ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շնորհավորում եմ քաղաքացիներին, որոնք անշրջելիորեն իրենց իշխանությունը հաստատեցին ՀՀ-ում. Նիկոլ Փաշինյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ ՀՀ-ում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում ժողովրդավարության և ժողովրդի իշխանության բացառիկ հաղթանակը դարձան:

Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նա նկատեց նաև, որ այսօր ընտրություններին հետևած միջազգային դիտորդները բացառիկ և աննախադեպ բարձր գնահատական են տվել ընտրություններին:

«Սա աննախադեպ իրադարձություն է երրորդ Հանրապետության պատմության մեջ, և համարում եմ, որ սա Հայաստանի աննախադեպ նվաճումն է, ՀՀ քաղաքացիների կարևորագույն նվաճումն է»,- ասաց նա և շնորհակալություն հայտնեց այն քաղաքացիներին, որոնք վստահության քվե տվեցին իրենց:

«Այդ վստահության քվեն բացառիկ պարտավորեցնող է, և մենք գիտակցում ենք՝ ահա եկել է օր ու գիշեր աշխատելու և ժողովրդի վստահությունն արդարացնելու ժամանակը, և որևէ կասկած չկա, որ մենք ամբողջությամբ նվիրված ենք այդ առաքելությանը»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նոր թափով սկսելու են նախընտրական ծրագրերի իրականացումը: «Ես ուզում եմ շնորհավորել նաև ԲՀԿ-ին, ԼՀԿ-ին՝ ընտրություններում իրենց արձանագրած արդյունքների համար, ուզում եմ շնորհակալություն հայտնել այն ուժերին, որոնք ակտիվ մասնակցություն են ցուցաբերել, և ուզում եմ հավաստիացնել, որ «Իմ քայլը» կփորձի ներկայացնել նաև այն քաղաքացիներին, որոնց նախընտրած ուժերը չեն հաղթահարել խորհրդարանում հայտնվելու շեմը»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը անհրաժեշտություն տեսավ, որ բացառիկ ժողովրդական և ժողովրդավարական ընտրություններն ազգային համախմբման մի նոր առիթ դառնան, և նշեց, որ ըստ էության եկել է արարման, ստեղծման, Հայաստանի տնտեսական հեղափոխությանը նոր թափ և ուժ տալու ժամանակը:

Նա համոզմունք հայտնեց, որ իրար հետ միասին հայ ժողովուրդը որպես մեկ ամբողջություն կհասնի այդ նպատակներին, և ազգային նպատակների իրականացման այս համատեքստում կարևորեց ժողովրդավարության, քննարկման, բանավեճի մթնոլորտը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այսպիսի ընտրությունների ամենակարևոր առաքելությունն այն է, որ ժողովրդի կամքն արտահայտվեց, և շնորհակալություն հայտնեց նրանց, որոնք գնացին ընտրական տեղամասեր և արտահայտեցին այդ կամքը:

«Շնորհավորում եմ մեզ բոլորիս ազատ, արդար, ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար, շնորհավորում եմ քաղաքացիներին, որոնք անշրջելիորեն իրենց իշխանությունը հաստատեցին ՀՀ-ում»,- հավելեց վարչապետի պաշտոնակատարը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular