ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նորմա՞լ է, որ ՀՀ քաղաքացիները վճարեն Ադրբեջանի հետախուզության համար. Անի Հովհաննիսյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արդեն մի քանի ամիս է Analitik.am կայքն անդրադառնում է ՎՏԲ Հայաստան բանկին՝ նշելով, որ այն ունի ադրբեջանական կապիտալ, որը վտանգավոր է Հայաստանի համար: Վերջին շրջանում էլ նախաձեռնվել է ստորագրահավաք, որը պահանջում է ԿԲ-ին զրկել ՎՏԲ Հայաստան բանկին արտոնագրից: Այս հարցերի շուրջ զրուցեցինք Analitik.am կայքի հիմնադիր Անի Հովհաննիսյանի հետ:

Ի՞նչն է պատճառը, որ արդեն երկար ժամանակ է Ձեր հիմնադրած կայքը ՎՏԲ-ին հանգիստ չի թողնում:

ՎՏԲ-ի հետ որպես կազմակերպություն որևէ խնդիր չկա և ոչ էլ ՎՏԲ-ի կապիտալի հիմնական բաժնետեր հանդիսացող ՌԴ կառավարության հետ խնդիր կա: Խնդիրը ՎՏԲ բաժնեմասերի 3 տոկոսի սեփականատեր Ադրբեջանի նավթային ֆոնդի հետ է, որը փաստացի հանդիսանում է նաև ՎՏԲ Հայաստանի հիմնադիր: Ինչպես գիտենք ՀՀ սահմանադրությամբ էլ ամրագրված է, որ եթե թշնամական երկրին ՀՀ քաղաքացին ուղղակի կամ անուղղակի կերպով օգուտ է տալիս՝ այստեղ կապ չունի 3, թե 20 տոկոսի չափով, ապա դա համարվում է պետական դավաճանություն: Ադրբեջանի հանրապետությունը թշնամի՞ երկիր է Հայաստանին, թե ո՞չ, Ձեզ եմ հարցնում, եթե ոչ, ուրեմն նորմալ է, կարող են ադրբեջանական կապիտալով ընկերություններն անարգել գործել Հայաստանում: Թող որևէ պետական պաշտոնյա հայտարարի, որ Ադրբեջանն այսուհետ մեզ թշնամի երկիր չէ և տնտեսական շահերից ելնելով կարող է Հայաստանում կազմակերպություններ հիմնել և շահույթներ ստանալ և թող հիմնավորի դա, կա՞ մեկը ՀՀ-ում, որ կարող է նման հայտարարություն անել: Կարծում եմ՝ ոչ:

Իսկ բացի Ադրբեջանին շահույթ ապահովելուց ուրիշ ի՞նչ խնդիրներ կան, եթե ՎՏԲ-ն շարունակի գործել ՀՀ-ում:

Համարենք, որ նորմալ է այն, որ ՎՏԲ Հայաստան բանկին տված ՀՀ քաղաքացիների օգուտի 3 տոկոսը գնում է Ադրբեջանին և ասենք, օգտագործվում զենք առնելու համար: Համարենք, որ նորմալ է, որ մեր զոհված զինվորների վրա կրակած զենքի գումարի, ասենք 1 կամ 3 տոկոսը վճարում ենք հենց մենք, իսկ նորմա՞լ է, որ ՎՏԲ Հայաստան բանկի միջոցով Ադրբեջանի հանրապետությունը տեղեկություններ է ստանում ՀՀ քաղաքացիների աշխատավարձերի չափի, բիզնեսների շրջանառության, թոշակների չափի և մնացած այլ կարևոր ոլորտների հետ կապված: Սա հետախուզությո՞ւմ է, թե ոչ: Պատկերացնում եք՝ ինչ հարմար է ստանալ տեղեկություններ և դրա հետ միասին նաև փող աշխատել, այլ ոչ թե ծախսել: Սա հիմնավորված է, քանի որ ՎՏԲ-ի կանոնադրությամբ ամրագրված է, որ Վերահսկիչ տնօրենների խորհրդի անդամը, իսկ Ադրբեջանն ունի նման ներկայացուցիչ այդ խորհրդում, իրավունք ունի ստանալ իրեն հետաքրքրող տեղեկությունները, եթե դա էլ է նորմալ, որ ՀՀ քաղաքացիները վճարեն Ադրբեջանի հետախուզության համար, ուրեմն, կներեք, ապա հոգեբանական լուրջ խնդիրներ ունեցող մարդիկ շատ են մեր շրջապատում՝ չնայած վստահ եմ, որ ճնշող մեծամասնությունը, եթե ոչ բոլորը, հասկանում են հարցի լրջությունը:

Լավ, իսկ ինչպե՞ս եք տեսնում հարցի լուծումը: ԿԲ-ին կզրկի՞ ՎՏԲ բանկին արտոնագրից:

ԿԲ-ի մասով, երևի հենց իրենց հարցնեք, սակայն մենք այլընտրանքային տարբերակ էլ ունենք: Հիմա չեմ ցանկանում մանրամասնել, այս պահին նախապատրաստվում են բոլոր անհրաժեշտ թղթերը և իրավական հիմքերը, որոնք հնարավորություն կտան ինչպես ՎՏԲ-ին, այնպես էլ ուղղակի կամ անուղղակի ադրբեջանական կապիտալ ունեցող ընկերություններին դուրս հանել Հայաստանից: Այս պահին արդեն կա հավաքված մոտ 5000 ստորագրություն, ինչպես նաև բազմաթիվ խախտումներ, որոնք արվել են ՎՏԲ Հայաստանի կողմից, որոնք հերթով ներկայացվելու են և համապատասխան իրավական պահանջներ են առաջադրվելու:

Ուրիշ ի՞նչ քայլեր են արվում այս հարցի կարգավորման համար:

Բոլոր հնարավոր քայլերն արվում են, մեզ են միացել մի շարք մարդիկ և կազմակերպություններ, որոնք մտահոգ են հարցի լուծմամբ, աշխատանքները շարունակվում և շարունակվելու են: Մենք նաև ակտիվ աշխատում ենք հայկական սփյուռքի հետ, տեղեկացնում ենք նրանց ՎՏԲ բանկի ադրբեջանական կապիտալ ունենալու մասին, աշխարհի տարբեր ծայրերում տեղեկացնում ենք մարդկանց, որպեսզի նախընտրությունը տան ոչ թշնամական բանկերին:

Եվ ինչպիսի՞ն է արդյունքը:

Մոտակա ժամանակաշրջանում արդեն արդյունքի մասին կտեղեկացնենք՝ նշելով մեր այն սփյուռքի հայրենակիցների անունները, ովքեր նույնպես դադարեցնելու են այդ բանկի հետ իրենց ունեցած կապերը ոչ միայն ՀՀ-ում, այլև ուրիշ երկրներում:

Ռուզաննա Խաչատրյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular