ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սահմանամերձ Մովսեսում զինկոմին սպանել են բարձր երաժշտության և արագ «քշելու» համար արված նկատողության պատճառով

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Արթուր Մկրտումյանի գործի դատական քննությունը:

Գործը քննվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Զոյա Զաքինյանի նախագահությամբ:

42-ամյա Արթուր Մկրտումյանի խնամքին 3 անչափահաս երեխաներ կան: Նա մեղավոր է ճանաչվել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

50-ամյա տուժողը և ամբաստանյալը համագյուղացիներ էին՝ սահմանամերձ Մովսես գյուղից:

Ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի սեպտեմբերի 18-ին, ժամը 22-ի սահմաններում Մովսեսի գյուղապետարանից մոտ 100 մետր հեռավորության վրա, իրեն հայհոյելու և ծեծելու հանգամանքներից վիրավորված՝ Արթուր Մկրտումյանը որսորդական հրացանով կրակել է համագյուղացի Դերենիկ Պապյանի պարանոցի առաջնային մակերեսի ուղղությամբ: Տուժողը ստացած հրազենային վնասվածքից մահացել է:

Հիշեցնենք, որ սպանված Դերենիկ Պապյանը ՀՀ ՊՆ Տավուշի մարզի Շամշադինի զինկոմն էր:

Դատարանը հաստատված է գնահատել, որ դեպքի օրը համագյուղացի Համլետ Ա.-ի ծնողների գերեզմանի վրա աշխատանքներ կատարելուց հետո ամբաստանյալ Արթուր Մկրտումյանը գնացել է Համլետի տուն, հաց է կերել, խմել է ու դուրս է եկել:

Գյուղական մի քանի խանութներից նա ցանկացել է խմիչք գնել, բայց տեսնելով, որ նա խմած է, նրան խմիչք չեն վաճառել:

Այնուհետև երաժշտությունը մեքենայում բարձր միացրած՝ Արթուրը շրջել է գյուղում: Համագյուղացիները, այդ թվում՝ տուժող Դերենիկը, նրան նկատողություն են արել: Փորձել են անջատել երաժշտության ձայնը, փորձել են նրան տուն տանել, բայց Արթուրը չի ենթարկվել, արված նկատողություններից էլ վիրավորվել է: Նա գնացել է տուն, վերադարձել է ու գյուղամիջյան ճանապարհին Դերենիկին սպանելու դիտավորությամբ որսորդական հրացանով կրակել է նրա ուղղությամբ և սպանել է:

Ամբաստանյալն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե մեղադրանքի հիմքում դրված ցուցմունքներն իրեն զրպարտող ցուցմունքներ են: Դեպքի օրն ինքը եղել է անսթափ, վատ վիճակում, «գլխի հետ ինչ-որ բան է կատարվել», արդյունքում ինքը ոչինչ չի հիշում:

Ըստ ամբաստանյալի՝ վկաները ցուցմունք են տվել, իբր իրենց տան մոտ տեսել են իր մեքենան ու իրեն՝ մատը վեր բարձրացրած, օրորվելով կանգնած: Դա, ըստ ամբաստանյալի, անհնար է, քանի որ «տեղանքն այնպիսին է, որ հնարավոր չէր իրեն տեսնել»:

Ինքն ուշքի է եկել ոստիկանության մեքենայում, մտածել է՝ ինչո՞ւ են իրեն ձերբակալել: Հաջորդ օրվա կեսին է իմացել պատահածի մասին:

Իր հիշելով՝ ինքն ու տուժողն իրար հետ չեն կռվել, իրար չեն հայհոյել: Հնարավոր չէր կողքից տեսնել, որ ինքը մեքենայի մեջ հարբած նստած էր: Եթե ինքն է կրակել, ինչո՞ւ իր ձեռքերին վառոդ չկա, ինչո՞ւ իր մատնահետքերը զենքի վրա չեն մնացել:

Երեք օր ինքը գերեզմանոցում գործ է արել՝ վարկը մարելու համար: Հետո հաց են կերել Համլետի տանը: Ինքը նստել է իր մեքենան ու գյուղի ճանապարհով իջել է: Դրանից հետո ոչինչ չի հիշում, բայց հավատում է, որ ինքը չի սպանել Դերենիկին:

Ոչինչ իրեն չի ստիպի հավատալ, որ ինքն է սպանել: Ինքը չի կարող սուտ ցուցմունքների պատճառով իր չարածն ընդունել: Ինչպե՞ս կարող էր ինքն անել ու ոչինչ չհիշել: Իր որսորդական հրացանն ինքը մեքենայի մեջ չի պահում, չգիտի՝ զենքն ինչպես է հայտնվել այդտեղ:

Հիշում է՝ իրեն հարվածել են: Ինքն ուշքի է եկել, նայել ու Դերենիկին է տեսել, բայց դա չէր կարող պատճառ լինել, որ ինքը Դերենիկին սպանի:

Իր սովորությունն է՝ մեքենայում բարձր երաժշտություն միացնել: Ժամը 19.30-ի սահմաններն էին, ինքը ոչ մեկին չէր խանգարի:

Ինքն ընդունում է, որ Դերենիկին սպանել են: Փորձաքննությունը եզրակացրել է, որ կարող էին սպանել նաև իր հրացանով:

Բայց չի պատկերացնում՝ ի՞նչ պիտի լիներ, որ ինքը նման քայլի դիմեր…

Տուժողի իրավահաջորդը՝ եղբայրը նշել է, թե դեպքի օրը իրեն հայտնել են, որ դիրքերում մեքենա է փչացել, կանչել են, որ օգնի: Ինքը վերցրել է անհրաժեշտ մեքենամասն ու գնացել է: Մոտ մեկ ժամ է տևել, ինքը գործն ավարտել է, գյուղ է իջել: Դպրոցի առաջ, կրպակի մոտ տեսել է Արթուր Մկրտումյանի «Նիվան»՝ լույսերը միացրած, մի ակը՝ մայթին բարձրացած:

Մոտավորապես ժամը 22-ին իրեն զանգել է եղբոր՝ Դերենիկի վարորդը, նա ասել է, թե վատ լուր է հաղորդելու, Դերենիկին թուրքերը կրակել են, նա վիրավոր է, տեղափոխում են հիվանդանոց: Ինքը պատասխանել է, թե սահմանից կրակոց չի եղել, եթե կրակոց լիներ, իրեն տեղյակ կպահեին: Իր հետևից մեքենա է եկել, ճանապարհին պատմել են, թե ինչպես է պատահել, ով է կրակել Դերենիկին: Ճանապարհին զանգ է եկել, ինքը հասկացել է, որ եղբայրը մահացել է…

Իր իմանալով՝ Արթուրը մեքենայում բարձր երաժշտություն միացրած է եղել, մարդիկ դիտողություն են արել, մոտեցել, իջեցրել են երաժշտության ձայնը: Արթուրը զայրացել է: Նրան ասել են՝ տուն գնա: Բայց նա ասել է, թե մեքենան չի աշխատում…

Ըստ ականատես վկայի՝ Արթուրը մեքենայով մոտեցել է մշակույթի տան մոտ կանգնած Դերենիկին, կանչել է՝ «Ա՛ Դեր», մեքենայի միջից՝ վարորդի պատուհանից կրակոց է արձակվել, ու մեքենան հեռացել է… Դերենիկի կողքին գտնվողները փախել են, թաքնվել, երբ քիչ անց մոտեցել են, տեսել են, որ Դերենիկն ընկած է մայթեզրին և ուժեղ արյունահոսում է…

Արթուր Մկրտումյանին ոստիկանները հայտնաբերել են հիվանդանոցի մոտ, պատի տակ: Նա պառկած-քնած է եղել, կրծքավանդակին՝ քարի կտոր…

Արթուր Մկրտումյանը մեղավոր է ճանաչվել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով և դատապարտվել է 11 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2015 թվականի սեպտեմբերի 19-ից:

Հօգուտ տուժողի իրավահաջորդի՝ ամբաստանյալից կբռնագանձվի 1 միլիոն 40 հազար դրամ՝ որպես հանցագործությամբ անմիջականորեն պատճառված վնասի հատուցում:

Դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են բերել ամբաստանյալի շահերի պաշտպանն ու տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը:

Պաշտպանը պահանջել է բեկանել դատավճիռը, գործն ուղարկել նույն ստորադաս դատարան՝ այլ կազմով նոր քննության:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը պահանջել է վերաորակել Արթուր Մկրտումյանի արարքը, նրան մեղավոր ճանաչել դիտավորյալ սպանության ավելի խիստ մասով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 10-րդ կետերով, ու սահմանել համաչափ պատիժ: Արարքը չվերաորակելու դեպքում պատժի մասով փոփոխել դատավճիռը, նշանակել ավելի խիստ պատիժ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular