ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քո ներկայությամբ քո տղամարդուն «կապում են». ի՞նչ անել

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Գրեթե ամեն աղջիկ կամ կին հայտնվել է այնպիսի մի իրավիճակում, երբ ինչ-որ մեկը «կպած կապում է» իրեն պատկանող տղամարդուն: Դա բավականին բարդ իրավիճակ է, և շատ բնական է, որ այն առաջացնում է վիրավորված աղջկա արդար ցասումը: Իսկ երբեմն նույնիսկ կատաղության է հասցնում: Սակայն, պետք չէ ընկնել ծայրահեղությունների մեջ` հարձակվել «հակառակորդի» վրա կամ էլ հուսահատվել, հեռանալ ու անկյունում ողջ գիշեր լաց լինել:

Ձեզ ենք ներկայացնում բարձրակարգ մի դեղատոմս` թակարդն ընկնող տղամարդուն վերադարձնելու համար:

Քայլ առաջին. սառիր և մտածիր: Եթե կասկածում ես, մի պահ կանգ առ, մտածիր և, իհարկե, մի քիչ դիտիր, հետևիր համոզվելու համար, որ իսկապես ինչ-որ մեկը քո տղամարդու հետ ֆլիրտ է անում:

Քայլ երկրորդ. ստուգիր զույգիդ: Անհրաժեշտ է հետևել ոչ միայն «կապող» աղջկան, այլև քո տղամարդուն, ինչպես է նա դրան վերաբերվում, պատասխանո՞ւմ է արդյոք: Անիմաստ են հակառակորդի դեմ ռազմական գործողություններն, երբ քո իսկ զույգը կանաչ լույս է վառել նրա առջև: Իսկ եթե այդպես է, ապա, միանշանակ, պետք չէ անմիջապես դանակով նրա վրա հարձակվել, այլ պարզապես ակնարկել, որ տեղյակ ես այդ ամենին:

Երրորդ քայլ. խոսիր զույգիդ հետ: Ավելի լավ է լինել ազնիվ և շիտակ: Հիշիր` բացառված են խղճի, նամուսի մասին երկար դասախոսությունները. վերջիններս միայն կապացուցեն քո ձանձրալի լինելը: Չի կարելի նաև ասել, թե ինչ նա կարող է կամ չի կարող անել: Պարզապես կարճ ներկայացրու տեսակետդ ու կարծիքդ, իսկ մնացածն իր գործն է, թե ինչ կանի:

Քայլ չորրորդ. զույգիդ մոտ խանդ չհրահրես: Եթե քո տղամարդը ֆլիրտ է անում այլ աղջկա հետ, անգամ մտքումդ բացառիր, որպես հայելային պատասխան քո` ցանկացած, պատահած տղամարդու հետ նույն տիպի խաղի մեջ մտնելը: Դա շատ մանկական է: Քեզ մի պահ դիր իր տեղը. բավական չէ, որ ինչ-որ մեկը կպել ու պոկ չի գալիս, հիմա էլ իր սիրելին է ուրիշի գիրկը նետվում: Հաստատ խելացի չէ:


Քայլ հինգերորդ. սկսիր ֆլիրտ հենց զույգիդ հետ: Սա շատ ավելի խելամիտ մոտեցում է: Ի վերջո, ե՞րբ էր նման բան եղել վերջին անգամ: Բոլորն էլ գիտեն, թե ինչպես կարելի է տղամարդուն համոզել, որ ողջ աշխարհում նա ամենասեքսուալն է, գրավիչն ու խելացին:

Համաձայնիր, որ չարժե լուսաբանման այդ գործը թողնել մեկ ուրիշին, երբ ինքդ էլ այն հեշտությամբ կանես: Իսկ բոնուսներն անհամեմատելի են:

Քայլ վեցերորդ. վեր կանգնիր այդ ամենից: Բավական է մնալ սառն ու հանգիստ: Հիշիր` ոչ մի առիթ չպետք է տալ, որ այդ ինչ-որ մեկը զգա, թե դու կատաղած ես և պատրաստ իրեն մաս-մաս անելու: Տղամարդիկ, քոնն էլ այդ թվում, գնահատում են սեփական արժանապատվությամբ կանանց:

Քայլ յոթերորդ. համարձակ եղիր: Բայց միևնույն ժամանակ էլ պետք չէ ոչ մի դեպքում մի կողմ քաշվել կամ էլ փախչել այդ տխուր դեպքի վայրից՝ հնարավորություն ընձեռելով նրանց առանց քեզ ու միասին մնան: Ինքնավստահությունն ու վճռականությունը՝ համեմված քիչ կամ շատ հեգնական հումորով, գրավիչ և հարգանքի արժանի են դիտվում հենց տղամարդկանց կողմից:

Քայլ ութերորդ. հավատա զույգիդ: Ի վերջո, ո՞վ է նա՝ այդ «ծիտը»: Չէ, որ քո հարաբերություններն այդ տղամարդու հետ ավելին են, քան այդ վերջին 15, 45 կամ 85 (էական չէ) րոպեներն են տևում, հետևաբար՝ պետք է նախևառաջ ինքդ քեզ, քո տղամարդուն և ձեր հարաբերություններին հավատաս: Չէ՞ որ դուք միասին եք (իսկ դուք միասի՞ն եք), քանզի դրա համար լուրջ պատճառ կա, և ինչ-որ մեկին չի կարելի ընձեռել հնարավորություն քո իսկ կասկածներից օգտվելու:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular