ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արմավիրցի 24-ամյա տաքսիստը մեքենայի մեջ պարբերաբար սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա աղջկա հետ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Խալաթյանի նախագահությամբ ավարտվել է Անդրանիկ Գ.-ի գործի դատական քննությունը:

Հանցավոր արարքների կատարման պահին Անդրանիկը 24 տարեկան էր: Նա մեղադրվում է ակնհայտ անչափահաս՝ 2001 թվականի մայիսի 25-ին ծնված, 14-ը նոր բոլորած Արևիկի (անունը փոխված է) հետ 7 դրվագով ոչ ավանդական եղանակով սեռական հարաբերություն ունենալու համար:

Անդրանիկը տաքսի է վարել, նաև՝ մասնավոր հողագործական սեզոնային աշխատանքներ է կատարել:

Մասնավորապես՝ 2015 թվականի գարնանը հողագործական աշխատանքներ է կատարել Արմավիրի մարզի գյուղերից մեկի դաշտերում:

Այնտեղ աշխատել է նաև տուժող Արևիկի մայրը: Մի օր վերջինս իր հետ դաշտում աշխատելու է տարել անչափահաս դստերը՝ Արևիկին: Անդրանիկը ծանոթացել է Արևիկի հետ, իմացել է, որ 14 տարեկան է, համակրել է նրան:

Հետագայում Անդրանիկը ծանոթի միջոցով ճշտել է Արևիկի հեռախոսի համարը, սկսել է զանգել նրան: Աղջիկը շփվել է Անդրանիկի հետ: Սկսել են հանդիպել:

Հերթական հանդիպման ժամանակ՝ 2015 թվականի աշնանը, Անդրանիկն առաջարկել է, որ սեռական հարաբերություն ունենան: Աղջիկն ասել է, թե ինքը կույս է, չէր ցանկանա զրկվել կուսությունից: Անդրանիկն առաջարկել է «այլընտրանքային տարբերակ»:

Եվ նա փոխադարձ համաձայնությամբ 14 տարեկան աղջկա հետ սեռական հարաբերություն է ունեցել իր առաջարկած եղանակով:

Դրանից հետո Անդրանիկն ու անչափահաս աղջիկը հերթական հանդիպումներից առնվազն վեց հանդիպման ժամանակ նույն եղանակով սեռական հարաբերություն են ունեցել:

Հանդիպումների վայր կարող էր լինել Անդրանիկի վարած մեքենան, որը կարող էին կայանել, ասենք, դպրոցից մոտ 50 մետր հեռավորության վրա… Արևիկի տանը նույնպես նման հանդիպում տեղի է ունեցել:

Վերջին անգամ Անդրանիկն անչափահաս աղջկա հետ սեռական հարաբերություն է ունեցել, ըստ դատական ակտի, 2016 թվականի փետրվարի 15-ից 20-ն ընկած ժամանակահատվածում:

Անդրանիկ Գ.-ն իրեն մեղավոր է ճանաչել մեղսագրված արարքի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով: Ամբաստանյալի միջնորդությամբ գործը քննվել է արագացված կարգով:

Դատարանը հաշվի առել, որ ամբաստանյալն ընդունել է մեղքը, զղջացել է, բնակվում է տուժող աղջկա հետ համատեղ:

Անդրանիկ Գ.-ն մեղավոր է ճանաչվել մեղսագրված արարքի համար, դատապարտվել է 4 տարի ազատազրկման, նրա նկատմամբ կիրառվել է պայմանական դատապարտություն, և սահմանվել է 3 տարի փորձաշրջան:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular