Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շատ ակնառու էր տեղացի և Սփյուռքի մեր հայրենակիցների տարբերությունը՝ իրադարձությունը տոնելու առումով. Լենա Նազարյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 

 
 

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

«Համահայկական խաղերի բացման արարողության ժամանակ ինձ և, կարծում եմ, ոչ միայն ինձ ամենաշատը դուր եկավ այն պահը, երբ թիմերը շքերթով անցնում էին հանդիսատեսի առջև ու փոխադարձաբար վայելում ծափողջյուններն ու ժպիտները։ Հենց այդ պահին առաջացավ իրական կապը միջոցառման գաղափարի ու մասնակիցների, հանդիսատեսի միջև։

Ու նկատեցի, որ շատ ակնառու էր տեղացի և Սփյուռքի մեր հայրենակիցների տարբերությունը՝ իրադարձությունը տոնելու առումով։ Հայաստանի, Արցախի մարզիկներն անցնում էին առավելապես լուռ, զուսպ ժպտալով, խուսափելով նայել շուրջը, իսկ Սփյուռքի մեր հայրենակիցները, որոնց թիմում, ի դեպ, կանայք ավելի շատ էին, անցնում էին մեծ ոգևորությամբ, օդային համբույրներ ուղարկելով, նկարվելով։ Շատ հետաքրքիր էր դիտարկել այս տարբերությունը մեր միասնության մեջ։ Ասեմ, որ երկու դրսևորումներում էլ մարդիկ ինձ հասկանալի ու հարազատ էին։

Ինչ վերաբերում է բացման բովանդակային ծրագրին, ապա կարծում եմ, որ նման ուրախ, ոգևորող, երիտասարդական միջոցառումների ժամանակ ամենից քիչ է զգացվում ցեղասպանությունից ու մեզ հետ պատահած այլ պատմական աղետների ու տառապանքների մասին տագնապահարույց երաժշտության ներքո վերհիշելու կարիքը։ Ես ԱԺ հյուրերին պարտադիր ուղեկցում եմ Հայոց ցեղասպանության թանգարան ու հուշահամալիր, Արցախի հյուրերն անպայման ծաղիկներ են խոնարհում ազատամարտիկների շիրիմներին, կան հիշատակի օրեր ու ոչինչ երբեք չի անտեսվում, բայց այսպիսի երիտասարդական, ուրախ միջոցառումների ժամանակ կարծում եմ պետք է առավելապես հե՛նց ապագային միտված Հայաստան - Արցախ - Սփյուռք միավորող ընդհանրություններ գտնենք ու ներկայացնենք մեր ձգտումները, երազանքները՝ ապագայի մասին։ Սպասում եմ, որ նման միջոցառումների բացման ժամանակ նոր ասելիք ու տեսարաններ լինեն։ Ու սա վերաբերում է բոլոր մեծամասշտաբ միջոցառումներին։

 

Գիտեմ նաև, թե որքան դժվար էր կազմակերպիչներին այսպիսի մեծ միջոցառումը կազմակերպվել Արցախում։ Իսկապես մեծ աշխատանք էր արվել»:։

 

Թրամփը պատրաստվում է Իրանի երկարատև շրջափակման ԱՄՆ դեսպանությունը ներգաղթային վիզաների վերաբերյալ հայտարարություն է տարածել Պատմական իրադարձություն․ Հայաստանն ու Վրաստանը կհյուրընկալեն ՖԻՖԱ երիտասարդական ԱԱ-ն Փաշինյանն ու թիմակիցները մրցում են, թե ով լավ կպաշտպանի Ադրբեջանի շահերը Գնաճը շարունակում է արագանալ. «Լույս» հիմնադրամ Ի՞նչ է փնտրում Ադրբեջանի փոխվարչապետը Երևանում Խոշոր վթար՝ ԼոռիումԵՄ-ն ճոխ է պատրաստվում Երևանում կայանալիք գագաթնաժողովին Տավուշի չգործող բեռնատար վերելակը պոկվել և ընկել է հորում աշխատանքներ կատարող 34-ամյա տղամարդու վրա Լիբանանի հարավում իսրայելական հարվածներից 10 մարդ է զոհվել Երևանում Անտառային փողոցի մի հատվածում երթևեկությունը կդառնա միակողմանի Ադրբեջանական ինքնաթիռ է ֆիքսվել «Զվարթնոց» օդակայանում Թրամփը քննադատել է Մերցին Իրանի նկատմամբ իր դիրքորոշման համար Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Լեֆֆ գարեջուրՈրպես անհետ կորած որոնվող 17-ամյա Հայկանուշ Խաչատրյանը հայտնաբերվել է ՇՎՏՄ-ն վտանգավոր խաղալիք է հայտնաբերել. ոչնչացման հանձնարարական է տրվել Խոշոր չափով թմրամիջոցների ապօրինի իրացում, մինչև 93 մլն-ի փողերի լվացում. նախաքննությունն ավարտվել է «Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտըԳիշերը Ռուսաստանի տարածքում մոտ հարյուր ուկրաինական անօդաչու թռչող սարք է որսացվել Մոռացված թոշակառուների լուռ ճգնաժամը Կահիրեում ԱՄՆ դեսպանը հայտարարել է, որ Իրանը չի քննարկի իր հրթիռային ծրագիրը ԱՄՆ-ի հետ «Chevrolet»-ը Մուղնի բնակավայրում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահըՔարոզչական ստվերներն ու իրական վախերը Երկար ժամանակ գազ չի լինելուՍպասվում է կարճատև անձրևՎթար է․ ջուր չի լինիԱնկում տարադրամի շուկայում «Թակարդ Փաշինյանի համար. ի՞նչ կաթսա է Եվրոպան պատրաստում Հայաստանի համար» «Երևանը կհյուրընկալի Հայաստան-ԵՄ գագաթնաժողովը, որն արդեն կարելի է անվանել «թուրքական»»Ծնվել է եկեղեցական-քաղաքական գործիչ Գրիգոր Լուսավորիչը. պատմության այս օրը (29 ապրիլ)10 հոգի է տարհանվել․ ինչ է կատարվել ԵրևանումԿանդազին կալանավորած դատավորի գույքն ու եկամուտները․ ինչ է հայտարարագրել նա. «Ժողովուրդ» ՔՊ-ում ատելության դոզան աննախադեպ չափերի է հասել․ «Հրապարակ» Հունիսի 7-ի ընտրությունների գլխավոր մարտահրավերը՝ ընտրողների պասիվությունը. «Ժողովուրդ» Ուժային կառույցներում նախընտրական «զտում» է սկսվել. «Հրապարակ» Սահմանին տներ են կառուցում, բայց անմարդաբնակ են. 41.8 մլրդ դրամի հետքերով. «Ժողովուրդ» Մոսկվայում նոր կառուցվող բազմահարկ շենքում խnշոր hրդեհ է բռնկվել. կան զnhեր և վիրավnրներԿոմիտասի պողոտայում բախվել են «BMW»-ն և «ՎԱԶ 2106»-ը Մի խումբ անձինք 29 դրվագ գործողությամբ իրացրել են կեղծ թղթադրամներ ԱՄԷ-ն դուրս է գալիս ՕՊԵԿ-ից և ՕՊԵԿ+-ից Արևմուտքը կորցնում է առաջատար դիրքերն աշխարհում. Պուտին Այսօր չկա ՊՍԺ-ից ավելի ուժեղ թիմ. Լուիս ԷնրիկեԱՄՆ-ը Իրանի հետ չի կնքի իր և աշխարհի համար ոչ շահավետ գործարք. Սպիտակ տուն Լիբանանի հարավում ՑԱԽԱԼ-ը nչնչացրել է Հեզբnլլաhի շուրջ 1,000 օբյեկտ Լոնդոնը սահմանել է խոհարարական ռեկորդ. 440 մետրանոց տիրամիսու՝ ի պատիվ թագավորի և իտալական ավանդույթների Հարավային Սուդանում ուղևորատար ինքնաթիռ է կnրծանվել. զnhվել է 14 մարդ Թրամփը դժգոհ է պшտերազմն ավարտելու վերաբերյալ Իրանի վերջին առաջարկից. Reuters 56-ամյա Ջեյ Լոն կոչ է արել մարզվել՝ ցուցադրելով որովայնի մկանները Թրամփը և նրա թիմը կասկածամտորեն են վերաբերվել Իրանի եռաստիճան բանակցությունների առաջարկին․ WSJ Ռուսաստանն արգելել է Հայաստանից ներմուծված «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակի վաճառքը
Ամենադիտված