ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք կրկեսի վերածելու հայրենիք ունե՞նք

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գևորգ Բաբայանը որևէ հիմք չի տեսնում իր տեղակալ Արամ Մանուկյանի աշխատանքից հեռացման համար: Նա նաև նշել է, որ Մանուկյանի հետ չի քննարկել նրա ֆեյսբուքյան վարքագիծը: Մանուկյանը, հիշեցնենք, հերթական աղմկահարույց գրառումներն էր արել իր ֆեյսբուքյան էջում, ապա արգելափակել այն։ Այս անգամ Մանուկյանն ակնհայտ հակակրանք է ցուցաբերել ՊՎԾ-ի հանդեպ, սպառնացել ԱԱԾ-ին, ընդհուպ՝ կասկածի տակ է դրել հեղափոխության իրական լինելը: «Տպավորություն ա, որ սա իշխանատվություն էր՝ վլաստը տալիս ենք, բայց մեզ ձեռ չտաք»,- գրել էր նա։
 
Եթե այդ դեպքը լիներ եզակի՝ գուցե նույնիսկ չկենտրոնանայինք հարցի վրա. ո՞ւմ հետ չի պատահում: Չնայած, մի քանի ամսվա մեջ երկրորդ նմանատիպ դեպքը, իհարկե, խոսում է պաշտոնյայի՝ սխալ դիրքում լինելու մասին: Ընդհանրապես, տպավորություն է, որ նոր քաղաքական թիմում հեռակա մրցակցություն է՝ ո՞ւմ խայտառակվելը ավելի մեծ հանրային հնչեղություն կունենա և ո՞վ կլինի թիվ մեկ խեղկատակը: Երեկ էլ Մանուկյանին այս առումով ձեռնոց նետեց ֆիկտիվ հանրապետական, սրտով ՔՊ-ական Գևորգ Պապոյանը:
 
Ընթերցողները շատ լավ հիշում են, թե ինչպես ձմռան ամիսներին, երբ Լարսը, ավանդույթի համաձայն, փակ էր՝ Փաշինյանի թիմակից, տրանսպորտի երիտասարդ փոխնախարարը լուծում գտնելու փոխարեն տերունական աղոթքն աղավաղում, այնուհետև ներողություն խնդրում: Փաշինյանի մեկ այլ թիմակից՝ պատգամավոր Մարիա Կարապետյանը ևս արդեն հասցրել է փայլել, սակայն ոչ իր բուռն օրենսդիր գործունեությամբ, ինչպես կարող էին միամտորեն ենթադրել, այլ տրանսգենդերին ԱԺ ամբիոն հրավիրելով: Հասկանալով հանրային ռեզոնանսը, օրիորդը փորձեց հյուրընկալության մեղքը բարդել ուրիշների վրա, սակայն ապարդյուն:
 
«Իմ Քքայլի» մյուս պատգմավորը՝ Սոֆյա Հովսեփյանը իր հարցազրույցներում միայն ժողովրդի անունից է խոսում: Օրինակ, հարցին, թե կո՞ղմ է, որ տրանսգենդերին ԱԺ հրավիրելու հարցը քննարկվի էթիկայի հանձնաժողովում, պատգամավորը պատասխանում է. եթե ժողովուրդը համարում է, որ պետք է քննարկվի, ուրեմն պետք է։ Իսկ թե ինչպես է պարզվելու ժողովրդի կարծիքն այս հարցում՝ հանրաքվեո՞վ, սոցհարցումներո՞վ և այլն՝ պատգամավորը չի պարզաբանում: Եթե այդ մասին էլ խոսեր, կստացվեր 60-ականների իտալական կատակերգություն:
 
Վերջին դրվագներից մեկի հերոսն էլ Վայոց Ձորի երիտասարդ փոխմարզպետ Տոնոյան Ռազմիկն  էր, ով ապրում է «աշխարհն իմն է» սկզբունքով և տարրական էթիկայի կանոններին անգամ չի տիրապետում՝ նվաստացնելով շարքային քաղաքացիներին: Վերադասի պահվածքը, ինչպես ասում են՝ վարակիչ է:
 
Այսքանից հետո ընդամենը մեկ տրամաբանական հարց է առաջանում՝ մենք կրկեսի վերածելու հայրենիք ունե՞նք...
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular