ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մահացած 2,5-ամյա Հովհաննեսի մայրը պնդում է, որ «Սուրբ Աստվածամայրում» վնասել էին որդու թոքը

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Երեւանի «Արաբկիր» բժշկական կենտրոնում սեպտեմբերի 8-ին մահացած 2,5-ամյա Հովհաննեսի մայրը` Հռիփսիմե Ղարիբյանը համոզված է, որ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում պունկցիա կատարելիս վնասել են որդու թոքը, ինչն էլ հանգեցրել է նրա վիճակի վատացման ու մահվան:

Հռիփսիմե Ղարիբյանը NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ սեպտեմբերի 5-ին նկատել են, որ որդին թույլ է, քնկոտ, տարել են «Արաբկիր» բժշկական կենտրոն: Այնտեղ, մոր խոսքով, չափել են փոքրիկի ջերմությունը, այն նորմայի մեջ է եղել, հետազոտել են, ասել, որ երեխայի մոտ թոքաբորբ է զարգացել ու տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն` պատճառաբանությամբ, որ այնտեղ կա համապատասխան մասնագետ:

««Շտապօգնության» մեքենայով տարան Ծերեթելիի հիվանդանոց, ռենտգենի թուղթը նայեցին, ասեցին` ահավոր ծայրահեղ ծանր է։ Ասեցին, տվեք մեզ, մենք մեր անելիքները կանենք, գնացեք տուն: Ես մտնում էի մոտը, նորմալ վիճակում էր, ճաշ եմ տարել, ճաշ է կերել, ասեցի` ջուր եմ տվել, խմել է, կոմպոտ ա խմել: Հետո երեխան բանան ուզեց, բժշկուհուն հարցրի` կարելի՞ ա, թե՞ չէ, ասեցին` այո: Գնացի, որ բանան բերեմ, եկա, տեսա` երեխան տեղում չի: Իմացա, որ պունկցիայի են տարել»,- պատմեց երեխայի մայրը` նշելով, որ իրեն բացատրել են, որ երեխայի թոքերում ջուր է եղել, այդ պատճառով էլ պունկցիայի անհրաժեշտություն է առաջացել:

Հռիփսիմե Ղարիբյանը պատմեց, որ դրանից հետո երեխայի վիճակում հետզհետե վատթարացում է նկատել:

«Ես կես ժամը մեկ մտնում էի մոտը: Սկզբում գիտակցությունը տեղն էր, ինձ ճանաչեց: Հետո վիճակը վատացավ, այտուցվեց, փորն ուռեց, արյուն էր կեղտոտում, ականջներից էր արյուն գնում, հետո քթերից: Քանի գնում էր, վատանում էր վիճակը, սկսեց չճանաչել ինձ»,- ասաց նա:

Մոր պատմելով 2 օր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մնալուց հետո երեխային կրկին տեղափոխել են «Արաբկիր» բժշկական կենտրոն` ասելով, որ նրզ մոտ երիկամային անբավարարություն է առաջացել, դիալիզի կարիք կա:

«Արաբկիրում ասեցին` վիճակը ծայրահեղ ծանր են սարքել, նոր ուղարկել են մեզ մոտ: Հնարավոր ամեն ինչ արեցին, բայց երեխայի կյանքը փրկել չհաջողվեց»,- պատմեց մայրը:

Հռիփսիմե Ղարիբյանի խոսքով` «Արաբկիր» բժշկական կենտրոնում իրեն ասել են, որ թոքը վնասված է եղել:

«Սոնոգրաֆիա արեցին, ասացին` ձախ թոքը ճաքել է, վնասվել է, անփութության պատճառով կարող էր լինել: Բացի այդ` մեզ «Սուրբ Աստվածամայրում» ասել էին, թե երեխայի մոտ մի քանի տեսակի վիրուս կա, այստեղ ասացին, որ չկա վիրուս, պետք է իրեն պունկցիա չանեին, պետք է դեղորայքային բուժում անեին»,- ասաց մայրը:

Հիշեցնենք, որ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել էր, որ երեխան ընդունվել է ծանր թոքաբորբով, մոտը զարգացած է եղել երիկամային անբավարարություն, երեխան երկար ժամանակ է հիվանդ եղել, ծնողները չեն հասկացել:

2.5-ամյա Հովհաննեսը երկվորյակ եղբայր ունի: Ընտանիքը բնակվում է Կոտայքի մարզի Քասախ գյուղում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular