ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Դե սա՛տկի, համբալ…». վարպետ Սուրիկը ավտոտնակում կտրել է գործընկերոջ վիզը

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ ընթանում է Սուրիկ Հարեյանի գործի դատական քննությունը:

Սուրիկ Հարեյանը մեղադրվում է սպանության փորձ կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի մարտի 24-ին գործատուի տանը վերանորոգման աշխատանքներ կատարելուց հետո, գտնվելով գործատուի ավտոտնակում, Սուրիկ Հարեյանը «սպանելու դիտավորությամբ աշխատանքային դանակով՝ «ռեզակով» հարվածել է գործընկերոջ՝ Ռաֆֆի Հարությունյանի կենսական կարևոր նշանակություն ունեցող՝ պարանոցի ձախ հատվածին, նրան թողել է անօգնական վիճակում ու հեռացել է»:

Ամբաստանյալ Սուրիկ Հարեյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում: Նա չի ընդունում, որ Ռաֆֆիին սպանելու դիտավորությամբ է հարվածել, բայց ընդունում է, որ ինքն է նրա առողջությանը ծանր վնաս հասցրել:
Դատարանը հարցաքննում է գործով վկաներին:

Հարցաքննվեց ամբաստանյալի և տուժողի գործատու երիտասարդը: Սուրիկ Հարեյանն ու Ռաֆֆի Հարությունյանը վկա Սարգսյանի՝ Կոմիտասի պողոտայում գտնվող տան դրսի պատը ջերմամեկուսացնելու աշխատանք են կատարել: Վկան հայտնեց, որ ինքը պայմանավորվել է աշխատանքի համար վճարել 125 հազար դրամ: 100 հազար դրամը տվել է Սուրիկ Հարեյանին, մնում էր, որ աշխատանքն ավարտելուց հետո վճարեր 25 հազար դրամը:

Վկան նշեց, որ ինքը տեղյակ չէ՝ ամբաստանյալի և տուժողի միջև գումարային տարաձայնություններ եղե՞լ են, թե՞ ոչ: Ինքը պայմանավորվել էր Սուրիկի հետ: Ռաֆֆիին Սուրիկն է բերել իր հետ աշխատելու: Վկան պայմանավորված գումարը տվել է Սուրիկին՝ չհետաքրքրվելով՝ այդ գումարից ում ինչքան է հասնելու:

Վկան Սուրիկին ճանաչել է իր տանը գործ անելու հետ կապված՝ մոտ տասն օր: Սուրիկի հետ պայմանավորվել է՝ աներոջ խորհրդով:

Տանը աշխատող վարպետներին գործատուն խմած չի տեսել, գործատուի տատիկը, որ կերակրում էր արհեստավորներին, նրանց խմիչք չի տվել:
Դեպքի օրը վկան տուն է գնացել, տատիկն ասել է, թե արհեստավորները ավտոտնակում է: Վկան գնացել է, որ նրանց կանչի՝ հաց ուտելու: Գնացել ու տեսել է, որ Ռաֆֆիի պարանոցը վնասված է, նա ուժեղ արյունահոսում է: Ռաֆֆին հագի շորը դրել էր վերքի վրա, բայց արյունը չէր կտրվում:

Վկան գնացել է տուն, տատիկից սրբիչ է ուզել, բերել ու կապել է Ռաֆֆիի վերքը: Առաջարկել է շտապօգնություն հրավիրել, բայց Ռաֆֆին հրաժարվել է, ասել է, որ ուզում է գնալ տուն: Վկան Ռաֆֆիին տաքսի է նստեցրել ու ճանապարհել:
Դատարանի հարցին ի պատասխան՝ վկան ենթադրեց, որ երկու արհեստավորների վեճը, իր կարծիքով՝ կարող էր գումարի համար լինել. «Ուրիշ ի՞նչ պատճառ…»:
Վկա Մարիամը ճանաչում էր և՛ տուժողին, և՛ ամբաստանյալին. «Մալաթիայից եմ ճանաչում»,- ասաց նա:

Տուժող Ռաֆֆին, ըստ վկայի, Մալաթիայում փոքրիկ կրպակ է աշխատեցնում: Կրպակում աշխատում է Ռաֆֆիի կինը: Վաճառում են սուրճ, «ջրեղեն»:
Ամբաստանյալ Սուրիկը Մալաթիայի այդ տաղավարներում լինում է, տուժողը այդպես է նրան ճանաչում:

Դեպքի օրը տուժողի կրպակում աշխատել է վկան՝ տուժողի կինը հիվանդ է եղել, խնդրել է, որ մի քանի օր Մարիամն աշխատի կրպակում:

«Ժամը 19-ը կլիներ: Կրպակի դուռը ծածկած էր, ես հեռուստացույց էի նայում: Դուռը բացվեց, Սուրիկը ներս մտավ: Խմիչքի սուր հոտ էր փչում, նա ահավոր խմած էր: Ձեռքին լեզվի կար, որի սուր ծայրը առաջ էր պարզել, մնացած մասը ձեռքի ափի մեջ էր: Լանցետի նման բան էր: Նա ասաց. «Այ սրանով Ռաֆոյի վիզը կտրել եմ»: Ասաց ու թողեց, օրորվելով հեռացավ: Ես շատ էի վախեցել՝ նախ՝ խմած էր, հետո՝ ձեռքին լեզվի կար ու ասում էր, թե դրանով վիզ է կտրել: Նրա գնալուց հետո կրպակի դուռը փակեցի ու անմիջապես զանգեցի Ռաֆոյի կնոջը: Նա ասաց, որ ինքը հետո կզանգի: Հետո ինձ զանգեց Ռաֆոն…»:

Դատարանում հրապարակվեց վկա Ս. Կարապետյանի ցուցմունքը: Նա ամբաստանյալի ու տուժողի գործատուի աներն է, նրա խորհրդով էր գործատուն աշխատանք տվել Սուրիկին:
Ըստ վկա Կարապետյանի՝ երբ ինքն իմացել է արհեստավորների միջև տեղի ունեցածի մասին, զանգել է Սուրիկին ու հարցրել է, թե ինչո՞ւ է նման բան արել: Սուրիկը պատասխանել է, թե Ռաֆոն իրեն ծնող է հայհոյել…

Տուժողի պարանոցի ձախ հատվածում ընդգծված երևում է վնասվածքի սպին: Վերքը ունեցել է 8 սմ երկարություն, 3 սմ խորություն, կտրվել են կարևոր անոթներ ու մկաններ, սուր արյունահոսություն է եղել, տուժողի կյանքին վտանգ է սպառնացել:

Տուժողը մեր զրույցի ժամանակ ասաց, թե ինքը չի հայհոյել, իր և Սուրիկի միջև գումարային խնդիրներ չեն եղել: Գործատուն այդ օրը 80 հազար դրամ է տվել, 40 հազարը Սուրիկն է գրպանը դրել, 40 հազարը՝ ինքը: Սուրիկը շատ խմած էր դեպքի պահին: Ինքը ավտոտնակում կռացած՝ գործիքներն էր հավաքում: Սուրիկին ասել է. «Էս մարդկանց գործը էսօր պիտի վերջացնենք, ո՞ւր ես ձեռներդ ջեբերդ դրած գնում»:

Սուրիկը երևի այս խոսքերից է զայրացել՝ ըստ տուժողի: Նա արագ մոտեցել է իրեն: Ինքը սկզբում չի հասկացել, որ Սուրիկը ռեզակով կտրել է պարանոցը, իրեն թվացել է, թե ձեռքով է հարվածել: Սուրիկն իր պարանոցը կտրել ու ասել է.

«Դե սա՛տկի, հա՛մբալ, ես քու…»: Ասել ու հեռացել է: Ինքը փորձել է նրան հետապնդել, բայց չի կարողացել:
Տուժողն ասաց, թե հասկանալով, որ պարանոցը կտրված է, հագի շորը հանել, թրջել է ու ամուր դրել է կտրված տեղին: Իր բախտը բերել է, որ արյունը մակարդվել է, թե չէ չէր փրկվի… Հետո եկել է գործատու երիտասարդը, սրբիչ է բերել, իրեն ուղեկցել ու նստեցրել է տաքսի: Ինքը սկզբում նույնիսկ չի ցանկացել հիվանդանոց գնալ: Տուն է գնացել, բայց զգացել է, որ աստիճանաբար թուլանում է: Բուժքույր դուստրը նայել է վերքն ու ասել է, որ պետք է շտապ հիվանդանոց գնալ, այլապես չի փրկվի…

Տուժողն ասաց, թե բուժման ծախսեր է կատարել, մինչև հիմա էլ դեղեր է խմում, որ նյարդերը կարգի բերի, ամբաստանյալը իր կրած վնասները չի հատուցել. «Ի՞նչ ունի որ, սեփական ոչ մի բան չունի…»:

Նյութի աղբյուր` 1in.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular