ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կեղծ օրակարգերը այլևս չեն սպառվում.

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի քաղաքական–տեղեկատվական դաշտում միշտ էլ եղել են, այսպես կոչված, կեղծ օրակարգեր, որոնք իրացվել են քաղաքական կյանքի տարբեր սուբյեկտների կողմից՝ իշխանությունից մինչև ընդդիմություն: Կեղծ ասելով՝ նկատի ունենք այն օրակարգերը, որոնք որևէ հանրային պատվեր չունեն, բայց այս կամ այն նպատակից ելնելով՝ մատուցվում են որպես հենց հանրային կարևորության խնդիր: 

Հիմա, սակայն, երբ հեղափոխությունը քաղաքականություն է վերադարձրել իր հիմնական շահառուին՝ հասարակությանը, իսկ հեղափոխական իշխանությունն էլ խոստացել է սպասարկել այդ շահառուին, փոխվում է նաև տեղեկատվական դաշտում տիրող մթնոլորտը: Այսօր էլ կան սուբյեկտներ, որոնք իբրև թե հանրային կարևորության խնդիրների դրոշակի ներքո փորձում են իրացնել այս կամ այն նեղխմբային, ստվերային շահեր: Սակայն մեծ հաշվով դրանք բախվում են անտարբերության պատին, չեն դառնում հանրային քննարկման առարկա, կամ առավելագույնը մնում են ֆեյսբուքյան լոկալ տիրույթում:

Պատճառն, ինչպես արդեն նշեցինք, հեղափոխության բերած մեթոդաբանական փոփոխությունն է քաղաքական դաշտում, որն էլ իր հերթին փոխել է նաև տեղեկատվական դաշտի տրամաբանությունը: Այժմ արդեն հասարակությունը՝ վերադառնալով քաղաքականության շահառուի դիրքեր, ունի շատ կոնկրետ սպասելիքներ, ընդ որում, շատ կոնկրետ ուժից՝ իշխանությունից: Հարակից այլ օրակարգերն այս պահին հասարակությանը չեն հուզում ու չեն դառնում նրա համար հետաքրքիր: Սա, իհարկե, չի նշանակում, թե հասարակություն–իշխանություն կապը սրբազան է, ու այլ ուժեր չունեն իրավունք իրացնելու օրակարգեր: Բնավ ոչ: Բայց հասարակությունն, ի դեմս իշխանության, այս պահին հաղորդակցվում է հեղափոխական սպասելիքների, ապագայի մասին լավատեսական սպասումների հետ: Ու այն բոլոր օրակարգերը, որոնք դուրս են մնում այս տրամաբանությունից, դատապարտված են մնալ մարգինալ: Հենց սա է պատճառը, որ նախորդ համակարգից ժառանգված միջկուսակցական ինտրիգների, հակադրությունների առերևույթ հետաքրքիր թվացող ու դրամատիկ դրսևորումները որևէ կերպ չեն դառնում հասարակական լայն սպառման առարկա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular