Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երբ հերթական անհեթեթությունը այլևս զարմանք չի առաջացնում. Արսեն Բաբայան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 

ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

 

«Ամեն անգամ լսելով մեր արդարադատության նախարարի կամ նրա տեղակալների հերթական անհեթեթ պնդումները, դարակազմիկ եզրահանգումները` մտածում ես, որ բան չկա, դեռ նոր են, կսովորեն, բայց ախր այդ ամբողջը պետք էր ուսանողական տարիններին սովորած լինեին։
Արդարադատության նախարարությունը ԲՈՒՀ չէ, նախարարն ու փոխնախարարներն էլ ուսանողներ չեն, որ եկել են սովորելու։ Հարկատուների հաշվին էլ իրենց ուսման վարձը տալու ցանկություն ու պարտականություն էլ մենք հաստատ չունենք։ 
Մի բան էլ, կարո՞ղ է ձեզ թվում է, թե 100 տարի՝ նախարար ու փոխնախարար եք լինելու։ 21-րդ դարն է, ամեն ինչ պահպանվում է։ 
Ինչ էի ուզում ասել, ինչ-որ բան ասելուց առաջ, հարգելի արդարադատության նախարար ու փոխնախարարներ, մտածեք, որ երեխաներ եք ունենալու ու իրենք են իրենց շրջապատում ձեր ասած անհեթեթությունների համար ամաչելու։
Հերթական, արդեն զարմանք չառաջացնող անհեթեթության հեղինակը Արդարադատության նորանշանակ առաջին փոխնախարարն ու նախարարն են։ Ոչ մեկ, ոչ երկու՝ գյուտ են արել, թե բա 2005 թվականի Սահմանադրությամբ սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնավարման ժամկետ սահմանված չի եղել։ Այ ընկերներ, բա որ չի եղել կարո՞ղ եք բացատրել, թե Գագիկ Հարությունյանը ինչ ժամկետով էր պաշտոնավարում, ընդհանուր իրավասության դատարանների նախագահները, վճռաբեկ դատարանի պալատների նախագահները ի՞նչ ժամկետով էին պաշտոնավարել։ 
Հիմա արի ու մի ասա՝ այ ընկերներ ջան դուք 2005 թվականի Սահմանադրության 83․2, 83․3, 83․4, 103, հոդվածները կարդացե՞լ եք, արդյոք տեսել ու հասկացել եք, որ այդ մարմինները ընտրվում են հստակ ժամանակով։ Բացի այդ հոդվածներից արդյո՞ք կարդացել եք հոդված 79-ը կամ 55-րդ հոդվածի 11-րդ մասը։ Եթե կարդացել եք, ապա հարց եմ տալիս․ Ազգային ժողովի նախագահի, նրա տեղակալների, ընդհանուր իրավասության դատարանների նախագահների պաշտոնավարման համար ի՞նչ ժամկետ է սահմանված, եթե ոչ իրենց լիազորությունների ողջ ժամկետը։
Այ ընկերներ ջան, դուք կարո՞ղ եք 213 և 215 հոդվածները համադրեք ու հասկանաք, որ եթե սահմանադիրը Սահմանադրական դատարանի նախագահի համար ևս սահմաներ 7-րդ գլուխը ուժի մեջ մտնելուց հետո ընտրության անցկացում, ապա 213-րդ հոդվածում ՍԴ նախագահի մասին խոսք չէր լինի, ու կլիներ այն ձևակերպումը, որ կա 215-րդ հոդվածում այլ դատարանների, ու պալատների նախագահների համար։
Հասկացանք հրահանգ եք ստացել՝ բան գտնել, բայց ձեր ղեկավարությանը հերթական անգամ ձեր անհեթեթ մեկնաբանություններով, ու հայտնագործություն արածի դեպքով, թյուրիմացության մեջ մի գցեք։ Փողոցային լեզվով ասած՝ «պաստավկա» մի արեք, քանի հերթական անգամ ներքին ու արտաքին հարթակներում խայտառակ չեք եղել»։

 

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառու Էդուարդ Դայանը արժանացել է Գրան Պրիի Նարեկ Սամսոնյանի խափանման միջոցը փոխվել է տնային կալանքի «Քարֆուր»-ի որոշ արտադրատեսակների արտադրություն է կասեցվելԲագրատ սրբազանի կալանքը երկարաձգվեց Մոտ օրերս վառելիքի գները կնվազեն Օրը ցերեկով մարտաֆիլմ հիշեցնող տեսարաններ են, սա՞ է «բարեփոխումների» ենթարկված իրավապահ համակարգը Արամ Ղուկասյանը նշանակվել է ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետ Հայտնի են Մարթա Կոսի՝ Հայաստան այցի ժամկետները ԱՄՆ-ն փորձում է սահմանափակել Ուկրաինայի և որոշ գործընկերների մասնակցությունն Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Ձևավորվել է ՆԳՆ հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնը Ֆուտբոլային հանդիպմամբ պայմանավորված՝ մարզադաշտի հարակից փողոցներով տրանսպորտն այլ կերպ կաշխատի Արձանագրվել է «Չիկունգունիա տենդ» հիվանդության դեպք Ջրանջատում՝ Երևանում․ հասցեներ Ձնախառն անձրև կարող է տեղալ․ եղանակն այս օրերինՌուբեն Վարդանյանի նկատմամբ դատավճիռը ադրբեջանական ժողովրդին տառապանքներ բերած շուրջ 30-ամյա հակամարտության խորհրդանշական ու տրամաբանական ավարտն է Հրդեհ է բռնկվել Թումանյան փողոցում գործող սննդի կետերից մեկի նկուղային հարկում ԱՄՆ-ն և Իսրայելը կարող են հարված հասցնել ԻՀՊԿ-ի շտաբին «Փաշինյանը ծախել է Ղարաբաղի հայկական ղեկավարությունը TRIPP-ից շահույթ ստանալու համար» ԱՄՆ-ը զավթում է Անդրկովկասը. Վենսի Հայաստան և Ադրբեջան կատարած այցի արդյունքները Ընդդիմության համախմբումը խառնում է Փաշինյանի պլանները ԱՄՆ-Իրան հարաբերությունները հասել են եռման կետի Երևանը վերածվել է 30-ականների Չիկագոյի Մոսկվան կոշտ զգուշացում է անում երկաթուղու հարցով Հունիսյան ընտրությունները՝ յուրատեսակ հանրաքվե. արտաքին հետաքրքրություններն ուժգնանում են. «Փաստ»Ինքնիշխանության հսկայական զիջում. «Փաստ»«Ժորժս աստվածային տղա է, նա ինձ վերևից հսկում է, ամենադժվար պահերին ինձ ծանր վիճակից հանում». սերժանտ Ժորժ Գևորգյանն անմահացել է նոյեմբերի 2-ին Ճարտարում. «Փաստ»Մի շարք փոփոխություններ՝ ԶՈՒ կարիքների համար գնումների գործընթացում. «Փաստ»Եպիսկոպոսների ժողովը Ավստրիայում և ներքաղաքական ճնշումների ստվերը Արդյունաբերական վերածնունդի օրակարգ․ «Միասնության թևեր»-ը ներկայացրեց իր տնտեսական տեսլականը Հայաստանին տրվել է ամերիկյան միջուկային էներգիա. «Ռոսատոմ»–ին պետք չէ վախենալ, բայց նաև պետք չէ թուլանալԱշխարհաքաղաքական նոր «մեսիջներ». անվտանգության ավանդական երաշխիքներն այլևս հուսալի չեն. «Փաստ»Ծնվել է գրող ու բանաստեղծ Հովհաննես Թումանյանը․ պատմության այս օրը (19 փետրվար)Ընտրությունների մասնակցության յուրաքանչյուր ձայնի ուժը և լռության գինը. «Փաստ»Դոլարն ու ռուբլին թանկացել ենԿրակոցներն ու սպանությունը եղել է կնոջ պատճառով. աղմկահարույց մանրամասներՍարսափ ոչ միայն իշխանությունը կորցնելուց, այլև միասնականությունից. «Փաստ»Հնչած կրակոցներից սպանված Արսենը ռեստորանում էր երգում. մանրամասներ «Այս ամենն իրավունքի գերակայության և իրավականության հետ աղերս չունեցող գործընթաց է՝ բացառապես տեղավորվող քաղաքական ծիրում». «Փաստ»Այդ ի՞նչ «ձեռքբերումներից» են խոսում իշխանությունները. «Փաստ»«Ընդդիմադիր ուժերը պետք է միավորվեն մի քանի խոշոր գաղափարական դաշինքների մեջ և պարտության մատնեն գործող վարչախմբին». «Փաստ»ՔՊ–ականները հրճվանքի մեջ են. այլևս չեն գաղտնալսելու․ «Հրապարակ» Ընտրական շրջանի «բացումից» երկու օր անց Սյունիքի մարզպետը ֆինանսական աջակցություն է բաժանել բնակիչներին. «Փաստ»Փետրվարի 20-ին դատական համակարգը հավաքվելու է. ինչ են քննարկելու. «Ժողովուրդ» Ո՞վ կփոխարինի Հրայր Թովմասյանին. անուններ են շրջանառվում. «Հրապարակ» ՔՊ-ում էլի ներքին խմորումներ են. «Փաստ»Հայկ Կոնջորյանի եղբոր դեմ երկրորդ քրեական գործն է հարուցվել. «Ժողովուրդ» Արարատ Միրզոյանը ՔՊ–ում ձայներ ստացել է իր չեզոք է եւ հավասարակշիռ կեցվածքի համար․ «Հրապարակ» Շոուի վերածված «արդարադատություն». Վահե Հակոբյանի գործի իրական նպատակը. «Փաստ»Տիգրան Բարսեղյանը հեռացավ Հայաստանի հավաքականից Շվեդիան իր նոր տարեկան հետախուզական զեկույցում Ռուսաստանին անվանել է «գլխավոր ռազմական սպառնալիք»
Ամենադիտված