Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

«Դե սա՛տկի, համբալ…». վարպետ Սուրիկը ավտոտնակում կտրել է գործընկերոջ վիզը

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ ընթանում է Սուրիկ Հարեյանի գործի դատական քննությունը:

Սուրիկ Հարեյանը մեղադրվում է սպանության փորձ կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի մարտի 24-ին գործատուի տանը վերանորոգման աշխատանքներ կատարելուց հետո, գտնվելով գործատուի ավտոտնակում, Սուրիկ Հարեյանը «սպանելու դիտավորությամբ աշխատանքային դանակով՝ «ռեզակով» հարվածել է գործընկերոջ՝ Ռաֆֆի Հարությունյանի կենսական կարևոր նշանակություն ունեցող՝ պարանոցի ձախ հատվածին, նրան թողել է անօգնական վիճակում ու հեռացել է»:

Ամբաստանյալ Սուրիկ Հարեյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում: Նա չի ընդունում, որ Ռաֆֆիին սպանելու դիտավորությամբ է հարվածել, բայց ընդունում է, որ ինքն է նրա առողջությանը ծանր վնաս հասցրել:
Դատարանը հարցաքննում է գործով վկաներին:

Հարցաքննվեց ամբաստանյալի և տուժողի գործատու երիտասարդը: Սուրիկ Հարեյանն ու Ռաֆֆի Հարությունյանը վկա Սարգսյանի՝ Կոմիտասի պողոտայում գտնվող տան դրսի պատը ջերմամեկուսացնելու աշխատանք են կատարել: Վկան հայտնեց, որ ինքը պայմանավորվել է աշխատանքի համար վճարել 125 հազար դրամ: 100 հազար դրամը տվել է Սուրիկ Հարեյանին, մնում էր, որ աշխատանքն ավարտելուց հետո վճարեր 25 հազար դրամը:

Վկան նշեց, որ ինքը տեղյակ չէ՝ ամբաստանյալի և տուժողի միջև գումարային տարաձայնություններ եղե՞լ են, թե՞ ոչ: Ինքը պայմանավորվել էր Սուրիկի հետ: Ռաֆֆիին Սուրիկն է բերել իր հետ աշխատելու: Վկան պայմանավորված գումարը տվել է Սուրիկին՝ չհետաքրքրվելով՝ այդ գումարից ում ինչքան է հասնելու:

Վկան Սուրիկին ճանաչել է իր տանը գործ անելու հետ կապված՝ մոտ տասն օր: Սուրիկի հետ պայմանավորվել է՝ աներոջ խորհրդով:

Տանը աշխատող վարպետներին գործատուն խմած չի տեսել, գործատուի տատիկը, որ կերակրում էր արհեստավորներին, նրանց խմիչք չի տվել:
Դեպքի օրը վկան տուն է գնացել, տատիկն ասել է, թե արհեստավորները ավտոտնակում է: Վկան գնացել է, որ նրանց կանչի՝ հաց ուտելու: Գնացել ու տեսել է, որ Ռաֆֆիի պարանոցը վնասված է, նա ուժեղ արյունահոսում է: Ռաֆֆին հագի շորը դրել էր վերքի վրա, բայց արյունը չէր կտրվում:

Վկան գնացել է տուն, տատիկից սրբիչ է ուզել, բերել ու կապել է Ռաֆֆիի վերքը: Առաջարկել է շտապօգնություն հրավիրել, բայց Ռաֆֆին հրաժարվել է, ասել է, որ ուզում է գնալ տուն: Վկան Ռաֆֆիին տաքսի է նստեցրել ու ճանապարհել:
Դատարանի հարցին ի պատասխան՝ վկան ենթադրեց, որ երկու արհեստավորների վեճը, իր կարծիքով՝ կարող էր գումարի համար լինել. «Ուրիշ ի՞նչ պատճառ…»:
Վկա Մարիամը ճանաչում էր և՛ տուժողին, և՛ ամբաստանյալին. «Մալաթիայից եմ ճանաչում»,- ասաց նա:

Տուժող Ռաֆֆին, ըստ վկայի, Մալաթիայում փոքրիկ կրպակ է աշխատեցնում: Կրպակում աշխատում է Ռաֆֆիի կինը: Վաճառում են սուրճ, «ջրեղեն»:
Ամբաստանյալ Սուրիկը Մալաթիայի այդ տաղավարներում լինում է, տուժողը այդպես է նրան ճանաչում:

Դեպքի օրը տուժողի կրպակում աշխատել է վկան՝ տուժողի կինը հիվանդ է եղել, խնդրել է, որ մի քանի օր Մարիամն աշխատի կրպակում:

«Ժամը 19-ը կլիներ: Կրպակի դուռը ծածկած էր, ես հեռուստացույց էի նայում: Դուռը բացվեց, Սուրիկը ներս մտավ: Խմիչքի սուր հոտ էր փչում, նա ահավոր խմած էր: Ձեռքին լեզվի կար, որի սուր ծայրը առաջ էր պարզել, մնացած մասը ձեռքի ափի մեջ էր: Լանցետի նման բան էր: Նա ասաց. «Այ սրանով Ռաֆոյի վիզը կտրել եմ»: Ասաց ու թողեց, օրորվելով հեռացավ: Ես շատ էի վախեցել՝ նախ՝ խմած էր, հետո՝ ձեռքին լեզվի կար ու ասում էր, թե դրանով վիզ է կտրել: Նրա գնալուց հետո կրպակի դուռը փակեցի ու անմիջապես զանգեցի Ռաֆոյի կնոջը: Նա ասաց, որ ինքը հետո կզանգի: Հետո ինձ զանգեց Ռաֆոն…»:

Դատարանում հրապարակվեց վկա Ս. Կարապետյանի ցուցմունքը: Նա ամբաստանյալի ու տուժողի գործատուի աներն է, նրա խորհրդով էր գործատուն աշխատանք տվել Սուրիկին:
Ըստ վկա Կարապետյանի՝ երբ ինքն իմացել է արհեստավորների միջև տեղի ունեցածի մասին, զանգել է Սուրիկին ու հարցրել է, թե ինչո՞ւ է նման բան արել: Սուրիկը պատասխանել է, թե Ռաֆոն իրեն ծնող է հայհոյել…

Տուժողի պարանոցի ձախ հատվածում ընդգծված երևում է վնասվածքի սպին: Վերքը ունեցել է 8 սմ երկարություն, 3 սմ խորություն, կտրվել են կարևոր անոթներ ու մկաններ, սուր արյունահոսություն է եղել, տուժողի կյանքին վտանգ է սպառնացել:

Տուժողը մեր զրույցի ժամանակ ասաց, թե ինքը չի հայհոյել, իր և Սուրիկի միջև գումարային խնդիրներ չեն եղել: Գործատուն այդ օրը 80 հազար դրամ է տվել, 40 հազարը Սուրիկն է գրպանը դրել, 40 հազարը՝ ինքը: Սուրիկը շատ խմած էր դեպքի պահին: Ինքը ավտոտնակում կռացած՝ գործիքներն էր հավաքում: Սուրիկին ասել է. «Էս մարդկանց գործը էսօր պիտի վերջացնենք, ո՞ւր ես ձեռներդ ջեբերդ դրած գնում»:

Սուրիկը երևի այս խոսքերից է զայրացել՝ ըստ տուժողի: Նա արագ մոտեցել է իրեն: Ինքը սկզբում չի հասկացել, որ Սուրիկը ռեզակով կտրել է պարանոցը, իրեն թվացել է, թե ձեռքով է հարվածել: Սուրիկն իր պարանոցը կտրել ու ասել է.

«Դե սա՛տկի, հա՛մբալ, ես քու…»: Ասել ու հեռացել է: Ինքը փորձել է նրան հետապնդել, բայց չի կարողացել:
Տուժողն ասաց, թե հասկանալով, որ պարանոցը կտրված է, հագի շորը հանել, թրջել է ու ամուր դրել է կտրված տեղին: Իր բախտը բերել է, որ արյունը մակարդվել է, թե չէ չէր փրկվի… Հետո եկել է գործատու երիտասարդը, սրբիչ է բերել, իրեն ուղեկցել ու նստեցրել է տաքսի: Ինքը սկզբում նույնիսկ չի ցանկացել հիվանդանոց գնալ: Տուն է գնացել, բայց զգացել է, որ աստիճանաբար թուլանում է: Բուժքույր դուստրը նայել է վերքն ու ասել է, որ պետք է շտապ հիվանդանոց գնալ, այլապես չի փրկվի…

Տուժողն ասաց, թե բուժման ծախսեր է կատարել, մինչև հիմա էլ դեղեր է խմում, որ նյարդերը կարգի բերի, ամբաստանյալը իր կրած վնասները չի հատուցել. «Ի՞նչ ունի որ, սեփական ոչ մի բան չունի…»:

Նյութի աղբյուր` 1in.am

Դեմոկրատները մտադիր են Թրամփի վեց նախարարների կանչել Կոնգրեսի լսումներինԳերմանիայում հայտնաբերվել է մ.թ.ա. IX դարի հազվագյուտ բրոնզե սուր. BildԱՄՆ–ն և Իսրայելը կփորձեն կրկին անկարգություններ կազմակերպել Իրանում․ ԻՀՊԿԱԷՄԳ-ն չի կարող պահանջել մուտք դեպի հարձակման ենթարկված իրանական միջուկային օբյեկտներ. ԷսլամինԻրանը հայտարարել է բոլոր 14 հարևան երկրների հետ սահմանների անվտանգության մասինԲրյանսկի մարզում ուկրաինական ԱԹՍ-ն հարվածել է Մոսկվա–Կլիմովո ուղևորատար գնացքին` տուժածներ չկանԶելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի հինգ շրջանների էներգետիկ օբյեկտների վրաԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների մասնակցության տվյալները՝ 12 համայնքումՌուսաստանն ընդունել է վառելիքի պակասը և նախատեսում է ավելացնել ներմուծումըԹրամփի ընտանիքի կրիպտոնախագիծը ճգնաժամի է բախվել․ թոքենը կորցրել է արժեքի 94%-ըԺամը 14:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցությունըՊակիստանը լրացուցիչ զորքեր է ուղարկել Սաուդյան Արաբիա՝ հութիների հարձակումների պատճառովԶելենսկին հայտարարել է ռազմաճակատի ներկայիս գծի երկայնքով կրակը դադարեցնելու Ուկրաինայի պատրաստակամության մասինՄիջերկրական ծովի շրջաններից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում են տեղումներ. Գագիկ ՍուրենյանՏԻՄ ընտրություններում ժամը 11։00-ի դրությամբ մասնակցության ցուցանիշները՝ ըստ համայնքներիՏավուշի մարզի Բերդ համայնքում գործարկվելու է էլեկտրաշչակԱրման Ծառուկյանը 45 վայրկյանում հաղթել է UFC-ի նախկին չեմպիոնինՆոյեմբերյանում ժամը 11:00-ի դրությամբ քվեարկել է 3,100 ընտրողՄոսկվայի ուղղությամբ 542 ուկրաինական ԱԹՍ է արձակվել, 105-ը ոչնչացվել է մայրաքաղաքի մատույցներում. ՍոբյանինԱմերիկացի պատմաբանը քննադատել է ՓաշինյանինՆոր Զելանդիայի ափերի մոտ 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելWP. Իրանն օգտագործել է Starlink-ը ԱՄՆ-ի դեմ ռազմական գործողությունների համարԵվրոպան 2027 թվականին ևս կշարունակի ֆինանսավորել ՈւկրաինայինԱմերիկյան անօդաչուն հարվածել է Իրանի Սիրիքի մոտ գտնվող ձկնորսական նավակին․ մեկ մարդ անհետ կորել էՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. Լարսը բաց էՄոսկվայի տարածաշրջանի ուղղությամբ արձակվել է 542 անօդաչու թռչող սարքԵրևանում՝ «Արմենիա» բժշկական կենտրոնի հարևանությամբ, բшխվել են «Opel Vectra»-ն և «Chevrolet Volt»-ը․ կան վիրավnրներԱրդյո՞ք Ռուսաստանի համար սպառնալիք է «Թրամփի ճանապարհը»Մաքսիմ Գրիգորիև. «ՀԱՊԿ-ի հետագա ամրապնդում և Հայաստանի ձայնի իրավունքից զրկում»Հայաստանին սևծովյան ճյուղով ինտեգրում են Միջին միջանցքին«Բելինգհեմ»-ը հեռացվել է սիմուլյացիայի համար, «Ռեալ»-ը՝ պարտվել «Ալավես»-ինՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանովՈւիթքոֆը ԱՄՆ Սենատում Ուկրաինայի հարցով փակ ճեպազրույց կանցկացնիՀայաստանի 12 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են. պատմության այս օրը (Նոյեմբերի 29)Այսօր Սուրբ առաքյալներ Ս. Թադեոսի և Ս. Բարդուղիմեոսի հիշատակության օրն էՎթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՁյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել էՀայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Ուրարտուն» պարտվեց «Շիրակին»Բախվել են «Nissan»-ը և «Howo» բեռնատարը․ վերջինը հայտնվել գերեզմանատանը, կոտրել մի քանի շիրմաքարԴավիթ Չալոյանը դուրս է եկել WORLD BOXING-ի Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչԼեհաստանը տասներորդ անգամ երկարաձգել է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտու գործողության ժամկետըՊարածանրամարտի աշխարհի առաջնությունում Աննա Խաչատրյանը նվաճել է ոսկե մեդալՔանի՞ օր կաշխատենք հաջորդ տարի․ ոչ աշխատանքային օրերը 2027 թվականին6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԿամչատկայումՈ՞վ էր Արտաշատում հրկիզել Տոյոտա-Քմերին. Կան ձերբակալվածներՀայտնի է, թե որ դեպքում Ռոնալդուն հրաժեշտի խաղ կանցկացնի Պորտուգալիայի հավաքականումԻսպանիան գնում է ընտրությունների․ ձախակողմյան կառավարությունը կարող է փոխարինվել աջակողմյանովՀորմուզի նեղուցը մնում է Իրանի օպերատիվ վերահսկողության ներքո․ ԻՀՊԿ ռազմածովային ուժեր
Ամենադիտված