ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր իրավիճակ՝ Ճվճվ Արոյի որդու՝ երկու ոստիկանի կյանք խլած վթարի գործով

ԻՐԱՎՈՒՆՔ
 

1in.am-ը գրում է․

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Նոր Նորք վարչական շրջանում գտնվող նստավայրում Հարություն Մանուկյանի նախագահությամբ շարունակվեց Ճվճվ Արոյի որդի Սարգիս Վարդանյանի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ 2018 թվականի հունվարի լույս 8-ի գիշերը՝ ժամը 4 -ն անց 40-ի սահմաններում, վարելով իրեն վստահված «BMW-X6» ավտոմեքենան, չունենալով վարորդական իրավունքի վկայական՝ Սարգիս Վարդանյանը երկու ուղևորով երթևեկել է Աբովյան փողոցով՝ Մոսկովյան փողոցի կողմից դեպի Սայաթ-Նովայի պողոտա:

«Տոյոտային» բախվելուց հետո Սարգիս Վարդանյանի մեքենան բախվել է նաև գովազդային վահանակին, վնասել է այն ու կանգ է առել: Սարգիս Վարդանյանը լքել է դեպքի վայրն ու հեռացել է:

Ոստիկանության ծառայողներ Արեգ Դավթյանն ու Խաչիկ Գասպարյանը վթարի հետևանքով մահացել են:

Վթարից որոշ ժամանակ անց «Նաիրի» բ/կ է դիմել 44-ամյա Սուրեն Մ.-ն, հայտնել է, թե մարմնական վնասվածք է ստացել վթարի հետևանքով, քանի որ ինքն է եղել ոստիկանների մահվան ելքով վթարի մասնակից ««BMW-X6» մեքենայի ղեկին:

Կարճ ժամանակ անց պարզվել է, որ քաղաքացին ինքն իր նկատմամբ «սուտ մատնություն» է կատարել՝ Ճվճվ Արոյի որդու կատարած վթարը վերցնելով իր վրա:

Նույն օրը Սարգիս Վարդանյանը ձերբակալվել է:

Սարգիս Վարդանյանի վարած «BMW»-ի մեջ հայտնաբերվել են ռուսական ու հայկական համարանիշեր:

Սարգիս Վարդանյանի խափանման միջոցը կալանավորումն է: Ամբաստանյալ Սարգիս Վարդանյանը վթարի համար իրեն մեղավոր չի ճանաչել: Նա ասել է՝ եթե մեղավոր է, պատրաստ է պատասխանատվության ենթարկվել, սակայն ինքն իրեն մեղավոր չի ճանաչում:

Դեպքի պահին ոստիկանական «Տոյոտայի» ղեկին գտնված ու կարմիր լույսի պայմաններում խաչմերուկ մուտք գործած Արեգ Դավթյանի մասով նախաքննական փուլում քրեական հետապնդումը դադարեցվել է՝ Ա. Դավթյանի մահվան կապակցությամբ:

Նախորդ դատական նիստում դատարանը, կողմերի համաձայնությամբ, ավարտված համարեց գործում առկա փաստաթղթերի և այլ ապացույցների հրապարակումն ու հետազոտումը:

Այս նիստում դատարանն անցավ իրեղեն ապացույցների հետազոտմանը:

Նիստի սկզբում գործի քննությանը ներգրավվեց ամբաստանյալի շահերի ևս մեկ պաշտպան՝ փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը: Այսպիով՝ դատարանը որպես ամբաստանյալի շահերի պաշտպան ներգրավել է արդեն երեք պաշտպանների:

Փաստաբան Ջաղինյանը ի սկզբանե եղել է Սարգիս Վարդանյանի շահերի պաշտպանը, ներկայումս նա դատական նիստերին չի ներկայանում, բայց ամբաստանյալը նրանից չի հրաժարվել, նա մնում է ամբաստանյալի շահերի պաշտպանը:

Իր ուրույն ձեռագրով ամբաստանյալի շահերի պաշտպանությունն իրականցնում է փաստաբան Հ. Մարտիրոսյանը, որ նախկինում դատախազ է եղել ու դատախազական ոճը փորձում է համակցել պաշտպանական գործելաոճին:

Նախորդ նիստերից մեկում ընդվզելով դատական քննության տևականության դեմ՝ ամբաստանյալ Սարգիս Վարդանյանը պահանջեց, որ նիստերն ավելի հաճախակի նշանակվեն: Դատարանն ընդառաջեց ամբաստանյալի պահանջին՝ մեծ ծանրաբեռնվածության պայմաններում հնարավորություններ գտնվեցին մեկ շաբաթում նույնիսկ երկու նիստ նշանակելու:

Արդեն երեք պաշտպան ունենալու պարագայում ամբաստանյալ Սարգիս Վարդանյանը, վերջին նիստերին առավել ակտիվություն ցուցաբերելով ու ոչ միշտ համաձայն լինելով պաշտպանի մարտավարությանը, սկսել է իր պահանջները դնել պաշտպանի առաջ: Պաշտպան Հ. Մարտիրոսյանը ստիպված է լինում ավելի հաճախ կրկնել, թե կաշկանդված է իր պաշտպանյալի դիրքորոշումով ու չի կարող այդ դիրքորոշմանը դեմ գնալ:

Կողմերը դիրքորոշում հայտնեցին քրեական գործում առկա իրեղեն ապացույցներն ու լազերային սկավառակները հետազոտելու ձևաչափը որոշելու վերաբերյալ:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռ. Բալոյանը նախորդ նիստում էր դիրքորոշում հայտնել՝ ասելով, թե չեն վիճարկում, որ տուժողի մեքենան է խաչմերուկ մուտք գործել կարմիր լույսի տակ, ու անհրաժեշտ չեն համարում տեսաձայնագրությունները դատարանում նորից դիտել, վթարված մեքենաներն էլ հատուկ պահպանվող տարածքում զննել. «Կարծում եմ՝ լրացուցիչ ժամանակ վատնելու կարիք չկա…»:

Դատական այս նիստում ամբաստանյալ Սարգիս Վարդանյանը միանշանակ պնդեց, որ իրեղեն ապացույցներն ու լազերային սկավառակները չի ցանկանում դատարանում զննել, թող դրանք համարվեն զննված ու հետազոտված, որպեսզի դրանց վրա ժամանակ չծախսվի:

Ամբաստանյալի շահերի պաշտպան Հ. Մարտիրոսյանը փորձեց մանրամասնել՝ կոնկրետ ո՞ր սկավառակների մասին է խոսքը, բայց հետո ստիպված նշեց, որ միանում է իր պաշտպանյալի դիրքորոշմանը:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռ. Բալոյանը մեկ անգամ ևս պնդեց իր դիրքորոշումը՝ ասելով. «Ինչքան տեսանյութ կա, բոլոր կողմերից երևում է, որ ամբաստանյալը դեպքի պահին խաչմերուկ է մտնում կանաչ լույսի տակ, տուժողը՝ կարմիր լույսի տակ, մենք դա չենք վիճարկում»:

Դատարանը, կողմերի կարծիքները լսելով, իրեղեն ապացույցներն ու լազերային սկավառակները համարեց հետազոտված:

Դատարանը կողմերի հետ քննարկեց վկաներին դատարան հրավիրելու եղանակները:

Դատակոչված է 12 վկա: Կողմերն առաջարկեցին վկաներին առաջիկա նիստին ծանուցել հեռախոսազանգերով, զուգահեռ բոլոր վկաների վերաբերյալ հարցում կատարել ՍԷԿՏ համակարգով՝ ստուգելու համար նրանք Հայաստանո՞ւմ են, թե հատել են ՀՀ պետական սահմանը:

Ամբաստանյալ Սարգիս Վարդանյանը հարցրեց. «Հնարավո՞ր է, որ դատարան չեկող վկաների նախաքննական ցուցմունքները հրապարակվեն»:

Նախագահողը պարզաբանեց, որ վկաների նախաքննական ցուցմունքները հրապարակելու վերաբերյալ քննարկում կարող է լինել, երբ դատարանը սպառի նրանց հարցաքննությունը դատարանում իրականացնելու բոլոր միջոցները:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular