Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գյումրու Հայորդաց տունը դադարեցնում է «Աջակցություն սահմանին» նախաձեռնությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գյումրու Հայորդաց տունը դադարեցնում է «Աջակցություն սահմանին» նախաձեռնությունը: Այս մասին ապրիլի 16-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց Հայորդաց տան տնօրեն Աստղիկ Եդիգարյան-Բաբունցը:»Քանի որ նախաձեռնությունը սկսել ենք ՖԲ սոցիալական ցանցի հայտարարությամբ, նույն ցանցով հայտա րարությամբ էլ դադարեցրինք նախաձեռությունը, քանի որ կարծում ենք, որ այլևս սնունդ ուղղարկելու կարիքը չկա»,-նշեց Աստղիկ Եդիգարյան-Բաբունցը:
Այս օրերին սահմանին կանգնած զինվորին ու Արցախի բնակչությանը օգնելու միահամուռ դրսևորումը զարմացրել է բոլորին, այդ թվում նաև նախաձեռնության հեղինակներին, ովքեր փաստում են, որ նախաձեռնությունը մեկնարկել էր՝ ի սկզբանե միտք ունենալով 1 մեքենա բեռ ուղղարկել, սակայն, արդյունքում, ապրիլի 3-13 ընկած հատվածում միայն Գյումրու Հայորդաց տան կողմից Արցախ է ուղղարկվել շուրջ 40 տոննա բեռ՝ 13 մեքենա, որից միայն 1 մեքենան Ստեփանակերտի կենտրոնական շտաբ, մյուսները տարբեր զորամասեր:
«Տասնօրյա ժամկետում կատարած աշխատանքը հաճելիորեն զարմացրեց: Ի սկզբանե չէինք կանխատեսել նման մասշտաբներ և կարծում էինք, որ 1 մեքենա հազիվ կարողանանք ուղարկել: Սակայն, ինչպես միշտ է եղել, թիկունքը միշտ էլ սատարել է ճակատում գտնվողին և որպեսզի հայ զինվորը զգար, որ իր թիկունքին հայ ժողովուրդն է, մենք էլ որոշեցինք մասնակիցը լինել այս նախաձեռնությանը: Այս ընթացքում հուզիչ շատ դեպքերի ենք հանդիպել, երբ նախաձեռնությանը միացել է զոհված ազատամարտիկի մայրը, ում թոռնիկն այսօր ծառայում է Արցախում, նախակրթարանի երեխաների աջակցությունը, բայց ամանահուզիչը զինվորներից ստացած շնորհակալական զանգերն են, երբ բացելով արկղները այնտեղ գտել են Գյումրու մի քանի դպրոցների աշակերտների նամակները: Արձագանքերը շատ են, տարբեր զորամասերից: Անչափ շնորհակալ ենք Շիրակի մարզի ազգաբնակչությանը, քանի որ սա մեկ հոգու աշխատանք չէ, այլ թիմային: Շնորհակալ ենք այն մեծ վստահության համար, որ ունեցանք:Հավանաբար Մայր Աթոռի կառուցը պետք է այս առաքելությամբ զբաղվեր և ժողովուրդը մեզ վստահեց՝ անգամ 1 տուփ ծխախոտը ծառայեց իր նպատակին: Կարևոր չէ՝ ով ինչքան ու ինչ աջակցությամբ, կարևորը այն միասնականության ոգին էր, որ ապշեցրեց: Պապիկ է եղել, որ 1 տուփ ծխախոտ է բերել, տատիկ է եղել, որ չի թողել նույնիսկ օգնենք, որ աստիճաները բարձրանա, եկել են փոքրիկ երեխաներ դրել են 1 տուփ թխվածքաբլիթ ու լաց լինելով գնացել: Գիտակցական մի ուրիշ մակարդակ էր որից միայն հիացմունք ենք ապրել՝ հասկանալով, որ մեր ուժի միասնության մեջ է»,-նշեց Աստղիկ Եդիգարյան-Բաբունցը:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գյումրու Հայորդաց տան կողմից կազմակերպված նախաձեռնությանը վարակիչ թափով միացել են ոչ միայն Գյումրիում, այլ նաև մարզի շատ գյուղական համայնքներ:Հագուստ, սնունդ, հիգիենայի պարագաներ, առաջին անհրաժեշտության դեղորայք՝ ամեն մարդ բերել է ինչ կարողացել է:
«Ողջ բեռը հասել է նպատակին, ինչի մասին վկայում են փաստաթղթերը, լուսանկարները, ինչպես նաև զինվորների արձագանքը: Մարդկանց հոսքը չի դադարում: Անգամ, երբ հայտարարեցինք նախաձեռնության դադարեցման մասին, մարդկանց հոսքը շարունակվում է, այս օրերին բերված սննդամթերքը որոշել ենք բաժանել զինվորականներ ունեցող վատ պայմաններում բնակվող ընտանիքներին: Արդեն 3 ընտանիքի մեծ քանակությամբ օգնություն ենք տարել, մնացածը նույն ձևով կբաշխվի»,-հավելեց Աստղիկ Եդիգարյան-Բաբունցը:
Ողջ աշխատանքերն համակարգվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սոցիալական ծառայության կողմից, Շիրակի թեմի հովանավորությամբ:


Արմենուհի Մխոյան

Երևանում տեղի է ունեցել Ֆրանսիայի հրապարակի բացման հանդիսավոր արարողությանը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 30)Խաչանովը հաղթել է աշխարհի 5-րդ ռակետին Թրամփը Կիմ Չեն Ընին անվանել է իր ընկերը Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Երևան-Էջմիածին ավտոճանապարհի «Նոր Զովք»-ի դիմաց բшխվել են «Mitsubishi»-ն, «BYD»-ն և «Opel»-ը․ բժիշկները պայքարnւմ են 3 վիրավnրներից 9-ամյա տղայի կյանքի համար Ռուսաստանը hրթիռներով hարվածել է Կիևին․ կան զnhեր Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուՀոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը կմեկնարկի սեպտեմբերի 30-ին Վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով մահացածներից 2-ը Իրանի քաղաքացիներ ենԵրեւանում վերամբարձ կռունկի ընկնելու հետեւանքով մահացածը 37 տարեկան էր, վերջերս էր ամուսնացել Սցենարիստ Վահրամ Սահակյանը ձերբակալվել է Որդուս՝ Ալբերտի նկարը ջնջելու մասին լրատվականներից եմ իմացել, չէին զգուշացրել. Զոհվածի հայր Այլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել էր մոտ 15 միլիոն դրամի վարկեր․ նախաձեռնվել է քրեական վարույթ Ժիրուն հայտարարել է պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մտադրության մասին Մոսկվայի դատարանը հեռակա կարգով կալանավորել է լրագրող Յուրի Դուդին Երևան-Մեղրի ավտոճանապարհին «DAF» մակնիշի կցորդով բեռնատարը բшխվել է ճամփեզրի հողաթմբերին ու քարերին և մկրատաձև փակել ճանապարհը․ կա վիրավnր ԵՄ առաջնորդներն այժմ անում են ամեն ինչ՝ իրենց երկրները ՌԴ-ի հետ hակամարտության մեջ ներքաշելու համար. Մեդվեդև Ղազախստանի Ալմաթի քաղաքում մի քանի ժամվա ընթացքում երեք երկրաշարժ է գրանցվել Իրանը պատրաստ է հայտարարել, որ երբեք միջուկային զինшմթերք չի ստեղծի. Թրամփ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով Եվրոպան պատերազմ է վարում Ռուսաստանի դեմ. Լավրով Երևանում վերամբարձ կռունկ է ընկել․ կան զnհեր ԱՄՆ-ի և Իրանի միջև լիարժեք բանակցություններ դեռևս չկան. Գրոսի ԵԱՏՄ-ի ֆիտոսանիտարական արգելքների պատճառով Հայաստանը գյուղատնտեսական արտահանման համար օգտագործում է ՎրաստանըԿռիլով. ԵՄ-ն պահանջում է, որ Հայաստանն ամբողջությամբ խզի կապերը Ռուսաստանի հետ Ռուսական ԶՈւ-ն գիշերը hարվածել է Կիևին և Օդեսային՝ կիրառելով բալիuտիկ hրթիռներ և ԱԹՍ-ներ Բերդավանում դիրքե՞ր են հանձնել․ ի՞նչ են պատմում գյուղում «Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան
Ամենադիտված