ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլն իր մանկության ընկերների դեմ ոստիկանություն հանեց. Մենուա Հարությունյան (տեսանյութ)

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Դատական իշխանությունն ունի տեր՝ դա Սահմանադրությունն ու օրենքներն են: Այլ հարց է, որ իշխանությունը զավթելուց հետո Նիկոլ Փաշինյանը խնդիր է դրել «տեր կանգնել» նաև դատական իշխանությանը և նա մեսիջներ է ուղարկում դատական համակարգին, որ ես պետք է լինեմ ձեր տերը: Նիկոլը երկիրը տանում է դեպի դիկտատուրայի»,Yerevan.Today-ի հետ զրույցում հայտարարեց քաղաքական վերլուծաբան Մենուա Հարությունյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հնչեցված մտքին՝ թե «կան դատավորներ, որոնք պատերի տակ վնգստում են, թե եկեք մեզ տեր կանգնեք»:

Անդրադառնալով Իջևանում կատարվող դեպքերին, Հարությունյանը նշեց, որ դա ուղղակի ժխտում է վարչապետի այն հայտարարությունը, որ Հայաստանում տիրում է մեծ ժողովրդավարություն:

«Նիկոլը  խոսում է ժողովրդավարության մասին, այդ նույն պահին բախումներ են տեղի ունենում ոստիկանության և ժողովրդի միջև: Դա Նիկոլի մեծագույն ամոթն է: Նիկոլն իր մանկության ընկերների և հարևանների դեմ ոստիկանություն հանեց և վախեցավ գնալ ժողովրդի մոտ: Ասում է՝ ես ժողովրդի վարչապետն եմ, բայց թաքնվում է ոստիկանների թիկունքում»,- ասաց Մենուա Հարությունյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular