ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դանակահարության դեպք Ոսկեհասկում

ԻՐԱՎՈՒՆՔ
 

Տարբեր մարմնական վնասվածքներով հունիսի 27-ին կեսօրին «Գյումրի» բժշկական կենտրոն   է   տեղափոխվել երկու երիտասարդ: Ինչպես տեղեկացրեց հիվանդանոցի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը, երիտասարդներից մեկին հիվանդանոց են տեղափոխել ձախ բազկի ստորին երրորդականի ծակած կտրած, արյունահոսող վերքով, իսկ մյուսին՝  ձախ գոտկային շրջանում ծակած կտրած վերքով։ Վերջինիս  վիրահատել են: «Առկա  էր երիկամի վնասում: Վիրահատությունն արդեն ավարտվել է: Տղայի վիճակ կայուն է, արյունահոսությունը  դադարեցվել է: Տղան արդեն վերակենդանացման բաժանմունքում է»,-նշեց   Արմեն Խաչատրյանը:

Մեղայականով արդեն իրավապահ մարմիններին է հանձնվել նույն գյուղի մի երիտասարդ: «Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 112 հոդվածի հատկանիշներով: Արդեն կա անձ, ով մեղայականով ներկայացել է ոստիկանություն և  քննիչի մոտ տվել է խոստովանական ցուցմունք: Կատարվում է նախաքննություն»,-նշեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը:

Դեպքը տեղի է ունեցել  Ոսկեհասկ համայնքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular