ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կեր, Աղոթիր Եւ Զբաղվիր Սեքսով

ՖՈՏՈ

Չէ չէ, սա այն աղոթելը չէ, որ մտածեցիք: Սա հայտնի ֆիլմի այլափոխված վերնագիրն է: Կարծում եմ, ավելի նախընտրելի է առանց աղոթելու ուտել ու սեքսուալ դառնալ: Իսկ դա հնարավո՞ր է: Ասում են՝ այո, աֆրոդիզիակների շնորհիվ: Բառն առաջացել է հին հունական աստվածուհի Աֆրոդիտեի անունից: Աֆրոդիզիակները նյութեր են, որոնք պրովոկացնում և ուժեղացնում են սեքսուալ գրավչությունն ու սեռական ակտիվությունը, ի հակառակ անաֆրոդիզիակների, որոնք ճնշում ու փակում են սեքսուալ ախորժակը:

 

Եթե փոքրիկ ճամփորդություն անենք պատմության էջերով, կհայտնաբերենք Ֆեոֆրաստոսին: Նա նկարագրում էր հավելումներ, որոնց գործածումից հետո հնարավոր էր այնպես կենակցել, որ ի վերջո սերմնանյութի փոխարեն արյուն հոսի: Հանդիպում ենք նաև Ֆիլարքոսին. վերջինս պատմում էր, որ հնդկական թագավոր Չանդրագուպտայի ուղարկած նվերների մեջ կային այնպիսի ուժգին գրգռող միջոցներ ու նյութեր, որոնք սիրով զբաղվողին թռչնի բարձրություն ու անմարդկային եռանդ են պարգևում:

Բազմաթիվ սննդաբաններ պնդում են՝ մենք այն ենք, ինչ ուտում ենք: Ու իրոք, բոլորս էլ նկատում ենք, որ որոշ ուտեստներ ու խմիչքներ գործածելուց հետո տրամադություն է փոխվում, ինտիմ միջավայրի ցանկություն է առաջանում:  Եվ այսպես. ո՞ր մթերքներն են «սպառնում» մեզ ցանկասիրության վերելքով:

*Համեմունքներ և հավելումներ
Կծու, բարկահամ սնունդը նույնպես սեքսուալ գրգիռներ է առաջացնում: Հատկապես, սև ու կարմիր պղպեղներով, կարրիով համեմված կծվահամ ուտելիքը արագացնում է նյութափոխանակությունը և նպաստում անոթներում արյան շրջանառության արագացմանը: Ուժեղ աֆրոդիզիակներ են համարվում նաև դարչինը (корица), մուշկի ընկույզը (мускатный орех), հիլը (кардамон), քրքումն (шафран) ու կոճապղպեղը (имбирь):

*Խոտաբույսեր
Դեռ հնուց հայտնի սիրաբեր խոտ էր համարվում օշինդրը: Նախկինում օշինդրի թրմօղին խառնում էին անիսոնի (анис) և սուսամբարի (майоран) յուղերի հետ ու աբսինթ (абсент) ստանում՝  70-85 աստիճանի ալկոհոլային թնդության, վառ կանաչ գույնի, ուժգին էրոտիկ գրգիռներ առաջացնող խմիչք: Որոշ ժամանակ անց գիտնականները եզրակացրին, որ աբսինթը վնասակար է օրգանիզմի համար: Այժմ շատ երկրներում այն արգելված է:

Շատ հայտնի աֆրոդիզիակ է ժենշենի արմատը: Հին հնդկական գրվածքներում ասվում է, որ այն նույնիսկ ծեր տղամարդուն է ցլի ուժով օժտում: Ընդ որում, դրա արդյունքն ի հայտ է գալիս գործածելուց մի քանի օր հետո:

Картинки по запросу ginseng

Մոտս այնպիսի տպավորություն է, որ սեքսուալությանն են նպաստում ամենադժվարընթերցելի, չճարվող ու «փախած» մթերքները: Ափսոս, որ կարտոֆիլի կամ գազարի միջոցով հնարավոր չէ շաբաթական 3-անգամյա սեքսը դարձնել օրական 2-անգամյա: Համացանցի հորձանուտում մասնագետների կարծիքներ պեղելիս պարզեցի, որ ուռոլոգների, դիետոլոգների ու սեքսոլոգների մի ստվար զանգված բոլոր այս մթերքների շուրջ աժիոտաժն անհիմն են համարում: Լիբիդոյի վրա աֆրոդիզիակների ազդեցությունը գիտականորեն ապացուցված չէ: Ու ժամադրությունից առաջ կարելի է կգ-երով մաղադանոս խժռել, դրանից էրեկցիայի որակը չի բարելավվի: Առավելագույնը կարելի է ինքնաներշնչման վրա հույս դնել: Ասենք, ժամադրությանն ուտել սև պղպեղով ու կարրիով համեմված բիֆշտեքս, մի գավաթ կարմիր գինի ըմպել ու ներշնչել, որ ըղձում ես դիմացիդ տղամարդուն:

*Բուսական սնունդ
Սիրառատ ֆրանսիացիները հարգանք են մատուցում կանկարին(այո այո, հայերենում նման բառ կա, ու այն ռուսերեն «артишок»-ն է): Նրանք պնդում են, որ այս բանջարեղենը «ջերմացնում է սեռօրգանները»: (Դե եկ ու հայ տղամարդուն համոզիր, որ կանկար համտեսի): Գրգռիչ ազդեցություն ունի նաև սպանախը (գրողը տանի, ո՞վ կսպասեր մեր հին ու բարի սպանախից նման անպատկառություն): Ի դեպ, ավոկադոն ու խուրման ևս «մեղադրվում են» տղամարդու սեռակտիվությանը նպաստելու գործում:

 

Լիբիդոն բարձրացնող հայտնի կանաչիներ են նեխուրը (сельдерей), որից Կազանովան էր օգտվում, մաղադանոսը (петрушка), գինձը (кинза): Հետ չի մնում նաև ծովաբողկը (хрен): Զգու՞մ եք՝ ինչպես է աչքի առաջ աճում ձեր լիբիդո…էէէ հայոց լեզվի բառապաշարը: Արևելքում գլուխ են հանում մարմնական սիրուց և մեծ քանակով են գործածում սոխն ու սխտորը: Դրանց բույրը, իհարկե, մեղմ ասած հակասեքսուալ է: Բայց դե ինչեր ասես, որ չես անի հանուն ձերդ մեծություն լիբիդոյի:

Ընկույզները, հատկապես հունականն ու նուշը, արևածաղկի ու դդմի սերմերը, քունջութը բարելավում են էրեկցիան, ակտիվացնում արյան շրջանառությունը, նպաստում տեստոստերոնի սինթեզին, կրճատում սեռական ակտերի միջև տևողությունը:

Картинки по запросу nuts sour cream

Փաստորեն, եթե այս բոլոր մթերքների՝ լիբիդոն բարձրացնող հրաշագործ ազդեցությունը կասկածի տակ է դրվում, ապա գուցե արժե առողջ նիհարելով կամ եղած քաշն առողջ պահելո՞վ սեքսուալ դառնալ: Բայց դա արդեն լրիվ այլ պատմություն է, որին մոտակա ապագայում առանձին կանդրադառնամ: Իսկ առայժմ՝ բարի…էէէ սեքսուալ ախորժակ եմ մաղթում բոլորին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular