ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խորհուրդներ ծնողներին՝ Նոնա Վանեցյանից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
 

Ինչու ենք մենք այս ամենը ասում երեխաներին:

Եթե ​​երեկոյան խաղահրապարակում անցկացնեք մի քանի ժամ, երբ փողոցում շատ երեխաներ եւ մայրեր կան, ապա կարճ ժամանակահատվածում կարող եք բազմիցս լսել «Ես ասացի» արտահայտությունը.

«Ես ասացի, մի կեղտոտվիր»:
«Մի նստիր գետնին, ես ասացի»:
«Ես ում եմ ասել»:

Որպես հեղինակավոր ծնողի խոսք, այս արտահայտությունը, որը ոչ մի իմաստ չունի, պետք է երեխային համոզի, որ անմիջապես լսի եւ կատարի ծնողի հրամանը: Ընդհանուր առմամբ, ամեն ինչ անի, ինչ մայրը պահանջում է: Քանի որ նա այդպես ասաց:

Դա տեղի է ունենում, առանց մտածելու: «Դադարեցրու կեղտոտվել հակառակ դեպքում ես քեզ բժշկի կտանեմ», կարծես, այս հայտարարությունից հետո երեխան անմիջապես լսելու է, սակայն դա միայն հանգեցնում է հանգեցնում է բժիշկների նկատմամբ վախի զգացումի:

Կասկածելի արտահայտությունները փոխանցվում են սերնդեսերունդ:
Այդպես օրինակ՝

«Բարեւի հյուրերին եւ արտասանի մի բանաստեղծություն, որ դու սովորել ես»

Երեխան մռայլորեն թաքցնում է իր ծնողի հետեւում բերանը պինդ փակում, իսկ ծնողները ներողություն են խնդրում երեխայի համար:
Այո !! 
Կասկածելի արտահայտությունները փոխանցվում են սերնդեսերունդ:

«Մի լացիր քեզ ասացի!!»

Նա ընկել է կամ կորցրել է անփոխարինելի խաղալիքի մի մասնիկ, կամ մրցանակ չի ստացել մրցույթում, կամ պարզապես արթնացել է սխալ ոտքով - ինչ էլ արցունքների պատճառը լինի, ծնողները ցանկանում են դադարեցնել դրանք: Շատ դեպքերում, լացը ընկալվում է որպես ուժեղ գրգռիչ, եւ միեւնույն ժամանակ մոռացված է, որ արցունքները ունեն հայտնի մաքրող եւ նույնիսկ հանգստացնող գործառույթ: Այնուամենայնիվ, երեխաները խելացի են եւ ավելի ճշմարիտ են, եւ ինչպես մի 3 տարեկան տղա խոստովանեց իր մորը. «Ես լացեցի եւ ինձ համար ամենինչ հեշտացավ»: Ժամանակ առ ժամանակ այն օգտակար է բոլորի համար, որպեսզի չկանգնեցնեն զգացմունքները: Եվ լավ է ունենալ, ինչ որ մեկին, ով կաջակցի ինչպես ուրախության, այնպես էլ արցունքների ժամանակ, կօգնի հասկանալ, թե ինչու է այդ պահին երեխան այնքան դառնացած:

«Տես, Օրինակ Դավիթը արդեն մենակ հագնվում է (կարող է կարդալ, գրել, կառուցել)»:


Այս համեմատությունը ի՞նչ կարող է տալ երեխային, բացի անապահովության զգացումից, զգալ պարտվողի պես, եւ որ նա չի համապատասխանում իր ծնողների սպասելիքներին:
Ոչ մի փաստարկ, չի օգնում ծնողին հասկանալ, որ յուրաքանչյուր անձ ունի իր բնավորությունը եւ զարգացման արագությունը: Անկախ նրանից, թե որքան են ծնողները ցանկանում դա, բայց իդեալական Դավիթը չի կարող դառնալ օրինակ նրանց երեխայի ուսման, սպորտի եւ մեծ նվաճումների մեջ: Հակառակը դա կարող է լիովին վնասել ինքնագնահատականին:

«Ես հիմա հեռանում եմ եւ թողնեմ քեզ այստեղ»:

Ինչ զարմանալի է, այս արտահայտության արդյունքը): 
Նախ, երեխան, ով չի հավատում սպառնալիքին, ի վերջո տեսնում է ծնողի հեռանալը եւ վազում ետեւից: 
Այսպիսով, իշխանությունը օգտագործելով, ծնողը հասնում է իր ուզածին չհասկանալով երեխայի մենակ մնալու մտավախությունները:
Նա հաշվի չի առնում այն տարբերակը, որ մի օր երեխան կարող է թողնել ծնողին եւ դրանով ցույց տալ, որ մեծահասակի սպառնալիքը ոչինչ չի նշանակում այլեւս իրեն համխր: Ինչու է այս արտահայտությունը դեռեւս ընդհանուր օգտագործման մեջ դժվար է հասկանալ:

Կիսել զգացմունքները, եւ ոչ թե նվազեցնել դրանց իմաստը, ծնողներից միայն նման արձագանքի է սպասում ցանկացած տարիքի երեխա՝ ծանր վիճակում: Եվ այո, միշտ չէ, որ մենք ունենք բավականաչափ ժամանակ եւ համբերություն բացատրություններ լսելու համար:

Եթե մտածեք , թե որքան քիչ է մնում երեխայի հիշողության մեջ մանկությունից եւ որքան կարեւոր է լավը թողնեղ այնտեղ։ 
Հետեւաբար, կարող է արժե մտածել երկու անգամ, եւ ի վերջո ճիշտ ընտրություն կատարել բառերն ընտրելիս՝
«Ես ասացի մի լացիր» եւ /կամ 
«Ես հասկանում եմ, թե որքան ցավոտ ու վիրավորական է քեզ հիմա»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular