ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուսհաստատություններում առերևույթ կատարված հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերով վերականգնվել է 35 միլիոն 609 հազար 352 դրամ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչությունում կատարվել է 2018թ. հունվարի 1-ից նոյեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների աշխատակիցների գործունեության ընթացքում առերևույթ կատարված հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի վերաբերյալ տարածքային ստորաբաժանումներից ստացված տեղեկատվության ուսումնասիրություն և ամփոփում:

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի  տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի բաժնից, ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2018թ. հունվարի1-ից նոյեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում նշված դեպքերի առթիվ Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում քննվել է 98 քրեական գործ: 

98 քրեական գործերից 77-ը քննվել է մարզային քննչական վարչություններում, իսկ 21-ը՝ Երևան քաղաքի քննչական վարչությունում և վարչական շրջանների քննչական բաժիններում:

Նշված քրեական գործերից 75-ը հարուցվել են հանրակրթական, 15-ը՝ նախնական և միջին մասնագիտական, 8-ը՝ բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ կապված հանցագործությունների դեպքերի առթիվ: Հարուցված քրեական գործերից 3-ը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան, 18 քրեական գործով վարույթը կարճվել է, որից 6-ը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, 9-ը՝35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով, 2-ը՝ 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով և 1 քրեական գործով վարույթը կարճվել է 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 2 քրեական գործեր միացվել են այլ քրեական գործերի:

 75 քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ կապված հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերով 42 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ: Նրանցից 40-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին, 1 մեղադրյալի նկատմամբ կալանավորումը փոխարինվել է գրավով, 1-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է անձնական երաշխավորությունը:

Մեղադրյալներից 20-ը եղել են ուսումնական հաստատությունների տնօրեններ, 1-ը՝ փոխտնօրեն, 2-ը՝ ուսուցիչ, 2-ը՝ նախկին տնօրեն, 1-ը եղել է ՇՊՀ նախկին պրոռեկտոր, 14-ը՝ ուսումնական հաստատության այլ աշխատակիցներ, իսկ 2-ը՝ ներգրավվել են որպես կաշառք տվողներ:

Քննարկվող ժամանակահատվածում քրեական գործերով պետությանը  պատճառված հիմնավորված վնասի չափը կազմել է 39.170.136 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 35.609.352 ՀՀ դրամը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular