ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կիրառելով վրացական կողմի կուտակած փորձը, կխուսափենք տնտեսության համար ճակատագրական սխալներից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Զավեն Նավասարդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Յուրաքանչյուր երկրի տնտեսության զարգացման գրավականն է կիրառել այլ երկրների փորձը՝ այս կամ այն ոլորտում տեղի ունեցող փոփոխությունները վերահսկելու, նախապես փոփոխությունների հետևանքը կանխատեսելու համար։ Այս համատեքստում, պետք է ցավով արձանագրենք, որ մեր երկրում դեռ չի ձևավորվել այս մշակույթը, ու մենք նախընտրում ենք «ինքնուրույն» լուծել առանձին ոլորտներում առաջացած խնդիրները։ Այս պրակտիկային վերջ դնելու պահը հասունացել է, արդեն անհրաժեշտ է ուսումնասիրել հարևան երկրների փորձը, հասկանալ նրանց այս կամ այն որոշման պատճառահետևանքային կապը։
Վերոնշյալը ավելի լավ ընկալելու համար բերենք բավականին արդիական մի օրինակ, կապված հարևան երկրի ունեցած փորձի, ու դրա կիրառման անհրաժեշտության հետ։ 
Նախորդ տարվա երկրորդ կեսին Վրաստանի ցեմենտի շուկայում առաջացած ճգնաժամը աղմուկ բարձրացրեց, 25 կլինկեր ներկրող ու ցեմենտի արտադրությամբ զբաղվող վրացական գործարաններ դադարեցրել էին իրենց աշխատանքը՝ հումքի բացակայության պատճառով։ Ներկրվող 3 հազար տոննա հումքը վրացական մաքսատները չէին մաքսազերծում գրեթե մեկ ամիս, պատճառը գիտեք ինչումն էր, որ վրացական իշխանությունները համոզված չէին, որ կլինկերից ստացվող ցեմենտը որակով համապատասխանում է գործարարններում ստացվող ցեմենտին:Եվ, այդ նույն ժամանակահատվածում երկրի ներսում կլինկեր արտադրող մեկ այլ խոշոր կազմակերպություն՝ «ՀեիդելբերգՑեմենտը», իր արտադրանքով բավարարում էր ներքին շուկայի պահանջարկը։ 
Ի՞նչ է ստացվում՝ Վրաստանը ի վերջո հասկանալով, որ պետք է զարկ տա ներքին արտադրությանը ու խրախուսի այն, և որ որևէ պարագայում ցեմենտի որակը չի կարող երկրորդական լինել, գործող 25 ընկերություններին դրդեց գնումներ կատարել «ՀեիդելբերգՑեմենտ»-ից։ Այնուհետև վրացական կողմը խնդրին վերջնական լուծում տալու համար ներկրվող կլինկերի վրա պետական տուրք դրեց։ 
Անդրադարձ կատարելով հայկական ցեմենտարտադրությանը, պետք է նշել, որ եթե Պետական տուրքի մասին փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծում չնշվի ներկրվող կլինկերի վրա տուրք դնելու մասին կետը, ներքին արտադրողները չեն ունենա այլընտրանք, ու կներկրեն էժան, առանց տուրքի անորակ իրանական կլինկերը, ինչը կհանգեցնի շինարարության որակի նվազեցմանը, ու անվտանգ բնակարաններ ունենալը մեր երկրի քաղաքացիների համար կդառնա երազանք։ 
Ի՞նչ եղանակ կա այս իրավիճակից խուսափելու համար։ Հայաստանի համապատասխան ոլորտի ներկայացուցիչները պետք է համակողմանի քննարկումներ անցկացնեն, հիմք ընդունելով նաև հարևան Վրաստանի հաջողված փորձը, և այս ամենի արդյունքում ակնհայտ կդառնա ներկրվող կլինկերի վրա պետական տուրք դնելու անհրաժեշտությունը։ Ի վերջո պետք է ընդունենք, որ ավելի լավ է սովորել հարևանի սխալների վրա, ու դրանք չկրկնել, երկրի տնտեսության զարգացումը չհետաձգելու նպատակով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular