ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կառավարությունը կփոխհատուցի «խելացի» անասնաշենքերի կառուցման ծախսերի մի մասը (տեսանյութ)

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 

Երեւանի ագրարային համալսարանում «խելացի ֆերմեր» դասընթացներ է անցկացվում, որին մասնակցում են ՀՀ տարբեր շրջաններից ժամանած ֆերմերներ:

Նրանք նշում են, որ ֆերմերները անասուններին մեծ մասամբ պահում են պապական մեթոդներով՝ փակ գոմերում, մութ պայմաններում, մինչդեռ դասընթացներից պարզ է դառնում, որ կարելի է անասուններին պահել նաեւ բաց տարածքներում, լուսավորության պայմաններում:

Ֆերմերների խումբն այցելել է Քուչակ գյուղ, որտեղ ծանոթացել է «խելացի ֆերմերների» հետ, ամեն ինչ տեսել են իրենց աչքով: Այստեղ ֆերմերային տնտեսություն ունի Լեւոն Դավթյանը՝ մասնագիտությամբ ատամնատեխնիկ. Մեկնել էր Լոնդոն, որտեղ էլ հավաքել է անսանապահության մասին փորձ ու գիտելիք ու վերադառնալով հայրենիք, որոշել է մասնագիտությունն ու աշխատանքը փոխել, բիզնես պլանով հանդես գալ:

Անասուններն այստեղ կթվում են ավտոմատ եղանակով, անգամ հատուկ լուսարձակներ կան՝ ճանճերից ու մոծակներից անասուններին պաշտպանելու համար: 

Ֆերմերներին առաջարկվում է «խելացի անասնաֆերմա» ունենալու 3 մոդել, որոնց ֆինանսավորման կեսը տալիս է կառավարությունը:

Մանրամասները՝ ՀՀ կառավարության լրատվական ծառայության տեսանյութում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular