Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արմավիրցի 24-ամյա տաքսիստը մեքենայի մեջ պարբերաբար սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա աղջկա հետ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Խալաթյանի նախագահությամբ ավարտվել է Անդրանիկ Գ.-ի գործի դատական քննությունը:

Հանցավոր արարքների կատարման պահին Անդրանիկը 24 տարեկան էր: Նա մեղադրվում է ակնհայտ անչափահաս՝ 2001 թվականի մայիսի 25-ին ծնված, 14-ը նոր բոլորած Արևիկի (անունը փոխված է) հետ 7 դրվագով ոչ ավանդական եղանակով սեռական հարաբերություն ունենալու համար:

Անդրանիկը տաքսի է վարել, նաև՝ մասնավոր հողագործական սեզոնային աշխատանքներ է կատարել:

Մասնավորապես՝ 2015 թվականի գարնանը հողագործական աշխատանքներ է կատարել Արմավիրի մարզի գյուղերից մեկի դաշտերում:

Այնտեղ աշխատել է նաև տուժող Արևիկի մայրը: Մի օր վերջինս իր հետ դաշտում աշխատելու է տարել անչափահաս դստերը՝ Արևիկին: Անդրանիկը ծանոթացել է Արևիկի հետ, իմացել է, որ 14 տարեկան է, համակրել է նրան:

Հետագայում Անդրանիկը ծանոթի միջոցով ճշտել է Արևիկի հեռախոսի համարը, սկսել է զանգել նրան: Աղջիկը շփվել է Անդրանիկի հետ: Սկսել են հանդիպել:

Հերթական հանդիպման ժամանակ՝ 2015 թվականի աշնանը, Անդրանիկն առաջարկել է, որ սեռական հարաբերություն ունենան: Աղջիկն ասել է, թե ինքը կույս է, չէր ցանկանա զրկվել կուսությունից: Անդրանիկն առաջարկել է «այլընտրանքային տարբերակ»:

Եվ նա փոխադարձ համաձայնությամբ 14 տարեկան աղջկա հետ սեռական հարաբերություն է ունեցել իր առաջարկած եղանակով:

Դրանից հետո Անդրանիկն ու անչափահաս աղջիկը հերթական հանդիպումներից առնվազն վեց հանդիպման ժամանակ նույն եղանակով սեռական հարաբերություն են ունեցել:

Հանդիպումների վայր կարող էր լինել Անդրանիկի վարած մեքենան, որը կարող էին կայանել, ասենք, դպրոցից մոտ 50 մետր հեռավորության վրա… Արևիկի տանը նույնպես նման հանդիպում տեղի է ունեցել:

Վերջին անգամ Անդրանիկն անչափահաս աղջկա հետ սեռական հարաբերություն է ունեցել, ըստ դատական ակտի, 2016 թվականի փետրվարի 15-ից 20-ն ընկած ժամանակահատվածում:

Անդրանիկ Գ.-ն իրեն մեղավոր է ճանաչել մեղսագրված արարքի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով: Ամբաստանյալի միջնորդությամբ գործը քննվել է արագացված կարգով:

Դատարանը հաշվի առել, որ ամբաստանյալն ընդունել է մեղքը, զղջացել է, բնակվում է տուժող աղջկա հետ համատեղ:

Անդրանիկ Գ.-ն մեղավոր է ճանաչվել մեղսագրված արարքի համար, դատապարտվել է 4 տարի ազատազրկման, նրա նկատմամբ կիրառվել է պայմանական դատապարտություն, և սահմանվել է 3 տարի փորձաշրջան:

Իրանի ԱԳ նախարարը հարևան մահմեդական երկրներին «իսկական եղբայրության» կոչ է արել 68 տարեկանում կյանքից հեռացել է Լիոնել Մեսսիի հայրը ՀՕՊ-ն առավոտյան խnցել է 83 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը». Մխիթար Հայրապետյան Որ հարցնես՝ կասեն՝ եթե խոսենք, սահմանին խաղաղություն չի լինի, պшտերազմ կuադրենք և այլ հիմարnւթյուններ․ Տիգրան Աբրահամյան «Քաղաքագետ Աթաև. Փաշինյանը ընդդիմության առաջնորդներին համարում է անձնական թշնամիներ» Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են խոտ տեղափոխող «ԳԱԶ 53» և «Opel»․ Shamshyan Ալիեւն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 15 վագոն ցորեն և 10 վագոն քարածուխ Փորձագետ Խալաթյան. Հայաստանի դուրս գալը ԵԱՏՄ-ից չի կարող հանգեցնել միության փլուզմանը Հայկական կոնյակի և գինու վաճառքի անկումՊատմական ամնեզիա. Ինչո՞ւ է Հայաստանը կրկին վստահում Եվրոպային և մերժում Ռուսաստանին Փաշինյան․ «TRIPP-ը կօգնի, որ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց ընկալեն որպես ճանապարհ, ոչ թե խոչընդոտ» Տեղի է ունեցել Գառնիի ճակատամարտը. պատմության այս օրը (8 օգոստոս)Սև ծովից մոտենում է ցիկլոն, որը կբերի զովություն և խոնավություն․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ) «Հրապարակ». Որքան գումար են վաստակում կին նախարարներն ու նրանց ամուսիններըՀաջորդը զինվորականներն են. «Հրապարակ» Ռուսաստանը խմբային հարվածներ է հասցրել Ուկրաինային Մահացել է 26-ամյա հայտնի տիկտոկերը (լուսանկար) Կցանկանայի հաղթել Չեմպիոնների լիգան․ Հենրիխ Մխիթարյան Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելուՀայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարումԱՄՆ Սենատը մեծամասնությամբ ընդունել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման օրինագիծըԵրգչուհի Բեյոնսեն ​​4 դատական հայց է ներկայացրել ԹուրքիայումԵրևանյան լճում իրականացվել են մաքրման աշխատանքներԻտալական Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխըՊայթյուն՝ Իրանում․ հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին«Ռեալը» հայտարարել է Դիոմանդեի տրանսֆերի մասինՎանաձորում բшխվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-նՄասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համարԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍտեփանավանում ռուս կին է փորձել ինքնասպան լինելԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծըՓրկարարները հայտանաբերել են մոլորված զբոսաշրջիկներինՍարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենաՀայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի հավաքականըԱԱԾ-ն զեկույց է ներկայացրելԹրամփը ասել է, որ հանրապետականները կարող են պարտվել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններումԹուրքական ապրանքանիշը դադարեցնում է գործունեությունը ՌուսաստանումԴանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել էՍև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա Բելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Հայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում Բրյանսկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել․ ՌԴ Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր ազգային ընտրանի է գլխավորել Պայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը «Նոա»-ն ունի երկրպագուների աջակցության կարիքը Շվեյցարիայում Գայի պողոտայում բախվել են «Kia»-ն և «Hongqi»-ն. «Kia»-ն կողաշրջվել է, վարորդը՝ մահшցել
Ամենադիտված