ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երբ հերթական անհեթեթությունը այլևս զարմանք չի առաջացնում. Արսեն Բաբայան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 

ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

 

«Ամեն անգամ լսելով մեր արդարադատության նախարարի կամ նրա տեղակալների հերթական անհեթեթ պնդումները, դարակազմիկ եզրահանգումները` մտածում ես, որ բան չկա, դեռ նոր են, կսովորեն, բայց ախր այդ ամբողջը պետք էր ուսանողական տարիններին սովորած լինեին։
Արդարադատության նախարարությունը ԲՈՒՀ չէ, նախարարն ու փոխնախարարներն էլ ուսանողներ չեն, որ եկել են սովորելու։ Հարկատուների հաշվին էլ իրենց ուսման վարձը տալու ցանկություն ու պարտականություն էլ մենք հաստատ չունենք։ 
Մի բան էլ, կարո՞ղ է ձեզ թվում է, թե 100 տարի՝ նախարար ու փոխնախարար եք լինելու։ 21-րդ դարն է, ամեն ինչ պահպանվում է։ 
Ինչ էի ուզում ասել, ինչ-որ բան ասելուց առաջ, հարգելի արդարադատության նախարար ու փոխնախարարներ, մտածեք, որ երեխաներ եք ունենալու ու իրենք են իրենց շրջապատում ձեր ասած անհեթեթությունների համար ամաչելու։
Հերթական, արդեն զարմանք չառաջացնող անհեթեթության հեղինակը Արդարադատության նորանշանակ առաջին փոխնախարարն ու նախարարն են։ Ոչ մեկ, ոչ երկու՝ գյուտ են արել, թե բա 2005 թվականի Սահմանադրությամբ սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնավարման ժամկետ սահմանված չի եղել։ Այ ընկերներ, բա որ չի եղել կարո՞ղ եք բացատրել, թե Գագիկ Հարությունյանը ինչ ժամկետով էր պաշտոնավարում, ընդհանուր իրավասության դատարանների նախագահները, վճռաբեկ դատարանի պալատների նախագահները ի՞նչ ժամկետով էին պաշտոնավարել։ 
Հիմա արի ու մի ասա՝ այ ընկերներ ջան դուք 2005 թվականի Սահմանադրության 83․2, 83․3, 83․4, 103, հոդվածները կարդացե՞լ եք, արդյոք տեսել ու հասկացել եք, որ այդ մարմինները ընտրվում են հստակ ժամանակով։ Բացի այդ հոդվածներից արդյո՞ք կարդացել եք հոդված 79-ը կամ 55-րդ հոդվածի 11-րդ մասը։ Եթե կարդացել եք, ապա հարց եմ տալիս․ Ազգային ժողովի նախագահի, նրա տեղակալների, ընդհանուր իրավասության դատարանների նախագահների պաշտոնավարման համար ի՞նչ ժամկետ է սահմանված, եթե ոչ իրենց լիազորությունների ողջ ժամկետը։
Այ ընկերներ ջան, դուք կարո՞ղ եք 213 և 215 հոդվածները համադրեք ու հասկանաք, որ եթե սահմանադիրը Սահմանադրական դատարանի նախագահի համար ևս սահմաներ 7-րդ գլուխը ուժի մեջ մտնելուց հետո ընտրության անցկացում, ապա 213-րդ հոդվածում ՍԴ նախագահի մասին խոսք չէր լինի, ու կլիներ այն ձևակերպումը, որ կա 215-րդ հոդվածում այլ դատարանների, ու պալատների նախագահների համար։
Հասկացանք հրահանգ եք ստացել՝ բան գտնել, բայց ձեր ղեկավարությանը հերթական անգամ ձեր անհեթեթ մեկնաբանություններով, ու հայտնագործություն արածի դեպքով, թյուրիմացության մեջ մի գցեք։ Փողոցային լեզվով ասած՝ «պաստավկա» մի արեք, քանի հերթական անգամ ներքին ու արտաքին հարթակներում խայտառակ չեք եղել»։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular