ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շատ ակնառու էր տեղացի և Սփյուռքի մեր հայրենակիցների տարբերությունը՝ իրադարձությունը տոնելու առումով. Լենա Նազարյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 

 
 

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

«Համահայկական խաղերի բացման արարողության ժամանակ ինձ և, կարծում եմ, ոչ միայն ինձ ամենաշատը դուր եկավ այն պահը, երբ թիմերը շքերթով անցնում էին հանդիսատեսի առջև ու փոխադարձաբար վայելում ծափողջյուններն ու ժպիտները։ Հենց այդ պահին առաջացավ իրական կապը միջոցառման գաղափարի ու մասնակիցների, հանդիսատեսի միջև։

Ու նկատեցի, որ շատ ակնառու էր տեղացի և Սփյուռքի մեր հայրենակիցների տարբերությունը՝ իրադարձությունը տոնելու առումով։ Հայաստանի, Արցախի մարզիկներն անցնում էին առավելապես լուռ, զուսպ ժպտալով, խուսափելով նայել շուրջը, իսկ Սփյուռքի մեր հայրենակիցները, որոնց թիմում, ի դեպ, կանայք ավելի շատ էին, անցնում էին մեծ ոգևորությամբ, օդային համբույրներ ուղարկելով, նկարվելով։ Շատ հետաքրքիր էր դիտարկել այս տարբերությունը մեր միասնության մեջ։ Ասեմ, որ երկու դրսևորումներում էլ մարդիկ ինձ հասկանալի ու հարազատ էին։

Ինչ վերաբերում է բացման բովանդակային ծրագրին, ապա կարծում եմ, որ նման ուրախ, ոգևորող, երիտասարդական միջոցառումների ժամանակ ամենից քիչ է զգացվում ցեղասպանությունից ու մեզ հետ պատահած այլ պատմական աղետների ու տառապանքների մասին տագնապահարույց երաժշտության ներքո վերհիշելու կարիքը։ Ես ԱԺ հյուրերին պարտադիր ուղեկցում եմ Հայոց ցեղասպանության թանգարան ու հուշահամալիր, Արցախի հյուրերն անպայման ծաղիկներ են խոնարհում ազատամարտիկների շիրիմներին, կան հիշատակի օրեր ու ոչինչ երբեք չի անտեսվում, բայց այսպիսի երիտասարդական, ուրախ միջոցառումների ժամանակ կարծում եմ պետք է առավելապես հե՛նց ապագային միտված Հայաստան - Արցախ - Սփյուռք միավորող ընդհանրություններ գտնենք ու ներկայացնենք մեր ձգտումները, երազանքները՝ ապագայի մասին։ Սպասում եմ, որ նման միջոցառումների բացման ժամանակ նոր ասելիք ու տեսարաններ լինեն։ Ու սա վերաբերում է բոլոր մեծամասշտաբ միջոցառումներին։

 

Գիտեմ նաև, թե որքան դժվար էր կազմակերպիչներին այսպիսի մեծ միջոցառումը կազմակերպվել Արցախում։ Իսկապես մեծ աշխատանք էր արվել»:։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular