Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Նորմա՞լ է, որ ՀՀ քաղաքացիները վճարեն Ադրբեջանի հետախուզության համար. Անի Հովհաննիսյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արդեն մի քանի ամիս է Analitik.am կայքն անդրադառնում է ՎՏԲ Հայաստան բանկին՝ նշելով, որ այն ունի ադրբեջանական կապիտալ, որը վտանգավոր է Հայաստանի համար: Վերջին շրջանում էլ նախաձեռնվել է ստորագրահավաք, որը պահանջում է ԿԲ-ին զրկել ՎՏԲ Հայաստան բանկին արտոնագրից: Այս հարցերի շուրջ զրուցեցինք Analitik.am կայքի հիմնադիր Անի Հովհաննիսյանի հետ:

Ի՞նչն է պատճառը, որ արդեն երկար ժամանակ է Ձեր հիմնադրած կայքը ՎՏԲ-ին հանգիստ չի թողնում:

ՎՏԲ-ի հետ որպես կազմակերպություն որևէ խնդիր չկա և ոչ էլ ՎՏԲ-ի կապիտալի հիմնական բաժնետեր հանդիսացող ՌԴ կառավարության հետ խնդիր կա: Խնդիրը ՎՏԲ բաժնեմասերի 3 տոկոսի սեփականատեր Ադրբեջանի նավթային ֆոնդի հետ է, որը փաստացի հանդիսանում է նաև ՎՏԲ Հայաստանի հիմնադիր: Ինչպես գիտենք ՀՀ սահմանադրությամբ էլ ամրագրված է, որ եթե թշնամական երկրին ՀՀ քաղաքացին ուղղակի կամ անուղղակի կերպով օգուտ է տալիս՝ այստեղ կապ չունի 3, թե 20 տոկոսի չափով, ապա դա համարվում է պետական դավաճանություն: Ադրբեջանի հանրապետությունը թշնամի՞ երկիր է Հայաստանին, թե ո՞չ, Ձեզ եմ հարցնում, եթե ոչ, ուրեմն նորմալ է, կարող են ադրբեջանական կապիտալով ընկերություններն անարգել գործել Հայաստանում: Թող որևէ պետական պաշտոնյա հայտարարի, որ Ադրբեջանն այսուհետ մեզ թշնամի երկիր չէ և տնտեսական շահերից ելնելով կարող է Հայաստանում կազմակերպություններ հիմնել և շահույթներ ստանալ և թող հիմնավորի դա, կա՞ մեկը ՀՀ-ում, որ կարող է նման հայտարարություն անել: Կարծում եմ՝ ոչ:

Իսկ բացի Ադրբեջանին շահույթ ապահովելուց ուրիշ ի՞նչ խնդիրներ կան, եթե ՎՏԲ-ն շարունակի գործել ՀՀ-ում:

Համարենք, որ նորմալ է այն, որ ՎՏԲ Հայաստան բանկին տված ՀՀ քաղաքացիների օգուտի 3 տոկոսը գնում է Ադրբեջանին և ասենք, օգտագործվում զենք առնելու համար: Համարենք, որ նորմալ է, որ մեր զոհված զինվորների վրա կրակած զենքի գումարի, ասենք 1 կամ 3 տոկոսը վճարում ենք հենց մենք, իսկ նորմա՞լ է, որ ՎՏԲ Հայաստան բանկի միջոցով Ադրբեջանի հանրապետությունը տեղեկություններ է ստանում ՀՀ քաղաքացիների աշխատավարձերի չափի, բիզնեսների շրջանառության, թոշակների չափի և մնացած այլ կարևոր ոլորտների հետ կապված: Սա հետախուզությո՞ւմ է, թե ոչ: Պատկերացնում եք՝ ինչ հարմար է ստանալ տեղեկություններ և դրա հետ միասին նաև փող աշխատել, այլ ոչ թե ծախսել: Սա հիմնավորված է, քանի որ ՎՏԲ-ի կանոնադրությամբ ամրագրված է, որ Վերահսկիչ տնօրենների խորհրդի անդամը, իսկ Ադրբեջանն ունի նման ներկայացուցիչ այդ խորհրդում, իրավունք ունի ստանալ իրեն հետաքրքրող տեղեկությունները, եթե դա էլ է նորմալ, որ ՀՀ քաղաքացիները վճարեն Ադրբեջանի հետախուզության համար, ուրեմն, կներեք, ապա հոգեբանական լուրջ խնդիրներ ունեցող մարդիկ շատ են մեր շրջապատում՝ չնայած վստահ եմ, որ ճնշող մեծամասնությունը, եթե ոչ բոլորը, հասկանում են հարցի լրջությունը:

Լավ, իսկ ինչպե՞ս եք տեսնում հարցի լուծումը: ԿԲ-ին կզրկի՞ ՎՏԲ բանկին արտոնագրից:

ԿԲ-ի մասով, երևի հենց իրենց հարցնեք, սակայն մենք այլընտրանքային տարբերակ էլ ունենք: Հիմա չեմ ցանկանում մանրամասնել, այս պահին նախապատրաստվում են բոլոր անհրաժեշտ թղթերը և իրավական հիմքերը, որոնք հնարավորություն կտան ինչպես ՎՏԲ-ին, այնպես էլ ուղղակի կամ անուղղակի ադրբեջանական կապիտալ ունեցող ընկերություններին դուրս հանել Հայաստանից: Այս պահին արդեն կա հավաքված մոտ 5000 ստորագրություն, ինչպես նաև բազմաթիվ խախտումներ, որոնք արվել են ՎՏԲ Հայաստանի կողմից, որոնք հերթով ներկայացվելու են և համապատասխան իրավական պահանջներ են առաջադրվելու:

Ուրիշ ի՞նչ քայլեր են արվում այս հարցի կարգավորման համար:

Բոլոր հնարավոր քայլերն արվում են, մեզ են միացել մի շարք մարդիկ և կազմակերպություններ, որոնք մտահոգ են հարցի լուծմամբ, աշխատանքները շարունակվում և շարունակվելու են: Մենք նաև ակտիվ աշխատում ենք հայկական սփյուռքի հետ, տեղեկացնում ենք նրանց ՎՏԲ բանկի ադրբեջանական կապիտալ ունենալու մասին, աշխարհի տարբեր ծայրերում տեղեկացնում ենք մարդկանց, որպեսզի նախընտրությունը տան ոչ թշնամական բանկերին:

Եվ ինչպիսի՞ն է արդյունքը:

Մոտակա ժամանակաշրջանում արդեն արդյունքի մասին կտեղեկացնենք՝ նշելով մեր այն սփյուռքի հայրենակիցների անունները, ովքեր նույնպես դադարեցնելու են այդ բանկի հետ իրենց ունեցած կապերը ոչ միայն ՀՀ-ում, այլև ուրիշ երկրներում:

Ռուզաննա Խաչատրյան

 

«Նուբարաշեն»-ում ատամնաբուժական կլինիկայի սանհանգույցում հայտնաբերվել է մարիխուանային նմանվող բուսական զանգված. ՔԿԿոնստանտին Լյուբակովը նշանակվել է Հայաստանում Wildberries-ի տարածաշրջանային տնօրենԻ՞նչ պետք է անել` սատարել խորհրդարանական ընդդիմությանը ու թույլ չտալ 6 ընդդիմադիր մանդատների անցումը հակառակորդի ճամբար. Էդուարդ ՇարմազանովԱրտաշատի 44-ամյա բնակիչը անցել է Հաղթանակի կամրջի արգելապատնեշը և գումար շորթել 24-ամյա տղամարդուց. նա ձերբակալվել էՆոր Սահմանադրության նախագծի համաձայն՝ թույլատրվում է որոշ հանցագnրծությունների համար զրկել քաղաքացիությունից. գործող Սահմանադրությամբ՝ հնարավոր չէ զրկելՍևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի նոյեմբերի 16-22-ըՏաջիկստանը ՄԱԿ-ին տեղեկացրել է Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասինՏավուշի մարզի Չինարի բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակԵթե Սահմանադրության նախագիծն ի վերջո դրվի հանրաքվեի, ապա «այո»-ի ապահովման իշխանության ռազմավարությունը կառուցվելու է երեք հիմնական սյուների վրա․ Արփինե ՀովհաննիսյանՃապոնիայում գրեթե 4,000 ընտանիք մնացել է առանց էլեկտրաէներգիայի ձյան տեղումների պատճառովԾանոթ ու միարժամանակ անհայտ … «Միզող տղան» արձան«Դաշնության խորհուրդում գնահատել են Փաշինյանի մանևրը. Հրաժարական տալու խոստումը խաղ է հանրության հետ»Ջուր չի լինի մի քանի ժամԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակՑեղասպանությnւն ուրացող և հայ ժողովրդի դեմ ագրեսիш իրականացնողին արդարացնող ռեժիմը խնդիր չունի այս ադրբեջանցու հանցագործությnւնը մեղմացնելու. Տիգրան ԱբրահամյանԵթե «Արցախը Հայաստան է ու վերջ» գոռացողն ասում է, որ սխալվել է, ու Արցախը երբեք հայկական չի եղել, իմացեք, որ ոչինչ չի խանգարելու նրան նույնն ասել Հայաստանի մասին. Քրիստինե ՎարդանյանԸստ նոր Սահմանադրության նախագծի՝ ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեն 18 տարին լրացած քաղաքացիները, որոնք նախորդող 2 տարվա ընթացքում առնվազն 1 տարի մշտապես բնակվել են ՀՀ-ում«Վադեֆուլի այցը Բաքու և Երևան. Ազդանշան Մոսկվային և խաղաղության երաշխիքներ»Հողային շերտի փլուզման հետևանքով վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար. Երևանի որոշ հասցեներում գազ չկաՆԱՏՕ-ի ուղղակի ներգրավումը ուկրաինական hակամարտությանը կնշանակի երրորդ համաշխարհային պшտերազմի սկիզբ. Մարին Լը ՊենԽոշոր ու ողբերգական վթար, Աթոյան փողոցում բախվել են «Chery», «Kia» և «ՎԱԶ»ԱՄՆ-ում գազատարի վրա պայթյnւն է տեղի ունեցելԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՊահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչ կհայտարարվի․ մանրամասներՎախճանվել է թատրոնի և կինոյի հայ նշանավոր դերասան Կարպ Խաչվանքյանը. պատմության այս օրը (Նոյեմբերի 23)«Ինտեր»-ը Բերգամոյի «Ատալանտայի» հետ պայքարում ոչ ոքի է խաղացելԱՄՆ-ում հայտարարել են Եվրոպայի անվտանգության ճարտարապետության շուրջ բանակցություններ անցկացնելու մասինԱրշակունյաց պողոտայում շղթայական ավտnվթար է տեղի ունեցել. տnւժածներ չկանՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներՓաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության տեքստըՄահացել է Գրիգորի ԳաբրիելյանցըԱՄՆ-ի համար լավագույն տարբերակը կլինի Ջենսեն Հուանգի վերադարձը տեխնոլոգիական Nvidia ընկերություն. ԹրամփՎրաստանի կառավարությունը որոշել է արգելել փոխնակ մայրությունըԲալթիկ ծովում հարձшկման է ենթարկվել ռուսական «Sparta II» բեռնատար նավըՊարեկներն ու երիտասարդները մեքենայում բռնկված կրակից փրկել են ՌԴ քաղաքացուն ու ընտանիքի անդամներինԻնձ համար ամենակարևորն այն է, որ մեր նախագահն ինձ չնախատի. ՊեսկովԵՄ երկրներում կայանալիք ընտրությունների արդյունքները կարող են խաթարել միավորման կայունությունը և հանգեցնել առանցքային որոշումների ընդունման «կաթվածի». The GuardianԱդրբեջանից Հայաստան արտահանումը շուրջ 246 անգամ գերազանցում է հակառակ հոսքը. միակողմանի կախվածnւթյունը կարող է վերածվել տնտեսական և քաղաքական ճնշմшն լրացուցիչ գործիքի. ՍուրենյանցԹրամփը գովեստի խոսքեր է հնչեցրել Պեսկովի հասցեին, վերջինս արձագանքել էՌազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և կարգազանց զինծառայողների դեմ. ՊՆԿոստանյանը Նեապոլում քննարկել է Իտալիայի հետ միջխորհրդարանական համագործակցության ընդլայնումըԲելգիան գործադուլի պատճառով 14 ժամով կփակի իր օդային տարածքըՄարգարա-Վանաձոր ավտոճանապարհին «Nissan Elgrand»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ կա 4 վիրավnրՀրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակներըԱյն, ինչ տեղի է ունենում Մուսիալայի շուրջ, նման չէ «Բավարիա»-ին․ Ռիո ՖերդինանդԱհազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով տապալված և տապալման վտանգ ներկայացնող ծառերի, վնասված տանիքների, արևային վահանակների վերաբերյալԲելգիայի օդային տարածքը կփակվի․ բոլոր չվերթները չեղարկվում ենՀայաստանը խաչմերուկում. Ինչո՞ւ է Փաշինյանի քաղաքականությունը ստիպում հարևաններին արտակարգ միջոցներ ձեռնարկելՈւժգին երկրաշարժ` ԻրանումՌԴ ՊՆ․ «Գերան» ԱԹՍ-ները հարվածել են Ուկրաինայի նավթավերամշակման գործարանին
Ամենադիտված