ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արագածոտնի մարզում 40-ամյա կինը բողոքել է, որ իր ծանոթը 6 ամիսը մեկ իրեն դաժան ծեծել ու բռնաբարել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

1in.am-ը գրում է.

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սուրեն Մնոյանի նախագահությամբ ավարտվել է Նունե Տ.-ի գործի դատական քննությունը :

40-ամյա Նունեն մեղադրվում էր սուտ մատնություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Նա 2016 թվականի ապրիլի 3-ին հաղորդում է տվել ոստիկանությունում, որ 2013 թվականից մինչև 2015 թվականի մայիս ամիսը իր ծանոթ Արմենը դանակի սպառնալիքով 3 ամիսը մեկ անգամ բռնաբարել է իրեն, ինչպես նաև իրենից հափշտակել է տարբեր ապրանքներ, 100 հազար դրամ գումար, իսկ հերթական բռնաբարության ընթացքում էլ գաղտնի հափշտակել է իր «Սամսունգ» բջջային հեռախոսը՝ իրեն պատճառելով 30 հազար դրամի նյութական վնաս:

Դատարանում Նունե Տ.-ն իրեն մեղավոր չի ճանաչել: Հայտնել է, թե ամուսնալուծված է, ունի երկու չափահաս երեխա:
Լոռեցի Արմենին մինչև գործի քննությունը գիտեր, նրա հետ համարյա չէր շփվում, նա էր իրեն պարբերաբար զանգահարում: 2013 թվականից մինչև 2015 թվականի մայիսը Արմենը 6 ամիսը մեկ անգամ տարբեր պատրվակներով ներխուժել է իր բնակարան, իր նկատմամբ բռնություն է գործադրել, դաժան ծեծի է ենթարկել ու բռնաբարել է իրեն:

Ամեն անգամ ինքը փորձել է դիմադրել, բղավել, օգնության կանչել, բայց ամեն անգամ կորցրել է գիտակցությունը:

2015 թվականի մայիսին իրեն հերթական անգամ բռնաբարելուց հետո Արմենը գաղտնի հափշտակել է իր 30 հազար դրամ արժողության բջջային հեռախոսը, ինչպես նաև մոտ 100 հազար դրամ:

Ամբաստանյալ Նունեն հայտնել է, թե ինքը երբեք այդ Արմենի հետ սիրային կապի մեջ չի եղել, ինքը նրան չի զանգել, իսկ նրա զանգերին էլ պատասխանել է միմիայն «կոպտելու համար»:

Ինքն այդ Արմենին երբեք իր տուն չի հրավիրել, թույլ էլ չի տվել, որ նա մուտք գործի իր բնակարան: Բայց նա ամեն անգամ «ներխուժել է գաղտնի՝ կամ կողպեքը բացելու միջոցով, կամ օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից»:

Մի անգամ Արմենը թակել է իր տան մուտքի դուռը, ինքը չի բացել, բայց տեսել ու լսել է, որ Արմենն իր մասին խոսում է հարևանուհու հետ:

Ամբաստանյալը հայտնել է, թե իրեն հայտնի է, որ 2015 թվականին երբ Արմենը «ներխուժել է» իր տուն, իրեն տեսանկարահանել է բջջային հեռախոսով: Ինքը նրա հետ այդ ժամանակ որևէ հարաբեություն չի ունեցել, բայց ձևացրել է, թե լավ է վերաբերվում, իրենք ընկերներ են: Ձևացրել է մի պայմանով, որ նա վերադարձնի իր հեռախոսը…

Դատաքննության ավարտին ամբաստանյալ Նունե Տ.-ն ուղղում է մտցրել իր ցուցմունքում: Նա հայտնել է, թե Արմենը 2012 թվականից մինչև 2015 թվականի մայիսը տարբեր պատրվակներով ներխուժելով իր բնակարան՝ իրեն դաժան ծեծի է ենթարկել ու բռնաբարել ոչ թե 6 ամիսը, այլ՝ տարին մեկ անգամ…

Տուժող Արմենը հայտնել է, թե 2013 թվականին է ծանոթացել Արագածոտնի մարզի բնակչուհի Նունեի հետ: Միմյանց հեռախոսահամարներ են փոխանցել՝ հետագայում շփումը շարունակելու համար: Սկզբում շփվել են հեռախոսազանգերով, հետո սկսել են հանդիպել ու սեռական հարաբերություն են ունեցել փոխադարձ համաձայնությամբ:

2015 թվականին ինքն իմացել է, որ Նունեն «վիրահատություն է տարել սեռական օրգանների շրջանում», վախեցել է, թե կարող է նրանից ինչ-որ հիվանդությամբ վարակվել ու որոշել է դադարեցնել նրա հետ շփումը… Նրան ասել է, թե Հայաստանից մեկնելու է: Բայց Նունեն նախատել է իրեն ու ասել է՝ եթե փորձի մեկնել Հայաստանից, ինքը ոստիկանություն կդիմի ու կբողոքի:

Իրականում ինքը երբեք այդ կնոջը չի բռնաբարել ու չի ծեծել, նրա կամքին հակառակ նրա տուն չի ներխուժել: Նրա բնակարանից երբևէ գողություն չի կատարել: Ինչ վերաբերում է անսարք «Սամսունգ» հեռախոսին, ապա այն իրեն էր տվել Նունեն, որ տանի նորոգողի մոտ: Ինքը տարել է, նորոգողը 6 հազար դրամ է ուզել, որ հեռախոսի մարտկոցը փոխի: Ինքն այդ մասին հայտնել է Նունեին, նա էլ իմանալով արհեստավորի ուզած գումարը, ասել է, թե հեռախոսը նորոգել պետք չի:

Իր և Նունեի հերթական հանդիպման ժամանակ, երբ փոխադարձ համաձայնությամբ սեռական հարաբերություն են ունեցել, ինքը նրան նկարահանել է նրա իսկ համաձայնությամբ: Տեսանկարահանած նյութն ինքը ներկայացրել է քննիչին…

Լազերային սկավառակի զննության արձանագրության համաձայն՝ «բնակարանի մեջ, լուսավորությունը՝ պարզ, երևում է, որ կնոջ հագին կա դեղին բրդյա սվիտեր, որը ծածկում է միայն նրա պարանոցից մինչև կոնքերը…»: Արձանագրության մեջ առկա է կնոջ և տղամարդու զրույցի վերծանումը՝ փոխադարձ համաձայնությամբ սեռական հարաբերություն ունենալու մասին…

Դատարանը հետազոտել է հեռախոսային խոսակցությունների վերծանումները, համաձայն որոնց՝ ինչպես կինը, այնպես էլ տղամարդը զանգահարել են իրար, որոշակի տևողությամբ զրույցներ ունեցել, իրար ուղարկել են նաև հաղորդագրություններ:

Դատարանը Նունե Տ.-ին մեղավոր է ճանաչել սուտ մատնության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, դատապարտել է 1տարի ազատազրկման, նրա նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառել ու սահմանել է 1 տարի փորձաշրջան:

Դատավճիռը չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular