ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միջազգային ողջ հանրության կոչերը՝ անգործության ապացույց

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արդեն երկրորդ օրն է, ինչ Լեռնային Ղարաբաղի ողջ երկայնքով վիճակը ծայրաստիճան լարված է: Ակտիվ մարտերը շարունակվում են: Հակառակորդը շարունակում է իր նախահարձակ գործողությունները՝ գործի դնելով հրթիռահրետանային տեխնիկա: ԼՂՀ ՊԲ տեղեկացմամբ՝ ապրիլի 3-ին՝ ժամը 06:00-ից սկսած, առաջնային գծի հարավային ուղղությամբ հակառակորդը հրթիռահրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմաբ շարունակել է ագրեսիվ ռազմական գործողությունները: Ալիևյան վարչակազմի նման գործողություններն իրականում ոչ այլ ինչ են, քան սեփական հավակնությունները բավարարելու հերթական փորձ, որը, անշուշտ, կրկին կավարտվի Ալիևի ջաղջախիչ պարտությամբ: Սրանում կասկած չկա: Բայց, զարմանալի է միջազգային հանրության արձագանքը, որը մտահոգությունից, ճակատին սառը թրջոց դնելուց ու ոչինչ չասող կոչերից բացի, այլ՝ ավելի լուրջ մեսիջ չի պարունակում: ԱՄՆ-ի, ԵՄ-ի, ՄԱԿ-ի և այլ կառույցների հերթապահ հայտարարությունների և կրավորական կեցվածքի հետևանքով նենգ հակառակորդը կրկին թիրախավորեց ԼՂՀ-ի խաղաղ բնակչությանը՝ ծանր հրետանային հարվածներ հասցնելով ոչ միայն բնակիչների տների, այլ դպրոցի ուղղությամբ, որի հետևանով հենց դպրոցի բակում սպանվեց 12-ամյա Վաղինակ Գրիգորյանը, իսկ նրա եղբայրը և մեկ այլ դպրոցական տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվեցին հիվանդանոց: Իրականում, այն, ինչ այսօր ունենք, ուորլիքների ու մնացածի կողմից ԼՂՀ-ի հարցում երկակի ստանդարտներ կիրառելու հետևանք է:
Միամտություն կլինի կարծելը, թե նրանք իրականում չգիտեն կամ չեն գիտակցում, թե Ադրբեջանն իրականում ինչ խաղ է խաղում և այն իրացնելու ճանապարհին ինչ նենգ քայլերի կարող է դիմել, բայց, այս ամենը քաջ գիտակցելով, ավելորդ զգուշավորություն ցուցաբերելը նույն միջազգային հանրության կողմից մի տեսակ չափազանց մեծ նվեր է հենց ալիևյան վարչակազմի համար: Դրա հետևանքով է, որ հակառակորդը իրեն թույլ տվեց արհամարհել բանակցային ձևաչափերը և իր ագրեսիվ նկրտումները գործի դնելով նախահարձակ գործողություններ սկսել ԼՂՀ-ի որջ սահմանի երկայնքով: Ու քանի դեռ միջազգային հանրությունը շարունակում է իր որդեգրած երկստանդարտ քաղաքականությունը և երկու կողմերին զսպվածություն ցուցաբերելու կոչական կոչերից բացի ավելի լուրջ քայլեր չի ձեռնարկում ու նորից հավասարության նշան է դնում ագրեսոր Ադրբեջանի և խաղաղությունն ամեն ինչից վեր դասող Հայաստանի միջև, ոչինչ էլ չի փոխվի: Այնպես որ, վաղուց ժամանակն է, որ գերտերությունները ոչ միայն կոնկրետ բառապաշարով իրերն իրենց անուններով կոչեն, այլև հստակ քայլերով Ադրբեջսանին իր տեղը ցույց տան և գործողություններ ձեռնարկեն, որպեսզի ոչ միայն ալիևյան վարչակազմի՝ իրենց ծնկներից վերև թռչելու փորձերը կանխվեն, այլև Ադրբեջանին «դուխ» տվող թուրքերի լեզուն կտրվի:


Արմինե Գրիգորյան

Orer.am,վերլուծաբան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular