Կառավարությունը կփոխհատուցի «խելացի» անասնաշենքերի կառուցման ծախսերի մի մասը (տեսանյութ)
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԵրեւանի ագրարային համալսարանում «խելացի ֆերմեր» դասընթացներ է անցկացվում, որին մասնակցում են ՀՀ տարբեր շրջաններից ժամանած ֆերմերներ:
Նրանք նշում են, որ ֆերմերները անասուններին մեծ մասամբ պահում են պապական մեթոդներով՝ փակ գոմերում, մութ պայմաններում, մինչդեռ դասընթացներից պարզ է դառնում, որ կարելի է անասուններին պահել նաեւ բաց տարածքներում, լուսավորության պայմաններում:
Ֆերմերների խումբն այցելել է Քուչակ գյուղ, որտեղ ծանոթացել է «խելացի ֆերմերների» հետ, ամեն ինչ տեսել են իրենց աչքով: Այստեղ ֆերմերային տնտեսություն ունի Լեւոն Դավթյանը՝ մասնագիտությամբ ատամնատեխնիկ. Մեկնել էր Լոնդոն, որտեղ էլ հավաքել է անսանապահության մասին փորձ ու գիտելիք ու վերադառնալով հայրենիք, որոշել է մասնագիտությունն ու աշխատանքը փոխել, բիզնես պլանով հանդես գալ:
Անասուններն այստեղ կթվում են ավտոմատ եղանակով, անգամ հատուկ լուսարձակներ կան՝ ճանճերից ու մոծակներից անասուններին պաշտպանելու համար:
Ֆերմերներին առաջարկվում է «խելացի անասնաֆերմա» ունենալու 3 մոդել, որոնց ֆինանսավորման կեսը տալիս է կառավարությունը:
Մանրամասները՝ ՀՀ կառավարության լրատվական ծառայության տեսանյութում: