունքներով դասվելու առաջատարների շարքին:

Բայց ասել, թե Ծառուկյանի՝ այս ամենում ներդրած ավանդը մեծ է, կնշանակի ոչինչ չասել, քանի որ այն ինչ անում է Ծառուկյանը ոչ միայն հայկական, այլև համաշխարհային սպորտի զարգացման գործում, ուղղակի անգնահատելի է, ինչի ապացույցը նրա՝ ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում ունեցած բարձր վարկն է, հարգանքը, որ լավագույն գնահատականն է՝ նրա նվիրվածությանը, առատաձեռնությանն ու խիստ բարձր մարդկային հատկանիշներին. Գագիկ Ծառուկյանը բացարձակ հեղինակություն է համաշխարհային սպորտի բարձրագույն ատյաններում, ինչպիսիք, օրինակ, նույն Միջազգային օլիմպիական կոմիտեն է, մի շարք սպորտային գերտերությունների ազգային օլիմպիական կոմիտեներ և այլն:

Այն, որ օլիմպիական մեդալակիրների պարգևատրման ու մեծարման արարողությունն իսկապես շքեղ ստացվեց, առանձնակի ապացույցների կարիք չի զգում. ՀԱՕԿ-ի կողմից արվել էր ամեն բան, որպեսզի մեր օլիմպիական հերոսներն իրենց գնահատված զգան, մի բան, որն ուղղակի առնչություն ունի ոչ միայն նրանց ներկայի, այլև ապագայի հետ, քանի որ ամենևին էլ գաղտնիք չէ՝ միայն գնահատված մարդն է ընդունակ նորանոր հաղթանակների, ձեռքբերումների. ձեռքբերումներ, որոնք այս պարագայում ոչ միայն, կամ ոչ այնքան անձնական են, որքան համընդհանուր՝ հանդիսանալով արգասիքն այն հսկայական թիմային աշխատանքի, որ թույլ է տալիս գլուխներս բարձր ներկայանալ համաշխարհային սպորտային հանրությանը. Ծառուկյանի՝ սեփական միջոցների հաշվին սպորտսմեններին ու նրանց մարզիչներին հանձնված պարգևներն, իրոք, տիտանական են:

Առանց չափազանցության՝ աշխարհի որևիցե երկրում օլիմպիականներն այնպիսի փառքի չեն արժանացել, որքան՝ Հայաստանում, մոլորակի որևիցե գերզարգացած տերության որևիցե մարզիկ իր պարգևներով չի կարող նույնիսկ համեմատվել մերոնց հետ, քանի որ որքան էլ կարող է անսպասելի հնչել, փաստ է, որ անգամ ԱՄՆ-ն ու Ռուսաստանն, Անգլիան ու Սինգապուրը սեփական մարզիկների նկատմամբ չեն դրսևորում այնպիսի հոգատարություն, ինչպես դա անում են մեզ մոտ՝ Հայաստանում՝ ի դեմս ՀԱՕԿ-ի (ԱՄՆ-ում, օրինակ, օլիմպիական ոսկե մեդալակիրները պարգևատրվում են 25 հազ., արծաթե մեդալակիրները 15 հազ., բրոնզե մեդալակիրները 10 հազ. դոլարով: Ռուսաստանում ոսկե մեդալակիրներին պարգևատրել են 60 հազարական դոլարով, իսկ ահա Անգլիայում, առհասարակ, ոչնչով չեն պարգևատրում):

Ուստի՝ վստահ ենք՝ հայկական սպորտի հաղթարշավը շարունակական է լինելու, անկասելի, քանի որ դրա համար կա համապատասխան կամք, ներուժ ու ցանկություն՝ մինչև վերջ հասցնելու այն գործը, որ տարիներ ի վեր իրականացնում է ՀԱՕԿ-ն ու նրա նվիրյալ ղեկավար Գագիկ Ծառուկյանը. հաղթանակները դեռևս առջևում են:

Դավիթ Բաբանով

2026 թվականին Սևանա լճում կթույլատրվի սիգի ավելի շատ արդյունագործական որս իրականացնելՄելիքյանների հանգիստը Դուբայում Եթե Ուկրաինան չկանգնեցնի Պուտինին, նա կներխnւժի Եվրոպա․ Զելենսկի Արեգակի վրա տեղի է ունեցել արևային ութ ուժեղ բռնկում Հայաստանում 100-ամյա քաղաքացիներին կտրամադրվի 1 մլն դրամ Ռուսաստանը կշարունակի նավթի մատակարարումները Կուբային Ռազմավարական հարձակողական կրճատումների պայմանագրի ժամկետի լրանալուց հետո Ռուսաստանը կառաջնորդվի ազգային շահերով․ Կրեմլ Արարատից հայտնում են 4 վիրավորի մասինՌուսաստանը և Ուկրաինան համաձայնել են փոխանակել 314 ռազմագերիների Գեղարքունիքի մարզում գյուղացիները մեկ ժամ փակել են գլխավոր ճանապարհը՝ բողոքելով էկոպարեկների գործողությունների դեմՄոսկվայի համար տարօրինակ է լսել հյուսիսից ՀՀ-ին ինչ-որ առասպելական սպառնալիքների մասին․ Լավրով Դավիթ Մանուկյանը նույնպես դատապարտվել է ցմաh ազատազրկման Դավիթ Բաբայանը դատապարտվեց ցմաh ազատազրկմանՀՀ իշխանությունները ամեն գնով փորձում են թաքցնել Ադրբեջանի հանցանքները, ես չե՛մ լռելու․ Թաթոյան Խոշոր վթար՝ ԱրագածոտնումԱրկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման Ապօրինի գործողության դիմաց կաշառք ստանալու համար մեղադրանք է ներկայացվել Էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձին Երևանում քաղաքացին ահազանգել է, որ տղամարդը ոտքով հարվածել է 9 ամսական հղի կնոջը․ պտուղը մահացել էԱրևմուտքը չի հավատում Փաշինյանի «արցունքներին» Ռուսաստանից արդեն բացահայտ սպառնում են Փաշինյանի իշխանությանը Նվաստացում Աբու Դաբիում. ինչպես խախտեցին դիվանագիտական արարողակարգըՎթարային ջրանջատումներ կլինենՄի՛ հիշատակեք «5-րդ հոդվածը», Ֆինլանդիան զգուշացրել է ԱՄՆ-ին Ուկրաինայի վերաբերյալ «Ման Սիթին» հաղթեց «Նյուքասլին»․ եզրափակիչը կլինի «Արսենալի» դեմ «Ռոսսոտրուդնիչեստվոն» ամրապնդում է ռուս-հայ մարզական գործընկերությունը Մասնագետները գնահատել են Հայաստանի լոգիստիկ ռիսկերը. խափանումներ Իրանում, և այլընտրանք Ադրբեջանի միջոցով Սպասվում է քամու ուժգնացումՀարկ կլինի ընտրել. ոչ ոք չի կարող միաժամանակ շախմատ, շաշկի և նարդի խաղալ նույն տախտակի վրա. «Փաստ»ՔՊ-ն հիմա էլ փորձում է սահմանափակել լրատվամիջոցներին Արդյո՞ք Հայաստանն ունի բավարար էներգիա. էլեկտրաէներգետիկ արդյունաբերության վիճակը և հեռանկարները «Մեր ձևով»-ը՝ որպես այլընտրանքային ուղի. առողջապահությունից մինչև տնտեսություն Փաշինյան. Հայաստանը չի պատրաստվում պատերազմի Հայաստանին ուզում են զրկել սեփական էժան էներգիան ունենալու հնարավորությունից. «Փաստ»Եկեղեցին՝ ճնշման տակ, ազատությունը՝ միջազգային հարթակում Քոչարյանը «Թրամփի ճանապարհը» անվանել է Հայաստանի համար գլխավոր սպառնալիք ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը լայնածավալ հարձակում են սկսել Մարտակերտի ռազմաճակատում. պատմության այս օրը (05 փետրվար)«Գարիկի մասին միշտ ժպիտով ու սպասումով եմ խոսում». սերժանտ Գարիկ Սարգսյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Այգեհովիտի մատույցներում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց. «Փաստ»Ոսկու և արծաթի գները նվազել են Ինչո՞ւ են պետական կառավարման համակարգում շատերն աթեիստ. «Փաստ»Տարադրամի շուկայում առավելագույն արժեք է սահմանվելԵրևան-Երասխ ճանապարհին արտակարգ է եղել․ ինչ է հայտնիՍա դասական իմաստով անսահման անորոշություն է, իսկ անորոշության ուղիղ շարունակությունը ռիսկն է. «Փաստ»Հիմնարար խնդիրներ, լուրջ մտահոգություններ. տնտեսական աճ՝ առանց կայունության. «Փաստ»Նոր մանրամասներ. տելեկոմներ-վճարահաշվարկային կազմակերպություններ լարվածությանն արձագանքում են վերջիններս. «Փաստ»1 տարում 6 գույք է հայտարարագրել տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը. «Ժողովուրդ» Փաշինյանը փորձում է սիրաշահել Հակոբ Արշակյանին. «Հրապարակ» Շտապօգնության համակարգում կներդրվի մոտոմիավոր. նախագիծ. «Փաստ»ՔՊ գրանցված թեկնածուներն ինքնաբացարկ են ներկայացնում. «Հրապարակ» Փորձելու են համայնքապետերին «իրենցով անել». «Փաստ»ՔՊ քարտուղարի համար օրենք չկա, իսկ քաղաքացիներին դատապարտում են. «Ժողովուրդ»
Ամենադիտված