ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հեղինակություն ձեռք բերելու համար «ՔՈ»-ն դիմում է էժանագին միջոցների

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սուրեն Ադամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Այսօր մամուլում լայն տարածում գտած «Քաղաքացու որոշում» կուսակցության հայտարարությունը ծայրից ծայր անհեթեթություն է և դա ոչ թե ասում ենք մենք, այլ հայտարարությունում բերված բոլոր փաստարկներն են վկայում դրա մասին։ Հիմք ընդունելով ԲՀԿ առաջնորդի վերջին ելույթները ԱԺ ամբիոնից, նորաթուխ կուսակցությունը պահանջում է Գագիկ Ծառուկյանին զրկել պատգամավորական մանդատից, իբրև Գագիկ Ծառուկյանը «Արարատցեմենտ»-ում առկա խնդիրիների վերաբերյալ բարձրաձայնել է որպես ձեռնարկատեր և այդկերպ շրջանցել օրենքը։
Նույնիսկ անհարմար եմ զգում խոսել այս մասին, քանզի այս մասին խոսվել է բազմիցս, սակայն իրադրությունը այնպիսին է, որ անհրաժեշտ է հատուկ դժվարությամբ ըմբռնողների համար ևս մեկ անգամ կրկնել, որ Գագիկ Ծառուկյանը դեռ քաղաքականություն մուտք գործելուց առաջ իրեն պատկանող բոլոր ձեռնարկությունները հանձնել է հավատագրմային կառավարման, ինչը սակայն չի արգելում վերջինիս վերահսկել կապիտալը, հետևաբար օրենքի խախտում տվյալ պարագայում բացարձակապես չկա։ 
Գագիկ Ծառուկյանը ելույթները «Արարատցեմենտ»-ում առկա խնդիրների վերաբերյալ ԱԺ ամբիոնից և ոչ միայն, եղել են բացարձակապես այդ նույն գործարանի աշխատակիցների խնդրանքով։Եվ հատուկ «ՔՈ» կուսակցության համար հարկ եմ համարում նշել, որ պատգամավորի կարևորագույն գործառույթներից մեկն է՝ հանրությանը հուզող խնդիրների բարձրաձայնումը և համարժեք ու տրամաբանական լուծումներ տալը։Իսկ Գագիկ Ծառուկյանի վերջին ելույթները վերոնշվածի վառ ապացույցներն են։ 
Ի՞նչ սպասել այս քաղաքական ուժից, երբ երկրում առկա են բազմաթիվ խնդիրներ, իսկ «ՔՈ» կուսակցությունը հանդես է գալիս անհիմն հայտարարությամբ, որը նորից եմ կրկնում, ամբողջությամբ անհեթեթություն է, փոխարենը, որ կարող են լծվել երկրում առկա խնդիրների շուտափույթ և լուծմանը։ 
Միթե՞ վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքներն են «Քաղաքացու որոշում» կուսակցությանը դրդում գնալ նմանատիպ էժան քայլերի, կամ գուցե՞ ինքնահաստատման խնդիր կա այստեղ, երկու դեպքում էլ իրավիճակը ցավալի է ՔՈ-ի համար ․․․․ 
Ինչևէ, նորելուկ կուսակցությունը սխալ ճանապարհ է ընտրել հանրության շրջանում ուշադրության արժանանալու համար և այսպես շարունակելու դեպքում, հաջորդ խորհրդարանական ընտրություններում «ՔՈ»-ի համար վիճակը էլ ավելի տխուր կլինի, քան նախորդում, երբ այդքան մանդարիններ բաժանելուց հետո ընդհամենը 0,68% ձայն ստացան։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular