ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սերժ Սարգսյանը դեռևս 2007-ին գիտեր, որ Ռուսաստանը զինում է Ադրբեջանին. ինչո՞ւ հայկական բանակը զինելու բացառիկ հնարավորությունը չօգտագործվեց

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՀ-ում ԱՄՆ գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Էնթընի Գոդֆրին բավականին հետաքրքիր զեկուցագիր է կազմել 2007թ. փետրվարի 16-ին այնժամ ՀՀ Պնախարար Սերժ Սարգսյանի ու ԱՄՆ պաշտպանության քարտուղարի օգնականի տեղակալ Ջիմ ՄաքԴուգալի հանդիպման կապակցությամբ:

«Վիկիլիքսի» շնորհիվ պարզվում է, որ կողմերը քննարկել են Հայաստանի ռազմական հնարավորությունները` Ադրբեջանի հետ համեմատությամբ, ինչպես նաեւ ԱՄՆ-ի չեզոքությունը ԼՂ հակամարտության նկատմամբ: Չեն շրջանցվել նաեւ Վրաստանի ու Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները:

Այսպես՝ Սերժ Սարգսյանը իրեն հարազատ ոճով շնորհակալություն է հայտնել ամերիկացիներին` շարունակական ու ամուր դարձած հայ-ամերիկյան գործակցության համար: Սարգսյանը շեշտել է, որ տարիներ առաջ ոչ ոք չէր հավատա, որ Միացյալ Նահանգների ու Հայաստանի միջեւ նման բարձր մակարդակի հարաբերությունները հնարավոր են: Սարգսյանն արտահայտել է համոզմունք, որ ՀՀ Պնախարարությունը շարունակելու է կարեւորագույն ռազմական վերափոխումները` վերջնական նպատակ ունենալով բարձրացնել Հայաստանի զինված ուժերի որակը: Նա որպես օրինակ հիշատակել է Իրաքում խաղաղարար առաքելություն իրականացնող հայկական կոնտիգենտը` պատմելով նաեւ իր այցի մասին: Սերժ Սարգսյանը ընդգծել է, որ Իրաք կատարած այցելության ժամանակ համոզվել է, թե ինչքան մեծանշանակ է արհեստավարժ եւ ունակ զինված ուժեր ունենալը:

2007թ. դառնալով վարչապետ, իսկ 2008-ից առ այսօր աշխատելով որպես նախագահ` Սերժ Սարգսյանը ավելի լայն հնարավորություններ ուներ նպաստելու հայկական բանակի պրոֆեսիոնալացմանը: Սակայն 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ սահմաններում կանգնած են 18-20 տարեկան, կարելի է ասել, անփորձ երիտասարդները:

Իհարկե, դյուրին է դպրոցական նստարանից նոր ելած 18 տարեկան երիտասարդին, ընտանիքից կտրելով, տանել դիրքեր ու երկու տարի հետո վերադարձնել` որպես հերոս կամ հաշմանդամ: Այսպիսի սովետական ժամկետանց ավանդույթների շարունակումը ջանք չի պահանջում, մինչդեռ պրոֆեսիոնալ բանակ ստեղծելը բարդ գործ է, ինչի ժամանակը, իհարկե, իշխանությունները չունեն:

Ինչեւէ, տարածաշրջանի երկրների հետ ռազմական համագործակցության խնդրին անդրադառնալիս Սերժ Սարգսյանն այնքան էլ լավատես չի եղել: Նրա տպավորությամբ` Հարավային Կովկասն այլեւս նախկին անվտանգ երկրամասը չէ, եւ ի հեճուկս արեւմուտքի միջնորդական առաքելության` Արցախում ռազմական գործողությունների վտանգն իսկապես մեծ է: Սարգսյանը նախագահ հռչակվելուց ընդամենը մեկ տարի առաջ նաեւ կարծիք է հայտնել, որ Թուրքիայի հետ սահմանները հազիվ թե բացվեն մոտ ապագայում: Իսկ, ահա, Վրաստանի հետ տիրող իրավիճակի կապակցությամբ նա արտահայտել է իր ափսոսանքը, որ Հայաստանը չի կարողանում հյուսիսային հարեւանի հետ մեծացնել ռազմական համագործակցության աստիճանը: Նրա պնդմամբ` թեեւ Հայաստանն ու Վրաստանը բնական դաշնակիցներ են, վերջինիս անվտանգության մարտահրավերներն ու համագործակցությունը Թուրքիայի ու Ադրբեջանի հետ Հայաստանի համար նպաստավոր չեն:

Սարգսյանն ընդունել է, որ Վրաստանի որոշումները Հայաստանի դեմ չեն ուղղված եղել եւ հիմնված էին այդ երկրի բարգավաճման ու ազգային անվտանգության հիմնահարցերի վրա: Հետաքրքիր է, որ Սերժ Սարգսյանը բավականին լավ պատկերացրել է Վրաստանի ազգային շահերն ու խորը հարգանքով վերաբերվել դրանց:

Մինչդեռ ցայսօր հրաժարվում է տեսնել Հայաստանի ազգային-պետական շահերը` որեւէ իրական բարեփոխում երկրում չանելու համառությամբ: Սերժ Սարգսյանը հանդիպման ժամանակ գնահատել է նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի ռազմական հավասարակշռությունը: Նրա համոզմամբ` հակամարտության խաղաղ կարգավորման Հայաստանի պատրաստակամությունը Ադրբեջանին թուլություն է թվացել` նպաստելով ռազմական բառապաշարի կիրառմանը:

Նա պարզաբանել է, որ Հայաստանը գնում է պաշտպանողական զենք` մատնանշելով Ադրբեջանի կողմից ձեռք բերված 14 MIG-29 կործանիչների փոխարեն Հայաստանի հայթայթած պաշտպանական նոր համակարգերը: Նրա ծանուցմամբ` 2006-ին Ադրբեջանը գնել էր 150 տանկ, որոնց Հայաստանն իր ունեցած հակատանկային պաշտպանությամբ միարժեքորեն ի վիճակի էր դիմագրավել: Սարգսյանը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն կշարունակի պահպանել ռազմական օգնության հավասարակշռությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ` ընդգծելով, որ Հայաստանի իշխանություններում չկա մեկը, որ ԱՄՆ-ին ադրբեջանամետ համարի:

Սերժ Սարգսյանը բավականին նշանակալից հայտարարություն է արել` պնդելով, որ ԱՄՆ-ի աջակցությունը թույլ է տալիս հավասարակշռել Ռուսաստանի ու իսլամական երկրների կողմից Ադրբեջանին մատուցվող օգնությանը: Նա հայտնել է, որ 2003թ. Ռուսաստանն Ադրբեջանին տվել է 63 տանկ, իսկ Հայաստանին` 0: Ահա այսպիսին էր Սարգսյանը պատկերացնում մեր անվտանգության համակարգը, երբ 2013թ. սեպտեմբերի 3-ին մեկ գիշերում հայտնվեց ԵՏՄ-ի գրկում:

Քաջ գիտակցելով Ադրբեջանի ու Հայաստանի հետ Ռուսաստանի վարած խաղի առանձնահատկությունները, հրաշալիորեն իմանալով, որ Ռուսաստանը ոչ մի պարագայում չի կարող լինել Հայաստանի անվտանգության երաշխավորը` Սերժ Սարգսյանը չարաբաստիկ որոշումներով Հայաստանն էլ ավելի մեծ կախվածության մեջ գցեց Ռուսաստանից: Հետաքրքիր է` այդ ինչպիսի՞ օգնություն է ԱՄՆ-ն տվել կամ այսօր գուցե թե տալիս Հայաստանին, որ հավասարակշռում է Ադրբեջանի տիրապետած ռազմական հնարավորություններին:

Ոչ այլ ոք, քան Սերժ Սարգսյանն է պնդում, որ Ռուսաստանն աջակցում է Ադրբեջանին: Այդ աջակցությունն էլ, բնականաբար, Բուրկինա Ֆասոյի դեմ չէ ուղղված, այլ ուղղակիորեն Հայաստանի: Այսպիսի խոստովանություններից հետո կա՛մ Սերժ Սարգսյանը պետք է 2008թ. նախագահ դառնալուց հետո աստիճանաբար դուրս գար ռուսական ազդեցությունից, կա՛մ էլ օր առաջ հրաժարական տար` Հայաստանը հակառակորդների համար փորձադաշտ չդարձնելու մտավախությունից դրդված:

Ն. Հովսեփյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular