ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Քաղաքացիական որոշում» կուսակցությունը քաղաքական առումով իմպոտենտություն է դրսևորում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Լենա Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Այն, որ ցանկացած կուսակցություն ձգտում է իր տեղն ունենալ «արևի տակ» փաստ է: Սակայն, թե ինչպիսի միջոցներով այն կունենա իր այդ տեղը դեռևս հարցական է: 
Այսօր լրատվական դաշտը բուռն կերպով տարածում էր՝ «Քաղաքացիական որոշում» կուսակցության հայտարարությունը, որով նրանք պահանջում էին դադարեցնել Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները: Ծիծաղելի է՝ չէ՞: Ինչ որ քաղաքական չկայացած ուժ, որն չունի ոչ ընտրազանգված (բացի իրենց բարեկամներից և ընտրազանգվածի բացակայությունը ապացուցվում է նրանով, որ նրանք այժմ Ազգային ժողովում չեն), և չունի քաղաքական անցյալ, ինչ-որ անհիմն պահանջներ է ներկայացնում՝ խեղաթյուրելով հանրության գիտակցությունը, քանի որ չունեն հստակ պատկերացում, թե ի՞նչ բան է հավատարմագրային կարգով սեփականությունը կառավարման հանձնելը և ի՞նչ բան է պատգամավորական գործունեությունը: 
Հատուկ մեր «ասպետների» համար նշեմ, որ Գագիկ Ծառուկյանը ինչ սկսել է զբաղվել քաղաքականությամբ, իր բոլոր ձեռնարկությունները հանձնել է հավատարմագրային կառավարման և անձամբ չի զբաղվում դրանցով: Բայց միևնույն ժամանակ պետք է նշել, որ Ծառուկյանն անձամբ իրավունք ունի վերահսկել կապիտալը, ինչից ենթադրվում է, որ նրա ԱԺ-ում կատարված ցանկացած հայտարարություն այդ մասով, ամբողջապես օրենքի շրջանակներում է: Եվ այս դեպքում, խոսքը գնում է ցեմենտի գինը 10 հազար դրամով էժանացնելու մասին, ինչը ՔՈ փորձում է շահարկել և ներկայացնել, որպես օրենքի խաղտում: 
Հարգելիներս, դա ոչ թե օրենքի խաղտում է, այլ պատգամավորական գործունեություն, ինչից դուք գաղափար չեք կարող կազմել, քանի որ դուք այդ գործունեությամբ երբեք չեք զբաղվել և գտնում եմ, չեք էլ զբաղվի: Ինչպես միշտ, այնպես էլ այս պարագայում Գագիկ Ծառուկյանը ներկայացրել է ժողովրդի կողմից առաջադրած հարցի պատասխանը, ինչը հիմնովին ընդգրկվում է պատգամավորական գործունեության շրջանակները, քանի որ պատգամավորը կոչված է բարձրաձայնելու և պատասխանելու ժողովրդի կողմից առաջադրված ցանկացած հարցի: Իսկ դիտարկման համար ասեմ, որ Գագիկ Ծառուկյանը միշտ էլ բարձրաձայնել ու պատասխանել է հարցերին, և ասեմ ավելին, նա միշտ էլ փորձել է լուծումներ տալ բարձրաձայնված հարցերին: 
Հարգելիներս, պետք չի ինչ որ էժանագին մանիպուլիացիաների դիմել դա քաղաքականապես ոչնչանալու ամենակարճ ճանապարհն է: Փորձեք Ձեր գործունեությունը ամրապնդել կայուն գործերով և ինչ որ նշանակալի գործ կատարեք պետության համար, ինչպես դա անում է Գագիկ Ծառուկյանը, միգուցե այդ դեպքում կկարողանաք կենտրոնանալ և թացը տարբերել չորից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular