ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գյումրու Հայորդաց տունը դադարեցնում է «Աջակցություն սահմանին» նախաձեռնությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գյումրու Հայորդաց տունը դադարեցնում է «Աջակցություն սահմանին» նախաձեռնությունը: Այս մասին ապրիլի 16-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց Հայորդաց տան տնօրեն Աստղիկ Եդիգարյան-Բաբունցը:»Քանի որ նախաձեռնությունը սկսել ենք ՖԲ սոցիալական ցանցի հայտարարությամբ, նույն ցանցով հայտա րարությամբ էլ դադարեցրինք նախաձեռությունը, քանի որ կարծում ենք, որ այլևս սնունդ ուղղարկելու կարիքը չկա»,-նշեց Աստղիկ Եդիգարյան-Բաբունցը:
Այս օրերին սահմանին կանգնած զինվորին ու Արցախի բնակչությանը օգնելու միահամուռ դրսևորումը զարմացրել է բոլորին, այդ թվում նաև նախաձեռնության հեղինակներին, ովքեր փաստում են, որ նախաձեռնությունը մեկնարկել էր՝ ի սկզբանե միտք ունենալով 1 մեքենա բեռ ուղղարկել, սակայն, արդյունքում, ապրիլի 3-13 ընկած հատվածում միայն Գյումրու Հայորդաց տան կողմից Արցախ է ուղղարկվել շուրջ 40 տոննա բեռ՝ 13 մեքենա, որից միայն 1 մեքենան Ստեփանակերտի կենտրոնական շտաբ, մյուսները տարբեր զորամասեր:
«Տասնօրյա ժամկետում կատարած աշխատանքը հաճելիորեն զարմացրեց: Ի սկզբանե չէինք կանխատեսել նման մասշտաբներ և կարծում էինք, որ 1 մեքենա հազիվ կարողանանք ուղարկել: Սակայն, ինչպես միշտ է եղել, թիկունքը միշտ էլ սատարել է ճակատում գտնվողին և որպեսզի հայ զինվորը զգար, որ իր թիկունքին հայ ժողովուրդն է, մենք էլ որոշեցինք մասնակիցը լինել այս նախաձեռնությանը: Այս ընթացքում հուզիչ շատ դեպքերի ենք հանդիպել, երբ նախաձեռնությանը միացել է զոհված ազատամարտիկի մայրը, ում թոռնիկն այսօր ծառայում է Արցախում, նախակրթարանի երեխաների աջակցությունը, բայց ամանահուզիչը զինվորներից ստացած շնորհակալական զանգերն են, երբ բացելով արկղները այնտեղ գտել են Գյումրու մի քանի դպրոցների աշակերտների նամակները: Արձագանքերը շատ են, տարբեր զորամասերից: Անչափ շնորհակալ ենք Շիրակի մարզի ազգաբնակչությանը, քանի որ սա մեկ հոգու աշխատանք չէ, այլ թիմային: Շնորհակալ ենք այն մեծ վստահության համար, որ ունեցանք:Հավանաբար Մայր Աթոռի կառուցը պետք է այս առաքելությամբ զբաղվեր և ժողովուրդը մեզ վստահեց՝ անգամ 1 տուփ ծխախոտը ծառայեց իր նպատակին: Կարևոր չէ՝ ով ինչքան ու ինչ աջակցությամբ, կարևորը այն միասնականության ոգին էր, որ ապշեցրեց: Պապիկ է եղել, որ 1 տուփ ծխախոտ է բերել, տատիկ է եղել, որ չի թողել նույնիսկ օգնենք, որ աստիճաները բարձրանա, եկել են փոքրիկ երեխաներ դրել են 1 տուփ թխվածքաբլիթ ու լաց լինելով գնացել: Գիտակցական մի ուրիշ մակարդակ էր որից միայն հիացմունք ենք ապրել՝ հասկանալով, որ մեր ուժի միասնության մեջ է»,-նշեց Աստղիկ Եդիգարյան-Բաբունցը:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գյումրու Հայորդաց տան կողմից կազմակերպված նախաձեռնությանը վարակիչ թափով միացել են ոչ միայն Գյումրիում, այլ նաև մարզի շատ գյուղական համայնքներ:Հագուստ, սնունդ, հիգիենայի պարագաներ, առաջին անհրաժեշտության դեղորայք՝ ամեն մարդ բերել է ինչ կարողացել է:
«Ողջ բեռը հասել է նպատակին, ինչի մասին վկայում են փաստաթղթերը, լուսանկարները, ինչպես նաև զինվորների արձագանքը: Մարդկանց հոսքը չի դադարում: Անգամ, երբ հայտարարեցինք նախաձեռնության դադարեցման մասին, մարդկանց հոսքը շարունակվում է, այս օրերին բերված սննդամթերքը որոշել ենք բաժանել զինվորականներ ունեցող վատ պայմաններում բնակվող ընտանիքներին: Արդեն 3 ընտանիքի մեծ քանակությամբ օգնություն ենք տարել, մնացածը նույն ձևով կբաշխվի»,-հավելեց Աստղիկ Եդիգարյան-Բաբունցը:
Ողջ աշխատանքերն համակարգվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սոցիալական ծառայության կողմից, Շիրակի թեմի հովանավորությամբ:


Արմենուհի Մխոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular