Նիկոլն իր մանկության ընկերների դեմ ոստիկանություն հանեց. Մենուա Հարությունյան (տեսանյութ)
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ«Դատական իշխանությունն ունի տեր՝ դա Սահմանադրությունն ու օրենքներն են: Այլ հարց է, որ իշխանությունը զավթելուց հետո Նիկոլ Փաշինյանը խնդիր է դրել «տեր կանգնել» նաև դատական իշխանությանը և նա մեսիջներ է ուղարկում դատական համակարգին, որ ես պետք է լինեմ ձեր տերը: Նիկոլը երկիրը տանում է դեպի դիկտատուրայի»,- Yerevan.Today-ի հետ զրույցում հայտարարեց քաղաքական վերլուծաբան Մենուա Հարությունյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հնչեցված մտքին՝ թե «կան դատավորներ, որոնք պատերի տակ վնգստում են, թե եկեք մեզ տեր կանգնեք»:
Անդրադառնալով Իջևանում կատարվող դեպքերին, Հարությունյանը նշեց, որ դա ուղղակի ժխտում է վարչապետի այն հայտարարությունը, որ Հայաստանում տիրում է մեծ ժողովրդավարություն:
«Նիկոլը խոսում է ժողովրդավարության մասին, այդ նույն պահին բախումներ են տեղի ունենում ոստիկանության և ժողովրդի միջև: Դա Նիկոլի մեծագույն ամոթն է: Նիկոլն իր մանկության ընկերների և հարևանների դեմ ոստիկանություն հանեց և վախեցավ գնալ ժողովրդի մոտ: Ասում է՝ ես ժողովրդի վարչապետն եմ, բայց թաքնվում է ոստիկանների թիկունքում»,- ասաց Մենուա Հարությունյանը:
Մանրամասն՝ տեսանյութում