ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որոշումը, որի արդյունքում 1150 ՀՀ քաղաքացի դառնալու է գործազուրկ, հակապետակա՞ն է, թե՞ ոչ պարոն Թունյան...

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սոֆյա Ասատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Բաբկեն Թունյանը զբաղեցնում է ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը, չնայած նրա մոտ իսպառ բացակայում են մասնագիտական որևէ հմտություն և գիտելիք։ Հիշեցնեմ, որ օրերս Թունյանի որոշմամբ ցեմենտի ներկրման հետ կապված օրինագծից հանվեց «կլինկերի նկատմամբ նույնպես պետական տուրք սահմանելու որոշումը» և հիմա այդ չարաբաստիկ սխալի պատճառով ավելի քան 2000 ընտանիքի ճակատագիր վտանգի տակ է։ Բանն այն է, եթե կլինկերի նկատմամբ չսահմանվի պետական տուրք, ապա տեղական ցեմենտ արտադրող ընկերություններն ուղղակիորեն չեն կարողանա դիմանալ մրցակցային դաշտում և կամ կլուծարվեն կամ ևս ստիպված կլինկեր կներկրեն , ինչի արդյունքում 2000 մարդ կմնա բախտի քմահաճույքին։
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այս որոշումն անվանեց հակապետական։ Ըստ իս Մելքումյանն ունի բոլոր իրավունքներն այդ բառն օգտագործելու , քանզի Թունյանի որոշման հետևանքով ի հայտ են եկել նոր վտանգներ՝
1․ Մրցակցային պայմանների իսպառ բացակայության դեպքում ներկայիս տեղական արտադրողներն ուղղակիորեն կդադարեն գոյություն ունենալ, ինչի հետևանքով պետական բյուջեն կզրկվի հսկայական քանակությամբ հարկերից։
2․ Աշխատանքից ազատվածների մեծ մասը կբռնի արտագաղթի ճանպարհը և իր կյանքը կփորձի կառուցել օտար հողի վրա։
3․ Արտասահմանցի ներդրողը տեսնելով որ պետությունը չի խրախուսում անգամ տեղական արտադրողին, այլևս չի ցանկանա իր գումարները ներդնել ՀՀ տնտեսության մեջ։
Ի պատասխան Միքայել Մելքումյանի Թունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է ՝ «Նոր լսում եմ՝ Միքայել Մելքումյանն ասում է՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը ՀԱԿԱՊԵՏԱԿԱՆ որոշում է ընդունել (ցեմենտի պետտուրքի հարցով): Հակապետական... Մեզ է ասում... Միքայել Մելքումյանն է ասում...» ։ Ըստ իս նմանատիպ հեգնական գրառումը սազական չէ օրհենսդիր մարմնի ներկայացուցչին, եթե կա առարկություն հիմնավոր կերպով ներկայացնել էր պետք, իսկ նման գրառումով Բաբկենը թողնում է բացասական տպավորություն։ Ամենինչ ակնհայտ է, և պարզ է արդեն հակապետական է արդյոք այդ որոշումը , թե՞ ոչ․․․

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular