ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԻԲԱ-ի նամակը թաքցնելով իրողություն չես կոծկի. Ա. Գևորգյանը ստիպված է հրաժարվել իր բաղձալի աթոռից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մհեր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Արթուր Գևորգյան՝ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, նախկին ռեժիմի սիրելի և հովանավորյալ: Իսկ հանրությանը շատ ավելի հայտնի է, որպես Վլադիմիր Գասպարյանի փեսա, չկայացած դատարկաբան, կեղծիքների մեծ սիրահար: 
Այս անգամ ևս, Ա. Գևորգյանը նախկինից ոչնչով չտարբերվող և իրեն հարիր գործելաոճով հարցազրույց է ունեցել ու էլի բռնել ստի ճանապարհը,բայց այստեղ հատկանշական է ու կարևոր, անտրամաբանական եզրույթների շարանը, որ լսվում է հայկական բռնցքամարտի «երախտավորի» բերանից, մասնավորապես Գևորգյանի կողմից կասկածի տակ է առնվել ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի նամակը, դրա իսկությունը, նշելով, որ ԱԻԲԱ-ում տեղյակ չեն թե ինչի մասին է խոսքը: Հիշեցնեմ, որ բազմաթիվ դիմում բողոքների հետևանքով, ԱԻԲԱ-ն անցկացրել էր մի շարք ստուգումներ, որի հետևանքով էլ պարզ էր դարձել Գևորգյանի կատարած կեղծարարություները: Այստեղ այլ կարծիք չկա քան այն, որ Գևորգյանն այլ տարբերակ չունի և որոշել է կառչել ճանապարհին հանդիպող փրփուրներից, ընտրելով «հարձակումը պաշտպանության լավագույն միջոցն է» սկզբունքը: Որովհետև, ըստ ՀԱՕԿ գլխավոր քարտուղարի հրապարակած նամակի, նշված է, որ Գևորգյանին ուղարկվել է նույն նամակը ինչ իրեն: Եւ հետևություն, եթե ՀԱՕԿ գլխավոր քարտուղարը ստացել է նամակի կրկնօրինակը, ապա Գևորգյանը կստանար ու կստանար:
Այսքանից հետո փաստը մեկն է, իրողությունն ակնհայտ՝ ՀՖԲ նախագահի նոր ընտրություններն ախուսափելի են, անկախ Գևորգյանի կողմից գործադրվող ջանքերի: Իսկ նամակը թաքցնելը ոչ մի կերպ չի կարող փրկել այն իրավիճակը որում հիմա հայտնվել է Գևորգյանը, մի նամակով չես թաքցնի տարիների անբանությունն ու անպիտանությունը : 
Դե բայց եկեք այնքան էլ չմեղադրենք Արթուրին, չէ որ այլևս չկա աներ- հայրիկը, որ կանգնի նրա թիկունքին, դե նա էլ ընտրել է պայքարի իր տարբերակը՝ ինչպես միշտ սկզբունքով: Ի վերջո Գևորգյանն այն մարդը չէ ումից կարելի էր ավելին սպասել, թերևս չարժեր քո աչքի գերանը թողած, իրավիճակի շտկման տարբերակ փնտրելու փոխարեն ավելի վատացնել արդեն իսկ ողբալի իրավիճակը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular