ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սևի» և «սպի­տա­կի» արան­քում.իշ­խա­նու­թյու­նը Վա­նե­ցյա­նին այլ ելք չի թող­նում․ «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արդեն տևական ժամանակ է, ինչ Արթուր Վանեցյանը հեռացել է ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից: 

Դրանից գրեթե անմիջապես հետո, երբ հայտնի դարձավ Վանեցյանի հրաժարականի տեքստի բովանդակությունը, իշխանական քարոզչամեքենան սկսեց թիրախավորել վերջինիս: 

Այնպես չէ, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնում իշխանության մեջ եղած առանձին խմբեր նրան չէին թիրախավորում, բայց հրաժարականից հետո տեղեկատվականքարոզչական հարձակումներն ակնհայտ ագրեսիվ ու համակարգված բնույթ ստացան։ 

Իշխանությունը փորձում է Վանեցյանին սևացնել, ինչն առայժմ չի ստացվում։ Իշխանության գալով` Նիկոլ Փաշինյանը հենց սկզբից ընտրեց իր իշխանության պահպանման հիմնական ռազմավարությունը՝ «նախկիններից հասարակությանը փրկելու» առաքելությունը: 

Այս համատեքստում դաշտ նետվեց այդ ռազմավարությանը միս ու արյուն տվող թեզը` դաշտը «սևերի» և «սպիտակների» բաժանելը: 

Տրամաբանությունն այստեղ պարզից էլ պարզ է` ով մեզ դեմ է, ուրեմն սև է, և հենց այս տրամաբանության մարտավարությունն էր, որ իշխող ուժը հնչեցրեց Երևանի քաղաքապետի իրենց թեկնածուի շուրթերով ԱԺ ընտրություններից ոչ շատ առաջ: 

Այս մարտավարությամբ Նիկոլ Փաշինյանը կարծում էր, որ հեշտությամբ կկարողանա պահել իշխանությունը և ամեն ձախողում, ցանկացած ընդդիմադիր ակտիվություն կարող է վերագրել նախկին իշխանություններին, այսինքն` «սևերին», և այդպիսով ժողովրդին վախեցնելով սևերի հնարավոր վերադարձով` կկարողանա պահել իշխանությունը: 

Սակայն արդեն այսօր հասարակության մեջ հեղափոխական իշխանություններից հիասթափվողների թիվը գնալով մեծանում է, և Նիկոլ Փաշինյանը սկսում է մտածել ոչ թե «սևերի» կոնսոլիդացման մասին, այլ սարսափում է արդեն որպես երրորդ ուժ ձևավորվող այն մարմիններից, որոնք, չլինելով նախկինների ազդեցության տիրույթում գործող քաղաքական սուբյեկտներ, հնարավորություն կունենան ստանալ ժողովրդի աջակցությունը: 

Այդպիսի սուբյեկտներից է Արթուր Վանեցյանը, որը, լինելով ազգային անվտանգության ծառայության տնօրեն, հրաժարական տվեց և Նիկոլ Փաշինյանին կանգ առնելու կոչ արեց: 

Այդպիսով, ըստ էության, Արթուր Վանեցյանը ստանձնեց երրորդ բևեռի` ոչ «սև», բայց նաև «սպիտակների» թերությունները քննադատող բևեռի առաջնորդի դերը: Արթուր Վանեցյանին` որպես գործիչ, որևէ ձևով հնարավոր չի լինում ասոցացնել նախկին ռեժիմի հետ, սակայն Նիկոլ Փաշինյանի կողմից ակնհայտորեն նմանատիպ փորձերը ստանում են պարբերական բնույթ:

Նիկոլ Փաշինյանն իր գործողություններով Արթուր Վանեցյանին այլ ելք չի թողնում, քան մտնել քաղաքականություն: Մինչև հրաժարականը քաղաքացիական հասարակության՝ «Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան» գրասենյակից գումարներ ստացող ներկայացուցիչները հարձակվել էին վերջինիս վրա` մեղադրելով նաև Դավիթ Սանասարյանի գործով. Դավիթ Սանասարյանը փորձում էր ապացուցել, որ «գործ է կարվում» նախկինների նման, այսինքն՝ Վանեցյանը, ըստ էության, ոչնչով չի տարբերվում նախկիններից: 

ԱԱԾ պետի պաշտոնից հրաժարական տալուց հետո ստուգվեցին իր հոր բիզնեսները, ինչի արդյունքում ևս չհայտնաբերվեցին «սևերի» հետ ասոցացնելու այդքան կարևոր փաստարկները, և հետագայում Արթուր Վանեցյանի դեմ արշավը տեղափոխվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա: 

Սկսվեց ներքին սաբոտաժը վերջինիս դեմ: Արդյունքում ֆուտբոլը ևս քաղաքականացվեց, և դրա հետևանքներից մեկը նաև այն էր, որ Հայաստանի հավաքականն Իտալիայում խայտառակ պարտություն կրեց: Գործկոմի անդամները, որոնք իշխանության ներկայացուցիչներ էին, դրանում ևս փորձեցին մեղադրել Արթուր Վանեցյանին: 

Այստեղ ևս այս սաբոտաժն ակնհայտորեն միտված էր հանրային ընկալման մեջ Արթուր Վանեցյանին «սևացնելուն» և վերջնականորեն ֆուտբոլից հեռացնելուն:

Այս քայլերի հաջորդականությունը ևս այլ ելք չի թողնում Արթուր Վանեցյանին, քան քաղաքական հայտ ներկայացնելու մասին մտածելը: Այսինքն, ունենք մի իրավիճակ, երբ մի կողմից՝ իշխանությունը դրդում է Արթուր Վանեցյանին քաղաքականությամբ զբաղվել, մյուս կողմից՝ իր ողջ քարոզչամեքենայով լծվում է վերջինիս վարկաբեկման գործընթացին: 

Իշխանական շրջանակները փորձում են մե՛կ ներկայացնել որպես կոռուպցիոներ, մե՛կ կապում են նախկին իշխանությունների հետ` փորձելով զգուշացնել, որ երրորդ ուժ ստեղծելու նպատակով իր քաղաքականություն մտնելը շատ վատ հետևանքներ կունենա: 

Այս արշավի ընթացքում շատ դեպքերում իշխանականներն անցնում են բացահայտ սպառնալիքների, թե` Արթուր Վանեցյանի համար վատ կլինի, եթե քաղաքականություն մտնի: Մի կողմից՝ պարզ է, որ իշխանությունը վախենում է Արթուր Վանեցյանի քաղաքականությամբ զբաղվելուց, մյուս կողմից` նրան այլ ելք չի թողնում: 

Հետևաբար, այսօր Վանեցյանը քաղաքական դաշտում դիրքավորվելու բավականին լավ հնարավորություն ունի, որի հիմնական ուղղությունը քաղաքական դաշտի հեղափոխական հատվածի հիասթափված ձայների առաջնորդությունը ստանձնելն է: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular